Ավելին
Կարծում եմ իմ տեսած հայ /արժեքավոր/ մարդկանցից առաջինն է, ով ավելի խորը, սկզբուինքային մեղադրանք է ներկայացնում դաշնակցության լիդերներին, իր /մեր/ հայրենիքի կորստի համար:
Սա շատ սկզբուքային հարց է, ու արժի որ քիչ քիչ մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը ծանոթանան ու հասկանան իրական փաստերը, պատմական դեպքերը ու ըստ դրա գնահատեն ներկան ու կառուցեն ապագայի պլանները
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Աղբյուր՝ Tert.amՍարգիս Հացպանյանը պատասխանում է «Հայոց Աշխարհ» օրաթերթին
07:53 • 24.10.08
Երեկ Սարգիս Հացպանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է «Հայոց աշխարհ» օրաթերթում հոկտեմբերի 21-ին իր մասին տպագրված հոդվածին: Ներկայացնում է Սարգիս Հացպանյանի հոդվածը որոշ կրճատումներով: Մեր կողմից պահպանվել են հեղինակային լեզվի ոճական առանձնահատկությունները:
«Մարտի 1–ի սպանդից հետո ես ոչ թե "ընդհատակում", այլ 15 տարիներ առաջ նաև իմ արյուն–քրտինքով ազատագրված հայկական տարածքներում եմ եղել։ Սա այն տարածքն է, որ ՀՀ Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության օրոք՝ Ղարաբաղ Կոմիտե–ի անդամ Ալեքսան Հակոբյանի ղեկավարությամբ բազմահազար հայերով է բնակեցվել, իսկ Դաշնակցության Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրված (լատիներեն իմպորտ բառն է) սերժիկամիրխանյանների ձեռոք հայաթափվելու համառ փորձերից հետո նույնիսկ և ի հեճուկս նման թրքահաճ ազգադավեր հյուսողների, բարեբախտաբար Տիգրան Կյուրեղյանի նման ազնիվ հայորդիների գերմարդկային ճիգ ու ջանքերի շնորհիվ դեռ մի կերպ հայկական է մնացել։ Ահա թե ինչպես երկար ամիսներ ինձ պատկանող հայոց աշխարհում, օգտվելով իմ ազատ տեղաշարժվելու, ապրելու, մտածելու, և տեսակետ հայտնելու միջազգայնորեն ճանաչված համամարդկային իրավունքից, ազատորեն իմ ազատ լեռների օդն եմ շնչել։
2 – Վարձու գրիչներն ինձ "խելքը թռցրած" համարել են, որովհետև իմ տեսակի հայրենասիրությունն ու ազգանպաստ գործունէությունն իր համեստ ու անշահախնդիր որակով, հայության երեք հատվածների՝ Սփյուռք, Հայաստան և Արցախահայության կողմից մշտապես ըստ արժանվույն է գնահատվել ու այսօր՝ Ռ.Քոչարյանի "ինձ Հայաստանից արտաքսելու հրամանի" ի հայտ գալու օրվանից սկսած, առավել քան երբևէ շատ ավելի բարձր է գնահատվում։ Ամեն օր Երեւանի փողոցներում քայլելիս, ՀՀ քաղաքացի հարյուրավոր հայրենակցիս անկեղծ ողջույն ու բարեմաղթանքներին արժանանալու փաստով արդեն, ակամայից Դաշնակցության 118–ամյա սուտ ու կեղծիքների բացահայտման կենդանի վկան եմ դարձել։
3 – Օտար ուժերի գործակալ հանդիսացող նմանների ստերից ամենաահավորն անշուշտ ինձ "թրքահաճո թեզերն աշխարհով մեկ սփռելու" մեջ մեղադրելն է։ Սակայն նման փորձն առանց իմ ազգային կենսագրությունը ջնջելու նրանց չի հաջողվի, որովհետև սրանք իրենց "պոզ ու պոչով ստերն ու սրիկայությունները" գեթ մեկ հատիկ օրինակ բերելով իսկ չեն կարող փաստել։
