ես ել եմ ամաձայն , երևի ակտիվ համարները նկատի ունեին լրագրողները
701ը դզեցի
15 տարվա հոսանքազրկումից հետո, 203 ընտանիքներ միացվեցին էլեկտրական բաշխիչ ցանցին ՎիվաՍել – ՄՏՍ-ի բազային կայանների միջոցով
ՎիվաՍել – ՄՏՍ-ը հայտարարում է, որ Գեղարքունիքի մարզի երեք գյուղեր միացվել են համապետական էլեկտրական բաշխիչ ցանցերին կազմակերպության բազային կայանները սնուցող էլեկտրահաղորդակների միջոցով: Նաև բազային կայաններից դեպի գյուղեր բարձրավոլտ մալուխներ են անցկացրել հատուկ կանգնեցված փայտե սյուների միջոցով: ՎիվաՍել – ՄՏՍ-ը ենթաէլեկտրակայաններ է կառուցել յուրաքանչյուր գյուղի համար ցանկապատով հանդերձ` էլեկտրաէներգիայի անխափան ապահովումն իրականացնելու համար: Յանեխի սնուցող կայանից հոսանք է հասցվում գյուղերին: Յանեխ և Քարվանսարա գյուղերում էլեկտրականություն է ապահովվելու կազմակերպության` Յանեխում, իսկ Փոքր Աստղաձորում` Սելիմի լեռնանցքին մոտ գտնվող բազային կայաններից:
Այս գյուղացիներն իրենց մաշկի վրա են զգում թույլ ենթակառուցվածների հետևանքները, նրանք ապրում են մթության մեջ ավելի, քան 15 տարի:
Գեղարքունիքի մարզի երեք գյուղերում` Քարվանսարայում, Յանեխում և Փոքր Աստղաձորում, բնակիչները մոռացել են, նվազագույն ճոխությունը, որն իր հետ բերում է էլեկտրականությունը: ՎիվաՍել – ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ, կազմակերպությունում գիտեին, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
Եվ քանի որ ՎիվաՍելը – ՄՏՍ-ը` լինելով կորպորատիվ քաղաքացի, իր որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է Հայաստանի բնակչության կյանքի որակի բարելավմանն ուղղված արդարացի լուծումներ գտնել: Եվ որոշում կայացվեց ձեռք մեկնել մթության մեջ բնակվողներին:
Գեղահովիտ համայնքում (որի Մադինա գյուղում, ի դեպ, ՎիվաՍել – ՄՏՍ-ը աջակցել է ոռոգման ջրագծի անցկացմանը) գտնվող Քարվանսարա գյուղում չի գործում դպրոցը էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով, իսկ Փոքր Աստղաձորում և Յանեխում դպրոցականներ ընդհանրապես չկան. գյուղում դպրոց չի էլ եղել: Այս երեք գյուղերը, որոնք գտնվում են ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա, ձնով են ծածկվում հոկտեմբերի վերջից, իսկ գյուղացիները կարողանում են իրենց կացարանները տաքացնել միայն վառելափայտով:
Սեպտեմբերի 25-ը Գեղարքունիքի մարզի այս համայնքների պատմությունում հիշարժան կլինի. սկսվում է նոր, լուսավոր և ավելի թեթև կյանք: ՎիվաՍել – ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի արդյունքում ստեղծվել է 18.307 միլիոն դրամ արժողությամբ ելեկտրամատակարարման հուսալի ենթակառուցվածք:
Ենթակառուցվածքը ներառում է 1620 մետր երկարությամբ բարձրավոլտ մալուխներ, 56 փայտե էլեկտրասյուների համակարգը, ինչպես նաև երեք ենթաէլեկտրակայաններ` մեկական ամեն գյուղի համար, որի միջոցով հնարավոր է ապահովել այդ բնակավայրերում ապրող 203 ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքը:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ` ավելի քան օպերատոր:
www.vivacell.am
Սակագնային պլան «18+»
Երիտասա՞րդ եք, սիրո՞ւմ եք շփվել ընկերների հետ, իսկ ինտերնետը Ձեր մշտական ուղեկի՞ցն է…654654654654
Ուրեմն ընտրեք նոր «18+» կանխավճարային սակագնային պլանը, ստեղծեք խումբ Ձեր մտերիմներից և խոսեք, ուղարկեք միմյանց SMS և MMS հաղորդագրություններ և օգտվեք ինտերնետից ֆանտաստիկ ցածր սակագներով:
Բայց սա դեռ ամենը չէ: Աննախադեպ առաջարկ ՄԻԱՅՆ «18+» սակագնային պլանի բաժանոռդներին` շփվեք ընկերների հետ wap.odnoklassniki.ru կայքում ընդամենը 1դրամ/ՄԲ սակագնով:
«18+» սակագնային պլանից կարելի է օգտվել
ձեռք բերելով «18+» սակագնային պլանով կանխավճարային քարտ
ձեր ընթացիկ սակագնային պլանից անցնելով «18+»-ի:
«18+» սակագնային պլանին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *131*808# և սեղմել զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
