Այսօր դեռ շարունակում են հալածյալներ մնալ ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում մի շարք ազատամարտիկներ: Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը կրող նախկին ինքնակոչ, ոչընտիր նախագահը մարտի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի պիտի 10 տարով զրկվի ՀՀ-ում կացության իրավունքից:
Հացպանյանն իմանալով, որ իր նկատմամբ հետապնդում կա, գտնվում էր ընդհատակում և երեկ նոր վերադարձել է հայրենիք: Ուշագրավ է, որ օդանավայականում նրան թույլատրել էին լքել ՀՀ-ն, ապա վերադառնալուց թույլատրել մտնել երկիր: Սակայն տուն հասնելուն պես ոստիկանները շրջապատել են նրա տունը և ասում են, որ պիտի վտարեն ազատամարտիկին:
Ուշագրավ է, որ Հացպանյանին և նրա ընտանիքին մինչև այսօր չէին տեղեկացրել այդ կարգադրության մասին:
Տրամաբանական հարցեր են առաջանում, թե ինչու՞ շարժման մարման մասին բամբասանքներ տարածող իշխանիկները շարունակում են քաղաքական հետապնդումները, եթե իրենք իսկապես կարծում են, որ ընդդիմությունն իրեն սպառել է:
Հաջորդ տրամաբանական հարցն այն է, թե մեր ազգի անտարբեր հատվածը դեռ որքան պիտի շարունակի իր անտարբերությունը, մինչև որ հերթը իրե՞ն հասնի: Այդ օրն այնքան էլ հեռու չի, որովհետև եթե հերոսներին, ազատամարտիկներին են փորձում հալածել, ձեզ կհալածեն ու կհալածեն:
Դեպքի մասին նյութեր կարդացեք օրինակ Ա1+-ում.
http://a1plus.am/amu/?page=issue&iid=64898
http://a1plus.am/amu/?page=issue&iid=64904
http://a1plus.am/amu/?page=issue&iid=64908
Էջանիշներ