Ես, 12.Սեպտեմբեր.1980թ. "Թուրքիայում" տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից անմիջապես հետո, քաղաքական ապաստան գտած Եվրոպայում դեռևս վտարանդի վիճակով ապրած տարիներին, Անկարայի ֆաշիստական իշխանությունների կողմից "ARANANLAR-Հետախուզվողների" ցուցակում գտնվելով և "YURDA DՃN-Երկիր վերադարձի" կոչերն հրապարակայնորեն արհամարհած լինելուս պատճառով` "Թուրքիայի Հանրապետության" քաղաքացիությունից զրկվելու պատիվն եմ ունեցել։ Եվ ի տարբերություն նման ստոր պատվեր կատարող հացկատակ գրչակուհու կուսակից "ընկերների" կողմից կազմակերպվող ամենամյա ապրիլի 24–ի թատերականացված համամոլորակային խեղկատակությունների, ոչ թե իմ կարած դրոշակն ինքս էլ այրելով եմ ինձ էժանացրել, այլ ինչպես 1985թ. ապրիլի 24–ին, իմ ընկերներով Մարսեյլ քաղաքի "Թուրքիայի Հյուպատոսության" տարածք մտնելով եմ արել, բարձր սյունից թրքական դրոշակն իմ իսկ ձեռքերով իջեցնելով, հյուպատոսարանի բոլոր թուրք աշխատակիցների ու դրսում հավաքված բազմահազար հայրենակիցներիս հայացքի ներքո, հենց "Թուրքիային" պատկանող տարածքում էլ, իրենց պետական խորհրդանիշը ցուցադրաբար այրելով եմ սփյուռքահայու հոգին բարձրացրել։
4 – Գալով իմ կողմից "Ազատության" ռադիոկայանի «Տեսակետների Խաչմերուկ» հաղորդման ժամանակ արտահայտած "Ես Հ.Յ.Դաշնակցության պատճառով Արեւմտյան Հայաստանն եմ կորցրել" արտահայտության, ապա և հիմա էլ գրավոր հայտնում ու պաշտպանում եմ իմ համար անհերքելի հազարավոր փաստերով շուտվանից ապացուցված վերոնշյալ համոզմունքը, որ սփյուռքում ապրող իմ միլիոնավոր հայրենակիցներից ծանրակշիռ մեծամասնությունը ևս են կիսում և իբրև ցեղասպանության վերապրողներ, դաշնակցական "քամուց քշվածների" կարող են ասածներս միանգամայն երկրորդել։
Ի վերջո, Երիտթուրքերի պարագլուխներ՝ Թալեաթ, Էնվեր և Ջեմալների հետ ախպերություն անելով դաշինք կնքողն իմ պապը չի եղել, ինչ էլ անզեն ու անպաշտպան հայ ժողովրդին աննախադեպ և հրեշավոր մի ծրագրի դեմ հանդիման թողնելով փախուստի դիմող կեղծ հայրենասերների ընտանիքից եմ սերում, որ գոնե խիղճս ինձ տանջի։
5 – Ինձ դիրախ ընտրելու մի այլ պոչավոր սուտ էլ, ՀՅԴ երբեմնի պարագլուխ Հրայր Մարուխյանի օտար պետություններին մատուցած ծառայություններին է վերաբերվում, որի մասին ամբողջ տեղեկությունը ֆրանսահայ Կայծ Մինասյանի կողմից սևը սպիտակի վրա և ամենայն մանրամասնությամբ իբրև համալսարանի դոկտորական աշխատանք Փարիզի Նանթեր համալսարանում ներկայացվելուց հետո իբրև գիրք հրատարակված աշխատության մեջ կա, ինչն էլ ես ռադիոհաղորդման ընթացքին ասել եմ։