«18+» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է ստեղծել խումբ` պարզապես խմբին միանալու հրավեր ուղարկելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ կանխավճարային բաժանորդների: Բավական է, որ նրանցից մեկն ընդունի հրավերը, և խումբը կստեղծվի, իսկ Դուք կդառնաք խմբի ղեկավար: Խմբին միանալու հրավեր կարող են ընդունել միայն «18+» սակագնային պլանի բաժանորդները:
Խմբին նոր անդամ միանալիս ինչպես հրավիրյալի, այնպես էլ հրավիրողի հաշվից գանձվում է 200 դրամ:
«18+» սակագնային պլանի սակագներՀրահանգներ
Խմբին միանալու հրավեր *118*հրավիրվող բաժանորդի հեռախոսահամարը#
Հրավերի ընդունում *118*հրավիրողի հեռախոսահամարը*1#
Հրավերի մերժում *118*հրավիրողի հեռախոսահամարը*0#
Խմբից հեռացում *118*0#
Ղեկավարի իրավունքների փոխանցում խմբի մեկ այլ անդամի
*118*այլ անդամի հեռախոսահամարը*55#
Տեղեկություն խմբի անդամների մասին
*118*1#
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:Խմբի ներսում
Զանգեր 8 դրամ/րոպե
SMS 8 դրամ
Խմբից դուրս
Տեղական զանգերի սակագներ դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց 48
Դեպի այլ բջջային ցանց 68
Դեպի ՀՀ քաղաքային ցանց 68
Դեպի 374 97 բջջային ցանց 68
Դեպի 374 47 քաղաքային ցանց 68
SMS դրամ/SMS
Տեղական 20
Միջազգային 20
MMSդրամ/MMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց 20
Առկա այլ ուղղություններով 50
GPRSդրամ/ՄԲ
wap.odnoklassniki.ru 1
Այլ կայքեր 77
Ծանոթություն
• Խումբը կարող է բաղկացած լինել նվազագույնը 2, իսկ առավելագույնը` 5 անդամից:
• Յուրաքանչյուր բաժանորդ միաժամանակ կարող է անդամակցել միայն 1 խմբի:
• Եթե խմբի ղեկավարի քարտը վերջնականապես արգելափակվում է, ապա վերջինիս իրավունքներն ավտոմատ կերպով փոխանցվում են խմբի այն անդամին, ով առաջինն է միացել խմբին:
• «Իմ Աշխարհը» ծառայությունը չի տրամադրվում «18+» սակագնային պլանի բաժանորդներին
• Երբ խմբում մնում է 1 անդամ, այն դադարում է գոյություն ունենալուց:
www.vivacell.am
Պատկերացնում եմ որոշ մանյակների ուրախությունը: Մարդիկ կան, որ առանց էդ սայթի 1 րոպե էլ չեն ապրում:Բայց սա դեռ ամենը չէ: Աննախադեպ առաջարկ ՄԻԱՅՆ «18+» սակագնային պլանի բաժանոռդներին` շփվեք ընկերների հետ wap.odnoklassniki.ru կայքում ընդամենը 1դրամ/ՄԲ սակագնով:
էսպես չի մնա
Ձև չկա wap.odnoklassniki.ru -ի վրա phproxy քցել?![]()
Ետ որնա՞![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Փարպի և Ուշի գյուղերի 2500 բնակիչներ այժմ իրենց տներում ունեն խմելու ջուր
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Արագածոտնի մարզի Ուշի և Փարպի գյուղերում ավարտվել են խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Փարպի գյուղ մտնող մայր ջրատարի մոտ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով կառուցվել է 50 գծամետր երկարությամբ մետաղական խողովակաշար: Բացի այդ, գյուղի համար կառուցվել է 1500 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար, ինչպես նաև 150 մետր երկարությամբ մետաղապլաստե խողովակներից պատրաստված ներքին ցանց` ներառյալ 15 տարբեր տրամագծերով փականներն ու 120 միացման հանգույցները: Ուշի գյուղի ներքին ջրամատակարարման նպատակով կառուցվել է 400 գծամետր երկարությամբ խողովակաշար:
Ջուրը կյանք է … Դժվար է հանգիստ վերաբերվել այն իրողությանը, որ մեր օրերում շատ մարդիկ դեռ շարունակում են զրկված մնալ այդ սովորական կենցաղային պայմանից: Արագած լեռան հարավ-արևելյան լանջին գտնվող Ուշի ու Փարպի գյուղերը` համապատասխանաբար մոտ 1565 և 2500 բնակչությամբ, չունեն խմելու ջրի մատակարարման համապարփակ համակարգ: Տներում խմելու ջրի բացակայության հետևանքով գյուղի ընտանիքների մեծ մասը կենցաղային կարիքները հոգալու նպատակով ստիպված է լինում օրվա մի զգալի մասը ջուր կրել: Խմելու ջրի բացակայությունը մեծ դժվարություններ է հարուցում հատկապես ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: Հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող և խմելու ջրագիծ անցկացնելու համար բավարար ռեսուրսներ չունեցող այդ երկու գյուղերը երկար տարիներ են սպասել խնդրի լուծմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, իր որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է իրականացնել Հայաստանի մարզերի բնակչության կյանքի որակի բարելավմանն ուղղված խոշորածավալ ծրագրերի իրագործումը: Հաշվի առնելով այն, որ մաքուր խմելու ջրի հասանելությունը հանդիսանում է մարդու առողջության և արժանապատիվ ապրելու առավել կարևոր նախապայմաններից մեկը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը որոշեց ֆինանսական միջոցներ հատկացնել Ուշի և Փարպի գյուղերում խմելու ջրի խողովակաշար և ներքին ցանց կառուցելու համար:
Ընդհանուր առմամբ` Փարպի գյուղում իրականացված աշխատանքների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրեց 20 միլիոն դրամի, իսկ Ուշի գյուղում` 10 միլիոն դրամի աջակցություն, որի արդյունքում մեր օրերում կենցաղի տարրական պայման հանդիսացող խմելու ջուրը վերջապես հասանելի դարձավ շուրջ 100 ընտանիքների (500 մարդ) Ուշիում և 800 ընտանիքների Փարպիում (ավելի քան 2000 մարդ): Հայաստանի առաջատար բջջային օպերատորի առատաձեռնության շնորհիվ հազարամյակների պատմություն ունեցող Ուշին ու Փարպին վերջապես ստացան արժանապատիվ կյանք վարելու համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ:
www.vivacell.am
Երեկ տարօրինակ բան կատարվեց, մենակ չասեք որ իմ մոտ է միայն այդպես եղել:
Հաշվիս վրա ունեի 2000 դրամ, սմս գրեցի հաշիվս ստուգեցի տեսնեմ 1300 է մնացել: Առավորտյան զանգ եկավ պատասխանեցի, հետաքրքրության համար ստուգեցի տեսնեմ 1500 է
, մի քիչ հետո ես զանգեցի, նորից ստուգեցի տեսնեմ էլի 2000 է
Ասեմ , որ տեսողության հետ պրոբլեմ չունեմ![]()
Чеширский КотЭ
Քանաքեռ-Զեյթուն համայնքում` Ազատության 24/9 հասցեում, բացվեց ՎիվաՍել–ՄՏՍ-ի հերթական նոր սերնդի սպասարկման կենտրոն
ՎիվաՍել–ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօր գործարկվել է ընկերության նոր սպասարկման կենտրոն Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Այն գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9-18-ը և կիրակի ժամը 9-13-ը:
Այս անգամ էլ ՎիվաՍել–ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարմիր ժապավենի կտրելու հնարավորություն ընձեռեց բաժանորդին: ՙՄեր գործունեության հիմնական նպատակը բաժանորդներն են: Եվ քանի որ մենք կարևորում ենք մեր բաժանորդների ժամանակի խնայողությունը և նրանց կյանքի բարելավումը, մենք ամեն օր ավելի մոտ ենք գնում մեր բաժանորդներին Հայաստանի ցանկացած վայրում: Այսօր մենք Քանաքեռ-Զեյթունում ենք` արդյունավետ և պրոֆեսիոնալ կերպով հոգալու մեր բաժանորդների կարիքները՚,- նշեց Ռ. Յիրիկյանը:
Այս նորաբաց սպասարկման կենտրոնում հասանելի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր ծառայությունները. միջազգային ռոումինգ, հետվճարային և կանխավճարային փաթեթներ` համապատասխան սակագնային պլաններով, վճարումների կատարում, տարբեր արժողությամբ վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, GPRS, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլն, ինչպես նաև կարող են ստանալ անհրաժեշտ աջակցություն պրոֆեսիոնալ անձնակազմից:
Սպասեք ավելիին: ՎիվաՍել–ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:
www.vivacell.am
Մոդերատորական. Թեմային չվերաբերվող վերջին գրառումները տեղափոխվել են համապատասխան բաժին:
Բաժինը նվիրված է բջջային օպերատորին, և ոչ թե բջջային հեռախոսներին:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
20 միլիոն դրամ ՙԴեպի Հայք՚ հիմնադրամին` Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև շփումներ կազմակերպելու համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 20 միլիոն դրամ է հատկացրել ՙԴեպի Հայք՚ հիմնադրամին` սփյուռքահայ երիտասարդներին Հայաստան բերելու, Հայաստանում իրենց հայրենակիցների հետ շփվելու, Հայրենիքը բազմակողմանիորեն ճանաչելու համապարփակ ծրագիրն իրագործելու նպատակով:
