Օրվա ընթացքում գրեթե ժամանակ չի լինում մտածելու։
Պարզապես մտածելու, մտքերին տրվելու։
Երևի թե մենակ քնելուց առաջ ու գործի գնալուց՝ տաքսիի կամ երթուղայինի մեջ։
Տուն գալուց չի ստացվում...չգիտեմ ինչի..պարզապես անջատվում եմ։
Էսօր գործի գնալուց ինձ բռնացրի նրա վրա, որ լուսամուտից կադրեր եմ որսում։
... Ծեր կինը երևի թոռան ձեռքը բռնած մոտենում է խանութի դռներին։
... Կողքից անցնող երթուղայինի իմ կողմի լուսամուտի մոտ նստած տղան հեռախոսի ականջակալներով երաժշտություն է լսում։ Տեսքից դատելով՝ Փաշիկ կամ Թաթուլ։ Բայց դե տեսքից չեն դատում, չէ՞։ Կարողա մարդը Մերկուրիի Ռապսոդին ա լսում։
... Շինարարության փոշու հաստ շերտի տակից նշմարվող տղամարդը արևածաղկի սերմ է կեղևազրկում։ Ուղիղ այն ճանապարհի վրա, որն ինքը...ճանապարհաշինում է։
... Արծաթագույն Աուդի Ա 4-ը թեքվում է դեպի աջ՝ առանց թարթիչը միացնելու։
... Կանգառում կանգնած մեյդ ին Շորբուլախ զույգը ինքնամոռաց բուլկի է ուտում։
... Մերկացող ծառի տակ կուտակված դեղին տերևները քամու շարժից անընդհատ ձևափոխվում են...
- Օպերայի մոտ պաի իշնենք ապէ։
Բնականաբար ասողը մի հոգի է։
Կադրերս վերջացան։
Առավոտյան մտածելու ժամանակը նույնպես։
- Բարլուս ժող...
Կոմպ։ Ինտերնետ։ Նամակներ։ Կողքից լսվող քննարկում այդ օրվա գործերի մասին։
- Բարի լույս, բալես։
Սուրճ։ Սիգարետ։
Օրը սկսված է։
Sambitbaba (02.08.2013)
Հավես կադրեր էին։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լիլ, մի պուճուր էլ ես ավելացնեմ հա՞էս մասով չես անցել...
Ճանապարհի ուղիղ մեջտեղում տրորված շուն ...
Կռացած մեջքով տատիկ, որ ցախավելն է աջ ու ձախ տանում , ու էդ պահին
-Կռ, Կռ
-Զահրումար, ի՞նչ կռկռ ...
-Վայ, վայ, լիֆտը կպահեք,- չպահեցին...
-Բարև բոլոր ,- ու ,- All, or nothing at all ...![]()
Սիրուն ա չէ՞ կյանքը, նույնիսկ երբ առանց թարթիչը միացնելու մտնումա փակուղի![]()
Չափից դուրս շատ պահանջելը դառնում է անխնա ծաղր, երբ դու փոխարենը ոչինչ չես տալիս:
Արածիդ համար անիմաստ փոշմանելը դառնում է տանջանք, քանի որ միևնույն է ոչինչ փոխել չես կարող:
Չարածիդ համար փոշմանելը...
Հասկացված լինելու ցանկությունը մեկի կողմից, որի հասկանալն ամենակարևորն է: Մոռացիր..
Թույլ չտալդ, որ հասկանա...թույլ չտալդ?...
Զգացումը, որ ինչպես միշտ...մեղավոր եմ..ինչպես միշտ..
Լռությունը որպես պատժամիցոց, երբ ամենաշատ բանն ունես ասելու, քան երբևէ..
Ծխիր..
Ծխիր.
Էտ ա մնում:
Sambitbaba (02.08.2013)
Երկար օր էր...
Սկսվեց դեռ գիշերվա 5 -ից։
Կանաչ հաբիկ ու գլխացավն այլևս չկար։
Սև հեղուկ ու հոգնածությունը գնաց լռվելու ուրիշի ջանին։
Ճանապարհի հերթական կադրորսություն...հետո կպատմեմ..
Ինձ ոչնչացնելով ստիպեցիր, որ փոքրիկ վերածնունդ ապրեմ։
Արթնացումը մահվան էր նման...փոքրիկ մահվան, որ այս դեպքում վերածնունդի նույնանիշն է։
Զոնան զրո նշանակելը բացեց անսահմանափակ հնարավորություններ.. տարօրինակ է..
Տուարեգի բարեսիրտ, մի քիչ խելառ վարորդը ՑեԿայի մոտ, մի ձեռքին հեռախոս, մյուսով 180 տոկոս շրջադարձ անելով՝ հաստատեց ավտոմատիկայի առավելությոունը մեխանիկայի հանդեպ։
Շեկլիկ հարևանուհին եկավ՝ սահմանելով յուրահատուկ հումորի ու քաղցրակերության նոր ռեկորդ..շնորհակալ եմ քեզ
Ճերմակահերը սկսել է ապրել...առանց արհեստական շնչառության..
Օբյեկտի աշխատողուհին արցունքներս մաքրելով ստիպեց, որ ժպտամ։ Ժպտամ..
Հուսով եմ ես էլ կարողացա...իրեն նույն հրաշքից նվիրել..