6 – Իսկ իմ "հրեա–մասոնական շրջանակների գործակալ" լինելու առթիվ, ազգիս 1915թ. ցեղասպանությունն իրագործած, իրենց եղբայր Երիտթուրքերի հետ նույն օթյակների անդամ հանդիսացող դաշնակների զավակների, զավակների զավակաց գրչից կաթած էժանագին ու մոդաիկ դարձած ցնդաբանություններին ի պատասխան, բոլոր ՀՀ քաղաքացիներին հորդորում եմ լսել, 2006թ.–ից ի վեր Հայոց մայրաքաղաքում, FM 106.5 հաճախականությամբ ամեն օր սփռվող Ռադիո Իմպուլսում իմ հեղինակած "Հայերն իրենց բնօրրանում ցեղասպանությունից հետո՝ 1915–2005թթ." ձայնասփյուռային հաղորդումները, որպեսզի յուրաքանչյուրն իր եզրակացությունն անել կարողանա և հասկանա, որ նման նկարագիր ունեցողների համար է մեր բանաստեղծը գրել "...Մի խառնեք մեզ ձեր վայրի..." տողերը։
7 – Ուրեմն իմ Հյուսիսային պողոտայում ունեցած "օբյեկտ"–ից բավականին սարսափած խեղճերը, ամիսներ ի վեր այդտեղ հավաքված պատվարժան բազմահարյուր ՀՀ քաղաքացիներին, հոկտեմբերի 10–ից սկսած իմ էլ միանալուց ու ամենօրյա այդ հանդիպումների ընթացքում Հայաստան պետության ապագան կերտող հազարավոր հայ մարդկանց սեր ու հարգանքին արժանանալու փաստից այդ աստիճանի հոգեխանգարմունքի են հասել, որ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի աթոռը դեռ առաջին անգամ զավթելուց էլ շատ ժամանակ հետո "Ջերմուկ" ՓԲԸ–ում, ոչ թե տնօրեն, այլ ընկերության սփյուռքահայ բաժնետերերից մեկի՝ ազնվագույն հայորդի Կայծակ Զեյթլյանի լիազոր ներկայացուցիչը լինելու հանգամանքս նույնիսկ փորձել են կեղծել։
Իսկ "մի ոտքս ֆրանսիայում" լինելու մասին սուտ արտահայտություններ թույլ տված հոգեպես մենթերը կարող են և իրենց կոալիցիոն կառավարության գործընկեր ՀՀԿ անդամ ոստիկանապետի Ա.Վ.Վ. համակարգից իմանալ, թե 18 տարի առաջ մշտական բնակության նպատակով Հայաստան ժամանած Սարգիս Հացպանեանը մինչև այս տողերի ստորագրման պահը ընդամենը քանի անգամ է Հայաստանից դուրս եկել ու ստանալիք պատասխանից հավիտյանս հավիտենից ամաչել։ Գրածս վերաբերում է անշուշտ մարդկային ամոթ ունենալու ընդունակությունից զուրկ չեղողներին։ Նմանների "տեսակը" ազգություն չի ունեցել, չունի և չի ունենա երբեք։ Սակայն կյանքը շարունակվում է և մեր ոսկեղենիկ լեզվով մարդը տմարդից ընդամենը մեկ տարով է տարբերվում և հենց այս "Տ" տարի խրամատն էլ ինձ նմաններից բաժանում է»։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տեղը տեղին, Հացպանյանը կզացրել է Հայոց Աշխարհին ու դաշնակներին:
Իսկ «Հայոց Աշխարհի» նման պոռնիկ թերթ աշխարհը չի տեսել:
ԱՅԼՈՑ ՓԱՌՔԻ ԳՈՂԵՐԸ
Վերցված է Հայոց Աշխարհ օրաթերթից։
Երբ դանակը հասնում է ոսկորին՝ անկարելի է լռել
Վարուժան Կարապետյանը ԱՍԱԼԱ կազմակերպության եվրոպական կառույցի ռազմական պատասխանատուն էր։ 1983 թվականին Ֆրանսիայում ձերբակալվեց Օռլի օդանավակայանում իրագործած ահաբեկչական գործողությունից հետո եւ դատապարտվեց ցմահ բանտարկության։ 18 տարի ֆրանսիական բանտում պատիժը կրելուց հետո Վ.Կարապետյանը ազատ արձակվեց։ 2001 թվականի ապրիլի 24-ին եկավ Հայաստան, հաստատվեց հայրենիքում եւ ապրում է Դիլիջանում իր ձեռքերով կառուցած տանը։