Հայապահպանումը դիտարկելով որպես յուրաքանչյուր սոցիալապես պատասխանատու կազմակերպության առաքելություն` ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ը առարկայական քայլեր է իրականացնում ազգի` ճակատագրի բերումով իրարից բաժանված երկու հատվածների երիտասարդության ինտեգրման նպատակով: Այդ առումով, հայրենանպաստ աշխատանքներին կամավորագրվելն ու համատեղ աշխատանքն ավելի են նպաստում հայաստանցի և սփյուռքահայ երիտասարդների շփմանը, ճանաչմանը և փոխադարձ մերձեցմանը: Աշխարհի տարբեր ծայրերից Նորգյուղում հավաքված սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն ստացան իրենց հասակակիցների մասին պատկերացում կազմել ոչ թե հայրենիքի մասին պատմող հեռուստահաղորդումներից, գրքերից և ինտերնետից, այլ անմիջական շփման միջոցով:
ՙԴեպի Հայք՚ հիմնադրամի սփյուռքահայ կամավորներն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Կոտայքի մարզի Նորգյուղի համայնքի դպրոցի շինարարական-վերանորոգման աշխատանքներին: Մասնավորապես, իրականացվել են 7 դասասենյակների հարդարման և ներկարարական աշխատանքներ:
Ոչինչ այդքան չի մերձեցնում մարդկանց, որքան համատեղ` ուս-ուսի աշխատանքը: Աշխատանք, որի նպատակը հանրային բարիք ստեղծելն է, ազգային ավանդույթները պահապանը հանդիսացող գյուղական վայրերի դպրոցների վերականգնումը` հանուն կրթված և հայրենիքի համար օգտակար քաղաքացիների դաստիարակության: Այդ առումով, ամենևին էլ պատահական չէ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմի և ՙԴեպի Հայք՚ հիմնադրամի սփյուռքահայ կամավորներների համատեղ աշխատանքի վայր է ընտրված հենց գյուղի դպրոցը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, որպես կորպորատիվ քաղաքացի առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դպրոցաշինությանը: Ընկերության համոզմամբ` կրթված սերունդն ամենակարևոր կապիտալն է, իսկ լավ կրթված սերունդը` Հայրենիքի փառավոր ապագայի հավաստիք:
Ինչպես նկատեց Ռալֆ Յիրիկյանը. ՙԿորպորատիվ քաղաքացի լինել նշանակում է մշտապես մտածել ազգի ապագայի մասին, իսկ դպրոցի վերանորոգումն իսկապես երկարաժամկետ ներդրում է` ուղղված հանրային բարիքի ստեղծման, կրթության զարգացման և կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը` մանավանդ գյուղական համայնքներում: Հայերիս մոտ, թե’ հայրենիքում, և թե’ Հայրենիքից դուրս, որակյալ ուսումը մշտապես կարևորվել է: Մենք պիտի մշտապես արթուն պահենք մեր ազգային ավանդույթները: Ազգը, ի վերջո, ամենից առաջ բնորոշվում է մեկ ընդհանուր հայրենիքի գոյության գիտակցումով` ընդհանուր անցյալով ու ապագայի համար կոլեկտիվ պատասխանատվությամբ՚:
Կոտայքի մարզի Նորգյուղի համայնքի մոտ 160 աշակերտ անհամբերությամբ էր սպասում վերանորոգողներին: Շուտով իրենք կսովորեն լուսավոր, մաքուր և վերանորոգված դասասենյակներում, իսկ 25 ուսուցիչները ոգևորվում են, քանի որ արդեն մեծացել է աշակերտների հետաքրքրությունն ուսման նկատմամբ:
Այդօրինակ ծրագրերերը հնարավորություն են ընձեռում զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը` նրանց հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը ուսումնառության և կամավորական աշխատանքի միջոցով, միաժամանակ երկարատև անձնական կապեր ստեղծել հայրենիքում ու բարձրացնել սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը:
www.vivacell.am
Վերջին խմբագրող՝ Norton: 04.10.2008, 21:07:
Դուք 18+ սակագնային պլանին լավ ծանոթ չեք.
Խաբեությունա
8 դրամով կարող ես խոսել ամենաշատը 5 քո գրած մարդկանց հտե, ընդ որում համար ավելացնելուց 200 դրամ տանում ա ավելացնողից, 200 դրամ ավելացող բաժանորդից.
Լավ կլինի փոխելուց առաջ www.vivacell.am կայքը նայեք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