User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ուզում եմ ինքնասպան լինել

Քվեարկողներ
48. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    14 29.17%
  • Ոչ

    40 83.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 14 26-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 387 հատից

Թեմա: Ինքնասպանություն

  1. #196
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Passion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման քայլի հաստատ գնում են կամքից թույլ մարդիկ, որոնք չեն մտածում իրենց պրոբլեմները լուծելու մասին և միակ ելքը դա են համարում, ասենք ինքը ինքնասպան լինի իրա գլուխը ազատի ու էլ ոչ մի բան կարևոր չի: Նման մարդիկ չեն մտածում նաև իրենց հարազատների մասին:
    Պետք է մի բան հիշել, որ Կյանքը մի անգամա տրվում.....
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ կարճ կյանքում հանդիպել եմ նման դեպքի
    Ու մի բանում հաստատ համոզվել եմ, եթե գիտակից մարդը որոշում է մեռնել, իրեն ոչ մեկ չի կարող ետ պահել ...
    Մարդ, որը շաատ խելացի էր խելացիներց շաատ շատերից, որը ուներ սիրող ընտանիք, ապագայի հույսեր,պլաներ, այդ քայլին է գնում,ինչու՞: Որովհետև կյանքը իր համար ոչինչ էր, չնչին մի բան հավասարազոր մահվան ու երբ մտածմունքների մեջ է ընկնում փորձում է մի վիճակից անցնել այլ վիճակի՝մահվան ու ապրել այդ վիճակում,քանի որ համոզված էր այլ վիճակում նույնպես կյանք կա ...

    Երկու տեսակետներն էլ սխալ հիմքի վրա են հիմնվել ու չեն կարող ճիշտ լինել իմ պատկերացմամբ - ասեմ ինչու եմ այդպես կարծում.

    Կյանքը մի անգամա տրվում..... արտահայտությունն իմ համար անիմաստ է եղել նույնիսկ երեխա ժամանակվանիցս ու այստեղ հիմնավորել թե նման մարդիկ ինքնասպանության գնալով չեն էլ մտածում իրենց հարազատների մասին այդ նույն սխալ ընտրած ուղով գնալու արդյունէն է... մի պահ մտածեք եթե կյանքն մի անգամա ու մարդ տանջանքների է հանդիպում է հա էդ մի կյանքից հետո էր անհետանալու հենա էլ չի տանջվի ավելի շուտ կանհետանա էլի, բնական չի՞ ու մեկա իրեն այդ հարազատներն էլ անիմաստ ապրելով էդ միակ կյանքն էլի զրո են դառնալու էլի ասենք նրանց համար ապրեց ի՞նչ օգուտ թե իրեն թե էդ հարազատներին որ վաղ թե ուշ ոչնչանալու են իսպառ թե մեկն թե մյուսներն... (այստեղ չեմ քննարկում այն հավատացյալների սխալ կարծիքն թե սոսկ մեկ կյանքից հետո հոգին գնալու է կամ իրենց հորինած դրախտն կամ դժողքն որտեղ հա վառումա սատանան բայց էդ հոգիներն էնքան պադոշ են որ տենց էլ չեն վառում պռծնեն ինչևէ շատ չերկարացնելու համար էդ տխուր դեպքն չեմ քննարկում ու հուսով եմ չեն հարցնի այս կարճ այդ մասին գրելուցս հետո ) ...