«Դանակը հասել է ոսկորին, ուրիշի փառքի գողերը շատացել են ու շահագործում են մարդկային զոհողությունը։ Ցավոք, դրանք մեկը կամ երկուսը չեն։ Շատ են։ Հիմա պետք է խոսել ու ասել ճշմարտությունը»,- այսպես սկսեց «Հայոց Աշխարհ»-ին տված բացառիկ հարցազրույցը ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-Պարոն Կարապետյան, դուք երբեւէ հարցազրույց չեք ունեցել հայաստանցի լրագրողների հետ, թեեւ արդեն յոթ տարուց ավելի է, ինչ ապրում եք Հայաստանում։ Ի՞նչն է ձեզ այդչափ վրդովել, որ որոշեցիք հանդես գալ մամուլում։
-Երբ եզը արտն է վարում, արորը քաշում է հետեւից ու քրտնում է։ Այս քրտինքի վրա ոջիլներ են լինում։ Արտը վարելուց հետո այդ ոջիլները առիթը բաց չեն թողնում ասելու, թե հերկը իրենք են արել։ Սա մեր կյանքի փիլիսոփայությունն է։
Լավագույն տղերքն իրենց կյանքն են զոհել, իսկ պատեհապաշտներն այսօր օգտագործում են նրանց վաստակը։ Օռլի գործողությունը մենք ձեռնարկեցինք՝ ի պատասխան Լեւոն Էքմեքջյանին 1982 թվականին Ստամբուլում կախաղան բարձրացնելու։ Ծրագրել էինք պայթեցնել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որ տեղափոխում էր թուրքական գաղտնի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների ու դիվանագետների։ Մեր թիրախը հստակ էր։ Գործողության արդյունքում սպանվեցին տասը թուրք, եւս 60-ը վիրավորվեցին։
Ես ձերբակալվեցի, պատիժս կրեցի, ապա ազատվեցի եւ, որպես գաղթական հայի երրորդ սերունդ, վերադարձա հայրենիք։ Անցած յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ քաղաքական դրսեւորում չեմ ունեցել։
Երբ անցյալ դարի 70-ականներին հիմնեցինք Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, մեր գլխավոր նպատակը դասակարգային կամ քաղաքական չէր, այլ հայկական բռնագրավված հողերը ազատագրելը։ Այդ ժամանակ չունեինք պետականություն։ 1991-ին Հայաստանը վերստին անկախացավ։ Ուրեմն այդուհետ Հայ Դատի խնդիրը պետք է հայոց պետության լուծելիքը լինի, չպետք է տուրք տրվի խմբակային կամ կուսակցական մտածողությանը։ Մեր պետության գոյության գրավականը պետական մտածողությունն է։ 90-ականներին, երբ հայրենիքի գոյությունը վտանգված էր, հրամայական էր դարձել Արցախում հայ բազկի զորությունը մեկտեղելը։
Երբ պատերազմը, ազատամարտն ավարտվում է, նահատակվելու պատրաստ ազատամարտիկն էլ պետք է գիտակցի, որ իր առաքելությունն ավարտված է, պետք է կանգ առնի, դադարի պայքարել։ Ազատամարտիկը պետք է կարողանա կանգ առնել իր բարձունքի վրա, չլճանալ, չմտնել քաղաքականության դաշտ՝ որպես ազատամարտիկ, ու կեղտոտվել։ Իմ շատ ընկերներ, շատ ազատամարտիկներ հենց այդպես էլ վարվել են։
Սակայն, պարզվում է, երբ առյուծները բացակայում են, ապա անտառում պար են բռնում աղվեսները։ Հենց նման մի աղվես է Սարգիս Հացպանյան ներկայացող անձը։
-Ո՞վ է իրականում ներկայումս «լեւոնական ակտիվիստ» Սարգիս Հացպանյանը, ի՞նչ առնչություն ունի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին։
