Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից
Տղեք ջան, թեման իրոք տխուր է, քանզի ինչպես իմ սրտացավ եղբայր Կուկն ասաց՝ կռվող տղեքին են արդեն իրար դեմ հանում։
Իմ անձի դեմ հասցեագրված ծաղրանքը դնելով մի կողմ, պատասխանում են Վոլֆ–ի հարցին։
Վոլֆ ջան, դու ինձ այնպիսին գիտես, ինչպսին չեմ։ Ո՞վ չգիտի ԱՍԱԼԱ–ի մասին։ Իմ ընկերուհուս ազգականն այդ կազմակերպության անդամ է, եղել են, ոչ հաճախակի, առիթներ, երբ զրուցել ենք իրենց գործունեության մասին. Ճիշտ է, այդքան լավ չգիտեմ ԱՍԱԼԱ–ի մասին, որքան որ ԱՍԱԼԱ–ի անդամը կիմանա, եւ միգուցե այդքան լավ չգիտեմ ԱՍԱԼԱ–ի մասին, որքան որ դու կիմանաս։ Գիտեմ նաեւ, որ իրենց հայրենիքի ազատագրման կազմակերպությունը՝ ԱՍԱԼԱՆ, համաշխարհային մարդասիրական կազմակերպությունների կողմից համարվում է տեռորիստական կազմակերպություն. Այ քեզ պարադոքսալ երեւույթ…
Իսկ թե ինչպես է այն հիմնադրվել, կրկին՝ չգիտեմ։ Միայն գիտեմ, որ նրա ստեղծման բուն գործում մեծ գործ է կատարել Գուրգեն Յանիկյանը՝ Քալիֆորնիայում գնդակահարելով Թուրքական պատվիրկաության անդամներին, եւ դատապարտվել։ Եթե ցանկանաս, քեզ կուղարկեմ նրա բանտում նստած ժամանակ գրված հուշատետրի տպագրության օրինակներից։
Մի կարեւոր հայտարարություն Հայոց Աշխարհ թերթի մասին։ Ես ոչ մի լրագրողի չեմ հավատում, նույնիսկ Հայոց Աշխարհի լրագորղներին։ Սակայն, երբ նրանք հարցազրույց են տանում պարզ՝ ոչ պրոֆեսոր, ոչ տիրացու, ոչ բանախոս մարդկանց հետ, ապա ես կարդում եմ այդ հոդվածը, քննարկում եմ այն։ Հոդվածը, որում Վարուժան Կարապետյանը ներկայացնում է փաստեր/մեղադրանքներ/եզրակացություններ Սարգիս Հացպանյանի դեմ, հարկավոր է քննարկել. Եվ թող հանկարծ դրանք լինեն «Լրագրողական» կեղծ տղեկատվություն, ապա մեզ կմնա անել մեկ բան՝ այս հայահոծ ֆորումում հայտնաբերել այդ կեղծիքը, որպեսզի ինտերնետից օգտվող Հայ համայնքը թքի ու մրի այդպես կոչվող Հայոց Աշխարհին։
Էջանիշներ