Իսկ Մեսչյանի երեք տառից բաղկացած հրաշքը հետզհետե ցրտադիմացկուն է դարձնում..
Ներիր այն օրվա երաժշտաթերապիայիս համար..գիտեմ..
Կարոտել եմ![]()
Sambitbaba (02.08.2013)
Կադրորսություն շարքից ..
...
Փողոցի կենտրոնում միայնակ օրորվում ե պլասմասսե բաժակը: Յուրաքանչյուր մեքենա անցնելիս` պար է գալիս, տխուր ու նազանքով: Երևի սուրճ է մեջը եղել:
Կամ էլ ես եմ սուրճ ուզում:
...
Երթուղայինի վարորդի հեռախոսային միակողմանի խոսակցությունը.
- ...
- Աբե, արդեն տվըցվելա
- ...
- Խի աբե, տռիվոժիտա անում?
- ...
Դե իրան առավոդ բայլուսխանա ասվըցվելա
- ...
- Դե հելար
...
Կողքիս կինը հարցրեց` SAS-ի կանգառը որն է?
Ուրիշ տեղ չկար իջնելու?
Նույն վարորդը`
- Ես Ձեզ կզգուշացնեմ, տիկին...
Ես հազիվ եմ ծիծաղս զսպում ու զանգում է իմ հեռախոսը:
Լատինագետս մեկնում է: Դաս չկա:
Շուտ զանգեիր էլի...կքնեի...
...
Հինգ կին իրար հետևից մտան երթուղային` բոլորը բարակ, սեղմված շրթունքներով...էս ին տենդենց էր? Ժպտում եմ ու զգում, որ իմ շրթունքները դեռ մրմռում են...Տեղն ա...չժպտայիր..
...
Նայում եմ լուսամուտին: Թղթի կտոր, վրան գրված` "Հարգելի քաղաքացիներ" ...
Սենց էլ բան կլինի այ մարդ?
...
Աշուն է...չեմ տեսնում, աչքերս փակ են:
Բույրից եմ զգում:
Sambitbaba (02.08.2013)
Աչքերս էլի ցավում են..
Մոսկվայից եկած հյուրն ասաց, որ շատ լավ տեսք ունեմ...ավելի լավ, քան ամռանը...տեսնես լուրջ ա ասոոմ, թե դեռ կպցնում ա? Հմ...չի լինում էլի նախկին կագեբեեշնիկ..
Անձրև է:
Ուղեղումս, դրսում չէ:
Անրձևանոց բռնել չեմ սիրում:
Ուզում եմ մազերիցս անձրևի հոտ գա..
Կարտերի ֆոկուսը մտածում էի մենակ ես գիտեմ... չեմ կարողանում մոռանալ..
Վեց միլիարդից ամենաքիչը սպասում էի, որ դու կիմանաս...գիտեիր..
Կարոտ բառի ֆրանսերենը չկա...
Sambitbaba (02.08.2013)
Եթե միայն իմանայի, որ արցունքներս կօգնեն, որ լավ լինես, ամբողջ գիշեր լաց կլինեի..
Եթե միայն ևս մեկ անգամ չհամոզվեի, թե որքան գրողի տարած անարդար է էս գրողի տարած կյանքը..
Եթե մենակ ուրախ պարերի ներքո հոգիս տակնուվրա չլիներ մտքից, որ ... չէ...խելոք եմ... խոստացել եմ...
Լավ եղիր, խնդրում եմ... եթե մարդու սերը ի վիճակի լիներ խելքի բերել՝ հենց հիմա կժպտայիր...մենակ սերս զգալով... ու քնքշությունս...ամեն ինչի դիմաց, որ ինձ տվել ես..
Որ ապրել եմ քո քնքշանքի ներքո.. գրեթե մայրական...
Աղջիկդ ասաց, որ լավ ես արդեն...չի խաբում չէ՞... լավ եղիր...խնդրում եմ.. խնդրում եմ..
Մի տարի է արդեն անցել վերջին խոսակցությունից... ու սենց... չգիտեմ..
Մոլորված եմ..
Վաղը..նոր օր..դժվար, արցունքախեղդ, ժպիտածածկ, երկար...սարսափելի երկար..
Մենակ չթողնես..
Չեմ կարող առանց քեզ, լսում ե՞ս..
Չթողնես..
Չեմ կոտրվելու։
*e}|{uka* (22.01.2009), Sambitbaba (02.08.2013)
Արդեն երկրորդ օրն ա զարթնում եմ պստոյիս քաղցր ձայնից`"Հոքո? էկել եմ ես քո մոտ, վեկաց"![]()
Մեռնեմ ջանին
Լավ օր ա սկսվել:
Արև:
Ժպիտ:
Խելառիս ուրախությունը, որով ինձ էլ վարակեց մի այլ կարգի: Ապրեմ սրտին
Դառը, տնական գինին պանրով համով ա:
Երեկվանից չեմ ծխում:
Ապրես..
Սիրում եմ:
Կդիմանամ:
Մենակ ժպտա:
*e}|{uka* (22.01.2009), Sambitbaba (02.08.2013)
մի քանիսն եմ կարդացել ու.. ու.. դե ի?նչ ու.. ու ԴԵՄՔ ԷՐ
Լիլ ջան![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