-Երբ բանտարկված էինք, պատեհապաշտներից մեկն էլ Սարգիս Հացպանյանն էր, որ օգտագործեց մեր կարգավիճակը։ Նա եկավ անկախացած Հայաստան, ներկայացավ որպես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, նույնիսկ ղեկավար ու շահարկեց մեր ժողովրդի ամենանուրբ հայրենասիրական զգացումները։
Հացպանյանը խորհրդավոր տիպ է։ Նրա իրական ազգանունը Էքմեքջյան է։ Նա դեռ Ֆրանսիայում՝ պարզապես շահարկելով նահատակ հերոս Լեւոն Էքմեքջյանի ազգանվանակից լինելու հանգամանքը, սակայն որեւէ առնչություն չունենալով ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ մեր բանակի հետ, Սփյուռքում բազմաթիվ հանգանակություններ է կազմակերպել։ Բանտարկված ազատամարտիկներին օգնելու, նաեւ Արցախի ազատամարտին աջակցելու համար հավաքված միջոցները նա շորթել եւ յուրացրել է։
Ֆրանսիայում նա տուն չուներ, բառի բուն իմաստով բոմժ էր, բայց իր իբր բարեսիրական կազմակերպության միջոցով անհատական հարստություն դիզեց։ Հիմա Սարգիս Էքմեքջյանը թուրքերենից թարգմանել է իր ազգանունը՝ դարձել է Հացպանյան, Հյուսիսային պողոտայում շքեղ խանութ եւ Թումանյան փողոցում տուն ունի։
Հացպանյան կոչվածը հիմա ներկայանում է որպես Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ջոկատի ազատամարտիկ, նախկինում՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, թեեւ ոչ մի կապ չի ունեցել ո՛չ գաղտնի բանակի հետ, ո՛չ էլ գոնե մեկ ժամ եղել է Արցախի ռազմադաշտերում։
Նրան մեկ անգամ եմ հանդիպել։ Մեր խոսակցության ժամանակ ուրացավ, թե երբեւէ ներկայացել է ԱՍԱԼԱ-ի անդամ, բայց պնդեց, թե Ֆրանսիայում 1983-ին մի քանի ամիս բանտ է նետվել Օռլիի գործով։ Ես հնարավոր համարեցի, որ կարող է նրան ճանաչած չլինեմ կամ տեղյակ չլինեմ նրա առնչության մասին։ Սակայն հետո Օռլի գործողությանը քաջատեղյակ Հայ Ավետարանական եկեղեցու գերապատվելի Ռենե Լեւոնյանից պարզեցի, որ Հացպանյան կոչեցյալը ոչ միայն լկտի ստախոս է, այլեւ այլոց տառապանքով ձեռք բերած փառքի գող։ Այդ ողորմելի ու հասարակության համար վտանգավոր անձը ինձ մի պատմություն է հիշեցնում։
Երկու բանտարկյալ մտերիմ ընկերներ են լինում։ Երբ մոտենում է նրանց ազատման ժամը, մեկը մյուսին հարցնում է, թե ի՞նչ է անելու բանտից դուրս գալուց հետո։ Առաջինը հիշեցնում է, որ բանտ է ընկել իրենց գյուղի երկու սրիկաներից մեկին սպանելու համար ու չի կարող հանգիստ ապրել մինչեւ երկրորդի հետ էլ հաշիվները չմաքրի։ Մյուսը ասում է, թե սարի գլխին մի առանձին տուն է կառուցելու եւ իր ընտանիքի հետ խաղաղ ապրելու է։ Տարիներ անց առաջինը հյուր է գալիս ընկերոջը, տեսնում է, որ նա ուզածն իրագործել է, ուրախանում է։ Ապա նաեւ խոստովանում է, որ իր ծրագրածը չի իրագործել, քանի որ բանտում եղած տարիներին գյուղում սրիկաները շատացել են։