    Կյանքում ամեն ամեն բան հուշում է որ Կյանքը վերջ չունի, գոնե նաեք ցերեկվա ու գիշերվա հերթափոխությանն կամ տարվա եղանակներին գոնե նրանք ինչ որ բան հուշու՞մ են, չէ՞ երկար չգրելու համար այլ փաստարկներ չեմ բերում, չնայած դրանք այնքան շատ են երբ մարդ շուռ է գալիս դեպի Լույսն ու տեսնում Կյանքն, իսկ նա որ Լույսին թիկունքով է կանգնած ու դեպի մահվան ճանապարհով կամ Լույսին հակառակ է գնում ու տեսնում միայն իրեն խաբուսիկ ու վաղանցուկ ստվեր մարմինն բնականաբար պետք է ասի որ ինքն այդ մարմինն է ու մի կյանք ունի...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ, որը շաատ խելացի էր խելացիներց շաատ շատերից, որը ուներ սիրող ընտանիք, ապագայի հույսեր,պլաներ, այդ քայլին է գնում,ինչու՞: Որովհետև կյանքը իր համար ոչինչ էր, չնչին մի բան հավասարազոր մահվան ու երբ մտածմունքների մեջ է ընկնում փորձում է մի վիճակից անցնել այլ վիճակի՝մահվան ու ապրել այդ վիճակում,քանի որ համոզված էր այլ վիճակում նույնպես կյանք կա ...
    Երբևէ մտածե՞լ եք, ինչու՞ ոչ մի իրական հոգևոր մարդ ինքնասպան չի եղել... պարզ պատճառով... որովհետև ի տարբերություն շատ խելացի մարդկանց հոգևոր մարդիկ գիտեն որ կա նաև Տիեզերական Օրենքներ ու ինքնասպանությունը դրանց կոպիտ խախտում է ու այստեղ ոչ մի արդարացում չկա թե ծանր պայմաններն ու տառապանքն թե բազում այլ բաներ... Կյանքում պատահականություն չկա - Ով ինչ ցանում է այն էլ հնձում է - Կյանքը դպրոց է - Դժվարությունները՝ վեր բարձրանալու աստճաններ են սոսկ այս շղթայի մասին կարելի է լուրջ և երկար մտածել ու փորձել միշտ հիշել կյանքի ամեն պայմաններում

    Իրականում այս հարցը ճիշտ ըմբռնելու ու լուծում գտնելու համար պետք է նախ մի շարք այլ հոգևոր հարցերից գլուխ հանել, որոնցից են. - Ի՞նչ է մարդն իրենից ներկայացնում (Ֆիզիկական, հոգևոր և Ոգեղեն մարմիններ) - Տիեզերական Օրենքները (պատճառ- հետևանքի օրենքը, չսպանելու և այլն) - Ի՞նչ է տեղի ունենում ու ի՞նչ փուլերով է անցնում այն անհատն, ով թողնում է իր ֆիզիկական մարմինն ու այս ֆիզիկական ոլորտն ու հեռանում... այս ու նման հարցրեի մասին թեկուզ փոքր պատկերացում ունենալու դեպքում էլ մարդ կհասկանա, որ ինքնասպանությունը չարիք է հենց ինքնասպանություն գործող անհատի հոգու համար...

    Պատկերացնում եք՝ մարդ գործում է ինքնասպանություն (այսինքն վերջ է տալիս իր ֆիզիկական մարմնին կտրելով իրեն հոգու ու մարմնի միջև եղած կապը) ու հայտնվում հոգով մի նուրբ կամ հոգևոր ոլորտում, որտեղից ոչինչ չի կարղ անել ու չի կարող ազդել ֆիզիկական ոլորտում իրեն առաջ ծառացած այն պրոբլեմի լուծման վրա, քանզի չունի համապատասխան ֆիզիկական մարմին այդ ոլորտում գործելու համար ու այդպես Կյանքի այս մեծ դպրոցում իրեն դասն անավարտ է մնում։ Ու բախտն կբերի, եթե թեկուզ մեծ տառապանքների գնով (իրեն այդ գործած սխալ քայլի համար) ապագայում կրկին մարմնավորվի ու իրեն կիսատ թողած դասն այդ հոգին հնարավորություն ստանա կրկին սովորելու ու վեր բարձրանալու
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #197
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Ինքնասպանություն

    Շատ խելացի մտքեր կարդացի վերում, գնահատում եմ ...

    Իմ կարծիքով, երբ մարդը ինքնասպանություն է գործում, ապա իր կայնքը գնահատում, կարևորում է միայն իր համար, իր ներսից, բայց եթե դրան նայի ուրիշի աչքերով, ապա ավելի սթափ ու օբյեկտիվորեն կգնահատի իր կյանքը,
    Չե որ մենք ապրում ենք ոչ միայն մեզ համար ...
    Ինքնասպան լինելու համար հաճախ շատ մեծ պայքար է մղվում մարդու ներքնաշխարհում` խիղճը, կյանքի նպատակը իրենց որոշիչ նշանակությունն են ունենում, երբ պայքարելու և հաղթելու հույսերը դավաճանում են ...
    Մարդուն տանջում են`
    Հաղթել, թե պարտվել?, Լինել, թե չլինել?,
    հարցերը, որոշումը մերն է, և կարծում եմ պետք է հարգել և գնահատել այդ իրավունքը`որոշման կարևորությունը հաշվի առնելով ...

