Ապեր, ինչում կարելի է մեղադրել բիլայնին, գրեթե նույն հարցերում էլ կարելի է մեղադրել վիվասելին. հաճախ տարբերությունները շատ քիչ են: Վիվան վաղուց արդեն հայտարարում ա, որ մինչև հոկտեմբերի մեկը չգրանցված քարտերը կարգելափակվեն, ինձ նույնիսկ զանգեցին վիվասելից ու զգուշացրին երկու անգամ: Ես էլ, չնայած չէի ուզում, որ քարտս գրանցված լիներ, բայց չէի ուզում նաև կորցնել համարս, ստիպված գրանցեցի, բայց հիմա լիքը համարներ կան վիվասելի, որ ոչ գրանցված են, ոչ էլ արգելափակված. սա ի՞նչ ա նշանակում, եթե ոչ խաբեություն: Կարողա սա մարդիկ մանրուք համարեն, բայց իմ համար մանրուք չի, քանի որ իմ համար շատ մեծ նշանակություն ունի ու ինձ պետք էր, որ էս համարս չգրանցվեր:
Էս քանի օրն էլ մեսիջներ ա գալիս վիվասելի բաժանորդներին` ինձ էլ ա եկել, իբր շահել եք քսան հազար դոլլար, և այլն.. զանգահարեք այսինչ համարով: Զանգում ես էդ համարով, սկսում ա համարի փողերը լափել: Ո՞վ ա լափում էդ փողերը, ո՞ւմ մեղավորությունն ա դա: Զանգում ես վիվասել, ասում են, դա մեր հետ կապ չունի, դա խակեռներ են անում: Ու մեկ օր անց միայն վիվասելը սկսեց մեսիջներ ուղարկել բաժանորդներին և տեղեկացնել, որ դա կապ չունի վիվասելի հետ, այսինքն սարքած բան ա: Հիմա ես ու շատ մարդիկ կարծում ենք, որ էդ հենց վիվասելի սարքածն ա, հերթական փող լափելու ձև ա, եթե իրանց սարքածը չի, էդ դեպքում ինչո՞ւ շուտ չարձագանքեցին, սպասում էին, որ մարդիկ զանգեն, փողերը վարի տան, նո՞ր: Էդ քարտերը գրանցելու համար չէին ալարում, հատ-հատ զանգում էին բաժանորդներին, բա էս դեպքում ինչի՞ չէին անում:
Ապեր, մի խոսքով` երգիրդ երգիր չի

Էջանիշներ