Ես էլ, երբ բանտից դուրս եկա, տեսա, որ սրիկաները շատացել են։ Շատ դժվար է հաշտվել այն մտքին, որ սրիկաներն են վայելում քո զոհողության արդյունքները։ Բայց ինչ անես, երբ նրանք բազմաթիվ են։ Նրանց վերացնել չի լինի։ Ուրեմն անհրաժեշտ է նրանց էությունը բացահայտել։ Ժողովրդական իմաստնությունն է ասում, որ գողությունն ու բոզությունը քառասուն օրից ավելի թաքցնել չի լինում ու ճշմարտությունը պետք է ի հայտ գա։
Ես սարսափում եմ, երբ նման պատեհապաշտներն ու պոռնիկներն են սկսում հոգալ Արցախի ճակատագրի մասին։ Այդպիսի մարդկանց համար Հայաստանն այն գեղեցիկ աղջիկն է, որին նրանք ուզում են բռնաբարել։ Սա է պատճառը, որ ես ընդհատում եմ իմ լռությունը։- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նշումները ես արեցի. Կխնդրեմ հոդվածը կարդալ ամբողջությամբ։ Ես զգում էի որ Հացպանյանը այդքան էլ դուզ մարդ չէ…![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հակոբ, անկեղծ ասած` խղճում եմ այն մարդկանց, ովքեր կարդում են հայոց աշխարհ կոչված, արդեն օգտագործված զուգարանի թուղթը` տեղեկացվելու համարԱպեր, խելքիդ զոռ տուր միքիչ, մի լվա ուղեղդ հայոցաշխարհներով: Եթե Հացպանյանը ազատամարտիկ չլիներ, վաղուց արդեն բոլորս տեղյակ կլինեինք այդ մասին տարբեր աղբյուրներից, ոչ թե կսպասեինք, որ ոմն վարուժան որոշեր ինչ որ կցկտուր ձայներ հանել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ինձ հետաքրքրես միայն
......Արցախի ազատամարտին աջակցելու համար հավաքված միջոցները նա շորթել եւ յուրացրել է։......
...ո՛չ էլ գոնե մեկ ժամ եղել է Արցախի ռազմադաշտերում...
ինչը նշանակում է կամ սա սուտ է Քածոց Աշխարհի կողմից ավելացված, կամ Հացպանյանը ստում է ասելով, որ Արցախի ազատամարտի մասնակից է։
Սպասենք պատասխանին կամ Վարուժան Կարապետյանի ուղղումներին - հնարավոր է, որ Հացմանյանը ԱՍԱԼԱի հետ կապ չի ունեցել, ինչի մասին է ամբողջ հոդվածը, բայց ինչ է արել Հացպանյանը Արցախյան ազատամարտի համար, դա է հարցը, որի վերաբերյալ այստեղ պատասխան չկա - հոդվածը լի է բուն հարցի հետ կապ չունեցող ընդհանրացումներով։
Ավելին Հայ ազգագին կոնգրեսի հայտարարությունում նույնպես կա հակասություն վերոհիշյալ փաստերին
......ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ԲՌՆԻ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան Շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը։
Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ։.....
ՀԱԿին նույնպես անհրաժեշտ է ճշտել ով է ստում ու նոր հայտարարություն տալ, եթե Հացպանյանն է ստում-ուրեմն ՀԱԿին վարկաբեկելու փորձ է արվում, իսկ եթե Վարուժան Կարապետյանն է ստում, համապատասխանաբար նրան պետք է ջրի երես հանել։
Իսկ եթե Քածոց Աշխարհն է ստում ու իր ուզածով ավելացրել է Կարապետյանի խոսքերին այն ինչ իրեն պետք է եղել - պետք է նորից հայտարարությամբ հանդես գալ ու նախազգուշացնել ժողովրդին այդ թերթն ինչպես ասել էի անգամ գյուղի դրսի արտաքնոցում չոգտագործել ուր մնաց հարցազրուցներ տալ նրան...