  3. #198
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ինքնասպանություն

    Մարդն ունի ազատ կամք ու ազատ ընտրելու հնարավորություն և իրավունք, բայց դա չի նշանակում, որ գոյություն ունեցող Տիեզերական Օրենքների իր ազատ կամքով խախտելու արդյունքում չի կրի համապատասխան պատիժ անկախ նրանից թե նա գիտի այդ օրենքների մասին թե ոչ։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #199
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Ժողովուրդ ջան, ով որ կարծում է թե ինքնասպանությունը ճիշտ արարք է, «եթե բանը հասել է դրան» կամ ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները, ասեմ որ ձեզ խաբել է ձեր իսկ անառողջ միտքը, այսինքն դուք խաբված եք սատանայի կողմից: Մի թույլ տվեք որ նա իշխի ձեր մտքի վրա: Փակեք բոլոր «դռները» նրա առաջ: Ինքնասպանությունը մեծ մեղք է Աստծո առաջ:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  5. #200
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Vro-ի խոսքերից Նայել գրառումը

    Իմ կարծիքով էլ "անառողջ միտք" ունի այն մարդը, ով առանց դիմացինին ճանաչելու պետք է նրան անվանի "անառողջ միտք" ունեցող:

    Փորձիր ավելի առողջ դատել, գրառում անելուց առաջ:
    Մեղքերի համար թող քո "աստվածը" պատժի, բայց դու վիրավորելու իրավունք չունես:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #201
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)

    Ինքնասպանությունը դա թուլության նշան է,ինքնասպան են լինում նրանք ովքեր չեն ցանկանում այլևս ապրել,հոգնել,զզվել և ատում են իրական աշխարհը,այսինքն մարդ այլևս չի ուզում հաղթահարել կյանքում գոյություն ունեցող դժվարությունները,իսկ այն մարդը ով այլևս չի ուզում պայքարել,չի ուզում վաստակել իր ապրելու իրավունքը նա թույլ մարդ է էությամբ:

  7. #202
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով էլ "անառողջ միտք" ունի այն մարդը, ով առանց դիմացինին ճանաչելու պետք է նրան անվանի "անառողջ միտք" ունեցող:

    Փորձիր ավելի առողջ դատել, գրառում անելուց առաջ:
    Մեղքերի համար թող քո "աստվածը" պատժի, բայց դու վիրավորելու իրավունք չունես:
    Որ ուշադիր կարդաս կտեսնես, որ ես անառողջ միտք ունեցող եմ ասել նրանց՝ ովքեր ցանկացել են էդ քայլին դիմել ու իմ կարծիքը նույննա, եթե դու դրանցից մեկն ես եղել, կամ կաս, ուրեմն դա քեզ ել է վերաբերվում, և հետո ես ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու, մանավանդ անառողջ դատողներին, այլ ուզում եմ օգնել նրանց՝ որքան կարող եմ ետ կանգնեցնել այդ սխալ քայլից, չէ՞ որ նրանք ավելի շատ ունեն օգնության կարիք:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  8. #203
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Vro-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ուշադիր կարդաս կտեսնես, որ ես անառողջ միտք ունեցող եմ ասել նրանց՝ ովքեր ցանկացել են էդ քայլին դիմել ու իմ կարծիքը նույննա, եթե դու դրանցից մեկն ես եղել, կամ կաս, ուրեմն դա քեզ ել է վերաբերվում, և հետո ես ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու, մանավանդ անառողջ դատողներին, այլ ուզում եմ օգնել նրանց՝ որքան կարող եմ ետ կանգնեցնել այդ սխալ քայլից, չէ՞ որ նրանք ավելի շատ ունեն օգնության կարիք:
    կամ ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները,
    1. Սրանք քո խոսքերն են:

    2. Եթե դու "անառողջ միտքը" ոչ թե վիրավորանք է, այլ օգնություն, ապա
    ես անկեղծորեն ուզում են ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում պարզապես օգնել եմ, փոխանակ անվանեմ "անառողջ միտք ունեցող": Ես մտածել եմ, որ հենց դա է օգնությունը:

