24.367 մլն դրամ` Ուրցաձորի միջնակարգ դպրոցի տանիքի կապիտալ վերանորոգման համար
ՎիվաՍել–ՄՏՍ-ը հայտարարում է, որ 24.367 մլն դրամ արժողությամբ ծրագիրը` Ուրցաձոր գյուղի միակ միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգումը, այսօր ավարտվել է:
Սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրականանցրած երկրորդ լայնածավալ ծրագիրն է Ուրցաձորում. առաջին այցելությունը սեպտեմբերի 1-ին էր, երբ ավարտվել էին դպրոցի վերակահավորման և ջեռուցման աշխատանքները որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել էր 43.1 միլիոն դրամ: Մասնավորապես` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ փոխվել էին դպրոցի դռներն ու լուսամուտները, դասասենյակները կահավորվել էին նոր սեղաններով ու աթոռներով, ինչպես նաև կառուցվել էր նոր գազատար, որն այժմ ծառայում է ոչ միայն դպրոցին, այլև ամբողջ Մարզպետունի թաղամասին: Այդ օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը որոշում կայացրեց նաև վերանորոգել դպրոցի տանիքը. ընկերության իրականացրած աշխատաներն ամբողջական չէին լինի, եթե վերանորոգված չլիներ դպրոցի տանիքը:
ՙՄենք կրթությունը շատ ենք կարևորում, քանի որ ձգտում ենք ունենալ պրոֆեսիոնալների թիմ: Մենք ցանկանում ենք, որ դպրոցներում երեխաները բարձր գնահատականներ ստանան, քանի որ այսօրվա լավ կրթված աշակերտը վաղը կարող է դառնալ նաև մեր աշխատակիցը: Սակայն սա միակ պատճառը չէ, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում կրթահամալիրները: Կորպորատիվ քաղաքացին ապրում է վաղվա օրով, նշանակում է պետք է ներդրում կատարի` լավ կրթություն ապահովելու համար՚,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ուրցաձորում ուսանող դպրոցականների թիվը մոտ 500 է: Նրանցից շատերն են երազում ձեռք բերել տարբեր մասնագիտություններ, ուսանել մայրաքաղաքի բուհերում և բարձր հնչեցնել իրենց գյուղի անունը: Դրա նախադրյալներն արդեն կան: Գյուղի վերանորոգված դպրոցում, որն, ի դեպ, այսօր չի զիջում Երևանի դպրոցներին, ստեղծված են հաճելի և լիարժեք դասապրոցես կազմակերպելու բոլոր հնարավորությունները:
ՙՎիվաՍել-ՄՏՍ-ն ու երեխաները՚ բնապահպանական ծրագրի շրջանակներում դպրոցի սաներն ընդգրկված են բնապահպանական իրազեկման կրթական ծրագրում, որը դպրոցական ծրագրի մաս է կազմում:
Ընդհանուր առմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը 67.47 միլիոն դրամի աջակցություն էր ցուցաբերել Ուրցաձորին:
Էջանիշներ