Հա հա հա հա հա,գոնե գիտե՞ս ինչ է ասել Գաղտնի Բանակ,կամ գիտես այդ մարդը ինչի համար է ցմահ ազատազրկման ենթարկվել,Հակոբ Հակոբյանի նման կեղտի կծիկա,Մոնթե իր ընկերները Հակոբ Հակոբյանի թշնամիներն են եղել,որովհետև հասկացել են որ խաբված են,Մոնթեն նպատակ է ունեցել սպանել Հակոբյանին,իսկ Սարգիսը Մոնթեի կողքին է եղել,Սարգիսը երբեք էլ ԱՍԱԼԱ ի անդամ չի եղել նա ուղղակի շատ է օգնել,թող հեքիաթներ չպատմեն,Սարգիսը անզեն թուրք չի սպանել ինքը զինված թուրքերի ա լացացրել թե չէ անզեն դեսպաններին ո՞վ չի կարա սպանի:
Լավ Հակոբ քեզ մի հարց է որն է եղել Գաղտնի Բանակի նպատակը,թեկուզ պաշտոնականն էլ կարաս ասես և ինչով են զբաղվել:
Ավելացվել է 2 րոպե անց
Հացպանյանը երբեք էլ չի ասել որ ԱՍԱԼԱ ի անդամ է,նա շատ է աջակցել,բայց անդամ չի եղել:
Վերջին խմբագրող՝ Gayl: 03.11.2008, 20:44: Պատճառ: Գրառման ավելացում
Հարգարժան Հակոբ Գևորգյան ջան, Վարուժան Կարապետյանը գլուխը պատին է տալիս, պատն էլ հետադարձ իր գլխին: Հայոց աշխարհը իր լրագրող Գևորգ Հարությունյանի հետ միասին հետևում է Վարուժան Կարապետյանի օրինակին՝ գլուխը պատին, պատը գլխին գործողության առումով, իսկ դու հետ չես մնում նրանցից
Ես հուսով եմ, որ նման զրպարտիչ, ստոր բաներին Հացպանյանը չի պատասխանի, նման բանի իմաստ չկա: Նույնը հուսով եմ ՀԱԿ-ի առումով: Թող Հայոց Աշխարհը թերթը մտածի այն մասին, թե ոնց անի, որ օրական հազարավոր մարդիկ իր, իր խմբագրի ու լրագրողների հասցեին 7 հարկանի հայհոյանքներ չտան բացարձակ կեղծիքի ու ստի պաշարներ հասարակությանը տրամադրելու համար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, թող պատասխանեն, ինչու լռեն? Ես, ճիշտն ասած, Վարուժան Կարապետյանից նման բան չէի սպասումբայց մենակ էն, որ հարցազրույցը էդ թերթին ա տվել, ուրեմն մի բան էն չի. չգիտեմ...
իսկ ԱՍԱԼԱ-ի մասին թեմա կա Ակումբում![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան, ամեն պոռոտախոսի չի, որ պետք է պատասխանել ու ստորանալՀիմա ասեմ, թե հեչ որ չէ ինչի պետք չի պատասխանել: Մեջբերում եմ.
Ասում են, ստի ոտքը կարճ է: Սա այդ դեպքերից է: Զուտ մտածող մարդկանց համար, այլ ոչ շարքային վայրահաչողների համար մեջբերում նրա մեկ այլ ասածը.
Եվ թող որևէ մեկը բանականությամբ ու տրամաբանությամբ պատասխանի, թե Հացպանյանին չճանաչած ու ընդամենը մեկ անգամ տեսած մարդը ոնց կարող է այդպես վստահաբար պնդել Ֆրանսիայում նրա ապրուստի կերպի մասին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան. դու հասկացար, բայց մարդիկ կան, որ իրենց պետք է բառ առ բառ բացատրվի. իրանք ոնց հասկանան? նուրբ հարց ա. կոնկրետ ես կպատասխանեի, դու էլ տենց կվարվեիր երևի. էն ժամանակ չէիր մտածի շարքային վայրահաչոցների ուղղությամբ, այլ կմտածեիր շարժման հեղինակության մասին
ամեն դեպքում Հացպանյանը թող որոշի. իսկ ազգանվան փոխելու հետ կապված ասեմ հետևյալը. ինչ վատ ա, որ էդ մարդը իր ազգանունը հայկական է դարձրել? Պիտի թուրքական լիներ? ինչի?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