    Քեզ էլ, երբ օգնություն պետք լինի, միշտ պատրաստ եմ անվանել "անառողջ միտք ունեցող": Ինձ համար դժվար չի:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #204
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Շատ դժվար է ինչ-որ դատողություն անել: Բայց երբ դու ինքդ մտածում ես ինքնասպանության մասին դա լրիվ այլ է, իսկ երբ փրկում ես մեկին, որը դիմել է ինքնասպանության ու քո 1 րոպե ուշանալդ կարող էր պատճառ դառնար նրա կյանքը չփրկելու, մեկ ուրիշ բան... Մտածում ես "գրողը տանի միթե կարելի է այսքան էգոիստ լինել": Սա իմ առաջին միտքն էր, բայց իհարկե հետո երբ հանգստացա ես այլ կերպ էի մտածում…Մտածում էի, որ ես ինքս էգոիստ եմ, որ չեմ կարողացել նկատել նրա տառապանքները…
    Կարող եմ ասել մի բան, եղեք այնքան թույլ, որ այդ քայլին մի դիմեք ու մտածեք այն մարդկանց մասին, որոնք ձեր համար են ապրում, գոնե ապրեք նրանց համար: Իսկ մնացած մարդկանց որոնք "ուժեղ ու կամքով " են այնքան, որ ինքնասպանության չեն դիմում ու կարողանում են պրոբլեմներից չփախչել ու ինքնասպանության չդիմել, եղեք ուշադիր ու փորձեք օգնել մարդկանց որոնք դիմում են ինքնասպանության, բայց ոչ թե ասելով, որ իրանք անկամք են կամ թույլ կամ կպատժվեն, այլ ուղղակի լինելով ուշադիր նրանց նկատմամբ , հարգելով ու սիրելով... Գուցե չօգնի, բայց...

    Հ.Գ. Իսկ կյանքն իրոք մեկ անգամ է տրվում?? Հետաքրքիր է

  10. #205
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սրանք քո խոսքերն են:

    2. Եթե դու "անառողջ միտքը" ոչ թե վիրավորանք է, այլ օգնություն, ապա
    ես անկեղծորեն ուզում են ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում պարզապես օգնել եմ, փոխանակ անվանեմ "անառողջ միտք ունեցող": Ես մտածել եմ, որ հենց դա է օգնությունը:

    Քեզ էլ, երբ օգնություն պետք լինի, միշտ պատրաստ եմ անվանել "անառողջ միտք ունեցող": Ինձ համար դժվար չի:
    Ինչու եք ընդամենը նրա գրածներից մեկ հատված մեջ բերում,ինչու չեք գրում ամբողջական նախադասութությունը,ինքս չեմ կարդացել ամբողջական նախադասությունը,սակայն այս փոքրիկ հատվածին էլ չեմ հավատում:

  11. #206
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու եք ընդամենը նրա գրածներից մեկ հատված մեջ բերում,ինչու չեք գրում ամբողջական նախադասութությունը,ինքս չեմ կարդացել ամբողջական նախադասությունը,սակայն այս փոքրիկ հատվածին էլ չեմ հավատում:
    1. Անիմաստ եմ համարում մեջբերել 2 տող վերևի գրառումը (մանավանդ, որ դա հաճախ աղտոտում է ֆորումը):
    2. Չհասկացա թե դուք ինչին էիք ուզում հավատալ, և չհավատացիք:
    3. Ամբողջ նախադասությունը երկար չի, կարող եք և կարդալ:

