Իմ կարծիքով, սա նույնպես թուլության արտահայտություն է։ Մարդը միշտ ունի զարգացման, ավելին ճանաչելու և իմանալու բնածին հատկություն։ Եթե մարդը համարում է, որ տվյալ պահին այնքան երջանիկ է, որ այլևս այդպես չի լինի և կյանքին վերջ է տալիս, ապա թուլություն է ցուցաբերում, որովհետև չի սպասում, որ ստուգի՝ արդյո՞ք իր վարկածը ճիշտ էր։
Ընդհանրապես, համարելը, որ որևէ բանի ճանաճողության կամ գիտության մեջ հասել ես գագաթնակետին, և այլևս հետազոտելու, ուսումնասիրելու կարիք չկա, թուլություն է՝ նոր ջանքեր չգործադրելուց խուսափելու համար։
Պատճառը երևի նա է, որ մարդը հաստատ չի հավատում անդրշիրիմյան կյանքին և ցանկանում է օր առաջ ստուգել նրա գոյությունը։ Կամ էլ հաստատ հավատում է և չի կարող դիմանալ, համբերել։ Երկու դեպքում էլ համբերության պակաս է, որը թուլության արտահայտություն է։Այլ օրինակ. Եթե մարդը հավատում է կյանքին մահից հետո ու մի քայլ առաջ անելու համար ինքնասպան է լինում, դա նույնպես թույլ մարդում ոչ բնորոշ արարք է:
Ֆիլմը չեմ նայել, բայց ուրիշի համար անձնազոհությունն, իրոք, միակ ուժեղ քայլ եմ համարում։Դեռ չեմ խոսում անձնազոհության մասին (օրինակ` Բրյուս Ուլլիսը "Արմագեդոն" Ֆիլմում):
Ինձ թվում է, ճիշտ հակառակը։ Միայն ուժեղ մարդն է կարող հայացքն իրենից հեռացնել և ուղղել ուրիշների վրա։Հ.Գ. Ինքս էլ բազմիցս մտածել եմ ինքնասպանության մասին` կյանքում որևէ հետքրքրություն չգտնելով (եղել են և այդպիսի ժամանակներ): Բայց ես թույլ էի, որովհետև նման պահերին սկսում էի մտածել հարազատներիս մասին ու հեռու էի վանում նման մտքերը` հասկանալով, որ նրանք տառապելու են ու չեն կարողանալու ինձ հասկանալ:
Ես էլ եմ ունեցել ինքնասպանության մասին մտքեր, որոնք թուլություն եմ համարում։
Էջանիշներ