    Իմաստն այն է, որ տվյալ այրը մի մարդկանց մի ստվար զանգվածի, որը Հունան Ավետիսյանին համարում էր հերոս, անվանում է "անառողջ միտք ունեցող":
    Ըստ նրա այդ կատեգորիայի մեջ են մտնում "ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները":
    Հետաքրքիր է, թե ֆորումում քանի հոգի է համարում, թե Հունան Ավետիսյանը սխալ էր: Կամ սխալ էին Ղարաբաղի համար զոհված այն մարդիկ, ովքեր որոշակի պայմաններում համոզված էին, որ մնալով զոհվելու են, բայց չեն փախել ու զոհվել են:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #207
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    (այստեղ չեմ քննարկում այն հավատացյալների սխալ կարծիքն թե սոսկ մեկ կյանքից հետո հոգին գնալու է կամ իրենց հորինած դրախտն կամ դժողքն որտեղ հա վառումա սատանան բայց էդ հոգիներն էնքան պադոշ են որ տենց էլ չեն վառում պռծնեն
    Հարգելի ihusik, պարզ է, որ թեման միանգամայն այլ բաժնում է և ճիշտ էլ չի այն լիովին կրոնականացնել կամ շեղել բոլորովին այլ ուղղությամբ, և քանի որ այստեղ չի քննարկվում հավատացյալների <սխալ> կարծիքները հետմահու գոյության մասին, կարծում եմ ավելի ճիշտ է նաև դրանց չանդրադառնալը, այն էլ որոշակի անձնական մեկնաբանությամբ
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմաստն այն է, որ տվյալ այրը մի մարդկանց մի ստվար զանգվածի, որը Հունան Ավետիսյանին համարում էր հերոս, անվանում է "անառողջ միտք ունեցող":
    Ըստ նրա այդ կատեգորիայի մեջ են մտնում "ով որ կարծում է թե ճիշտ են վարվել ինքնասպան լինողները":
    Հետաքրքիր է, թե ֆորումում քանի հոգի է համարում, թե Հունան Ավետիսյանը սխալ էր: Կամ սխալ էին Ղարաբաղի համար զոհված այն մարդիկ, ովքեր որոշակի պայմաններում համոզված էին, որ մնալով զոհվելու են, բայց չեն փախել ու զոհվել են:
    Ես իհարկե մտադրություն չունեմ միջամտել Ձեր և Վրոյի կամ Գայլի հետ զրույցին: Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն:

  13. #208
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքում ամեն ամեն բան հուշում է որ Կյանքը վերջ չունի, գոնե նաեք ցերեկվա ու գիշերվա հերթափոխությանն կամ տարվա եղանակներին գոնե նրանք ինչ որ բան հուշու՞մ են, չէ՞
    Գիշերն ու ցերեկը միայն մեզ համար են գիշեր ու ցերեկ, ամենահարաբերական բաներից մեկն է, որ կա աշխարհում Նույնը տարվա եղանակները...Մարդու կողմից հնարած, որ աշխարհը լինի դիսկրետ, որովհետև վերջավոր ժամանակ ապրող մարդը չի կարող ճանաչել անվերջությունը, անվերջից առանձնացնում է վերջավոր մասեր, որ կարողանա հասկանալ դրանք...
    Չկա գիշեր- ցերեկ, չկա աշուն, ամառ, ձմեռ.... Ժամանակը սահուն է, առաջ է շարժվում անկախ այսպես կոչեցյալ "տարվա եղանակից ու "օրվա" ժամից", նաև չէի ասի, թե ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ, կան բաներ, որ անվերջ են, նույնիսկ եթե մարդու ուղեղը դեռ ունակ չէ դրանց բնույթը հասկանալ, այնպես որ, բնությունը, տիեզերքը ոչինչ էլ չեն հուշում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. #209
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իհարկե մտադրություն չունեմ միջամտել Ձեր և Վրոյի կամ Գայլի հետ զրույցին: Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն:
    Բանավեճում լրացուցիչ կարծիքը երբեք չի խանգարի, իսկ թեմայի մասին էլ նշեմ, որ իմ կարծիքով ինքնազոհաբերումը դա ինքնասպանության մասնավոր դեպք է, որն ապացուցում է, որ երբեք չի կարելի միանգամից դատել մարդուն` առանց փորձել հասկանալու:

    Նույնիսկ եթե մարդն իրեն կամրջից ցած է նետում ասենք թմրադեղի պակասից, մտածեք, մի գուցե նա հասել էր այն աստիճանին, որ պատրաստ էր մարդ սպանել այդ նույն թմրադեղի պատճառով, և ընտրեց իր անձը, ուրիշին չվնասելու համար:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #210
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքնասպանություն

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես իմ կարծիքով ինքնասպանությունն ու ինքնազոհաբերումը միանգամայն տարբեր հասկացություններ են: Առաջինն ինձ համար անընդունելի երևույթ է, երկրորդը` մեծագույն վեհ արարք, հերոսություն:
    Բարև, Մոնկ ջան։ Ես դրանք փորձել եմ արդեն առանձնացնել, երբ խոսում էի Աթեիստի հետ ինքնասպանության «թույլ» և «ուժեղ» լինելու մասին։ Բայց նա, կարծես թե, չի ուզում տարանջատել այս երկու դեպքերն իրարից...

Էջ 14 26-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •