User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

  1. #31
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Էդ «Մեկ ազգ»-ը ի՞նչ ա, նոր ա՞ աճել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ «Մեկ ազգ»-ը ի՞նչ ա, նոր ա՞ աճել
    Չէ, ի՞նչ նոր: Դրանք մեր ազգի պես հին են: Սկզբից Եհովայի վկաների դեմ պլակատներ էին կպցնում, էնքան, որ մարդկանց մեջ գնալով խորացավ Եհովայի վկաների նկատմամբ հանդուրժողականությունը (հակագովազդի էֆֆեկտ), հետո սկսեցին ընդդիմադիր թերթերի դեմ (ՀԺ, ՉԻ և այլն) պլակատներ կպցնել, ասենք սենց տեքստով «Հայկական Ժամանակ, ձեռքներդ հեռու Առաքելական եկեղեցուց», արդյունքում թերթ կարդացողներն ավելացան, որովհետև ով տեսնում էր, հետաքրքրված գնում էր առներ, տեսներ էդ ինչ ա, հիմա էլ որոշել են հակագովազդով Տեր-Պետրոսյանին իշխանության բերել երևի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.10.2008, 22:38:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #33
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    ՄԵԿ ԱԶԳՙ-ԻՆ ԿԱՐԵԼԻ Է, ԻՍԿ ՀԱԿ-ԻՆ` Ո՞Չ

    Ի դեպ, այդ նույն ընթացքում մի խումբ երիտասարդ տղաներ փորձում էին ինչ-որ թուղթ փակցնել ՚Մեղեդիՙ սրճարանի դիմացի լապտերի սյունին: Ոստիկանները բարկացան եւ նրանց հրահանգեցին ցրվել, սակայն երբ կարդացին թռուցիկի բովանդակությունը, թույլ տվեցին փակցնել այն: Դա ՚Մեկ ազգՙ կազմակերպությունների դաշինքի կոչն էր, որում ասվում է. ՚Ոչ ասացեք Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանըՙ:

    Քիչ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ քաղաքացիները հավաքվել են Հյուսիսային պողոտայում, այստեղ են նաեւ ոստիկանները եւ բերետավորները: Ի դեպ, նրանք նաեւ խլել են քաղաքացիների բարձրախոսը:
    Բայց ստեղ բլթցրել են հա ոնց որ. Տեր-Պետրոսյանի իշխանությանը «ոչ» ասելու համար պետքա կոչ անեին առնվազն տասը տարի առաջ: Կամ էլ սրանք ժամանակից առաջ են ընկել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #34
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ի՞նչ նոր: Դրանք մեր ազգի պես հին են: Սկզբից Եհովայի վկաների դեմ պլակատներ էին կպցնում, էնքան, որ մարդկանց մեջ գնալով խորացավ Եհովայի վկաների նկատմամբ հանդուրժողականությունը (հակագովազդի էֆֆեկտ), հետո սկսեցին ընդդիմադիր թերթերի դեմ (ՀԺ, ՉԻ և այլն) պլակատներ կպցնել, ասենք սենց տեքստով «Հայկական Ժամանակ, ձեռքներդ հեռու Առաքելական եկեղեցուց», արդյունքում թերթ կարդացողներն ավելացան, որովհետև ով տեսնում էր, հետաքրքրված գնում էր առներ, տեսներ էդ ինչ ա, հիմա էլ որոշել են հակագովազդով Տեր-Պետրոսյանին իշխանության բերել երևի
    Իրականում Հայկական Ժամանակը նվազեցրել է թերթի տպաքանակի թիվը,դա կապված է նրա հետ որ շատ թեթրի կրպակներում չեն թողնում որ այդ թերթը բերեն,բայց այն դեռ մնում է Հայաստանում ամենաշատ վաճառվող թերթը:

  5. #35
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ստեղ բլթցրել են հա ոնց որ. Տեր-Պետրոսյանի իշխանությանը «ոչ» ասելու համար պետքա կոչ անեին առնվազն տասը տարի առաջ: Կամ էլ սրանք ժամանակից առաջ են ընկել
    իսկականում գրած ա. "Ոչ ասացեք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանամոլությանը"
    հաստատ գիտեմ. ինքս եմ մի քանի հատ պոկել
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #36
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկականում գրած ա. "Ոչ ասացեք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանամոլությանը"
    հաստատ գիտեմ. ինքս եմ մի քանի հատ պոկել
    Կապ չունի, ախպերս, բլթցնելու ձևից դրա էությունը չի փոխվում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #37
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    "Եհովայի վկաները, և մյուս աղանդները իրենց աշխատավարձերը ստանում են Նյու-Յորքից"
    "ՀՀՇ-ական "Հայկական Ժամանակ" թերթ
    ԿԵՂՏՈՏ ՁԵՌՔԵՐՏ հեռու"

    դրանք սկի ուղղագրություն-կետադրությունը լավ չգիտեն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մոդերատորական. «Մեկ Ազգին» հանգիստ թողեք ու մի շեղվեք թեմայից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #39
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Սենց իրազեկում, ոնց որ էս սպասվելիք հանրահավաքն ա, հլա ոչ մի հանրահավաք չի ունեցել:
    Կցորդի տիպի թռուցիկներ հայտնվել են կենտրոնից բացի՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, երևի ուրիշ համայնքներում էլ:
    Հույս ունենանք, որ փետրվարի հանրահավաքներից շատ մարդ կհավաքվի
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց իրազեկում, ոնց որ էս սպասվելիք հանրահավաքն ա, հլա ոչ մի հանրահավաք չի ունեցել:
    Կցորդի տիպի թռուցիկներ հայտնվել են կենտրոնից բացի՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, երևի ուրիշ համայնքներում էլ:
    Հույս ունենանք, որ փետրվարի հանրահավաքներից շատ մարդ կհավաքվի
    Իմ տեսած թռուցիկների վերևի ու ներքևի մասը կարմիր էր, քոնն ինչի՞ ա սև սպիտակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #41
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Արտակ ջան, էտի երևի քսերոքս արած տարբերակն ա

    էսօր ինչ-որ Ազատությունով ասեցին, որ ոստիկանությունը էլի ա ակտիվիստներին խանգարել իրազեկումը
    իրիկվա ութն էր կարծեմ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    ԻՐԱԶԵԿՈՒՄ ԷԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ

    [20:43] 15 Հոկտեմբերի, 2008


    Այսօր Մաշտոցի պողոտայում վազքի մեջ էին մտել հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին իրազեկող երթի մասնակիցները եւ ոստիկանները: Ոստիկանները Մարգարյան հիվանդանոցի մոտ կանգնեցրեցին իրազեկողներին՝ նշելով, որ չի կարելի նկարներով ակցիա անել:

    Նշենք, որ այսօր մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա էին իրականցնում Երեւանի կենտրոնական փողոցներում: Ակցիայի մասնակիցները իրենց մեջքին փակցրել էին քաղբանտարկյալների նկարներ` ի նշան նրա, թե իբրեւ քաղբանտարկյալներն են իրազեկում հանրահավաքի մասին:

    ՚Նկարը չի գոռում, չի խոսումՙ,- պետական պահպանության ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանին ասաց ՚Լինենք Տեր Պետությանըՙ երիտասարդական-ուսանողական-հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Համբարձումյանը, ով հանդիսանում էր ակցիայի կազմակերպիչը:

    Վալերի Օսիպյանն ասաց, որ մեր երկիրը քաղբանտարկյալների երկիր չէ, հետո ինքն իրեն ուղղեց՝ ասելով, որ մեր երկիրը բանտարկյալների երկիր չէ:

    Ակցիայի մասնակից ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ ոստիկաններին բացատրում էր, որ իրենք օրենքի սահմաններում են իրազեկում:

    Երբ ակցիայի մասնակիցներին կանգնեցրին Մարգարյան հիվանդանոցի մոտ, վերջիններս նշեցին, որ հենց հիվանդանոցի մոտ հանրահավաք կանեն՝ խանգարելով ծննդկաններին: Բայց ճարպիկ երիտասարդները կարողացան վազքով հասնել մինչեւ Թումանյան փողոցի խաչմերուկ, ինչից հետո ոստիկանները այլեւս թույլ չտվեցին առաջ գնալ: Հենց այդ ժամանակ էլ մեքենաներով եկան կարմիր բերետավորները եւ ավելացան ոստիկանները, ովքեր սկսեցին ետ հրել ակցիայի մասնակիցներին եւ ընդհարում առաջացավ նրանց միջեւ:

    Դրանից հետո Օսիպյանը նշեց, որ թույլ կտա նրանց առաջ շարժվել միայն այն ժամանակ, երբ նրանք Թումանյան փողոցով գնան Հյուսիսային պողոտա: Ակցիայի կազմակերպիչները չհամաձայնվեցին: Նորից բանակցություններից հետո, երբ կազմակերպիչները տեղեկացրեցին, որ ոչ մի աղմուկ չեն անի եւ հանգիստ իրազեկում կանեն, Վալերի Օսիպյանը ոստիկաններին հրահանգեց բացել ճանապարհը:

    Նշենք, սակայն, որ մինչ այդ Վալերի Օսիպյանը համոզված ասում էր, որ ոչ մի դեպքում առաջ չեն շարժվելու մինչեւ չհանեն նկարները:

    Այսօրվա ակցիայի երթուղին մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, նրանք անցան Աբովյան փողոցը, Ամիրյան փողոցով գնացին մինչեւ Մաշտոցի պողոտա, այնուհետեւ Կորյուն, Աբովյան, Թումանյան փողոցները անցնելով հասան կրկին Հյուսիսային պողոտա:



    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՆ ԱՆՑԱԹՈ՞ՒՂԹ Է

    [21:39] 15 Հոկտեմբերի, 2008

    Այսօր երեկոյան ոստիկանները քաղաքացիներին եւս մեկ անգամ Սերժ Սարգսյանին հայհոյելու եւ անվանարկելու առիթ տվեցին: Նրանք սկզբում խումբ-խումբ հարձակվում էին Հյուսիսային պողոտայում զբոսնող քաղաքացիների վրա, նրանց հայհոյելով ու հրելով ստիպում հեռանալ պողոտայից:

    Քաղաքացիները դրանից ավելի էին ոգեւորվում եւ վանկարկում ՚Սերժիկ մարդասպանՙ, ՚Լեւոն նախագահՙ:

    Ոստիկանները նաեւ բերման էին ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Արմեն Համբարձումյանին, ով կանգնել էր ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, որպեսզի բախում տեղի չունենա: Արմեն Համբարձումյանը մոտ կես ժամ անց պողոտա վերադարձավ եւ լրագրողներին հայտնեց, որ իրեն Կենտրոնի ոստիկանությունում պահել են մոտ 15 րոպե: ՚Հետո հասկացան, որ սխալ բան են անում, բաց թողեցին: Միայն ասացին` խելոք կմնասՙ,- ասաց Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամը:

    Տեսնելով, որ մարդկանց հնարավոր չէ խումբ-խումբ հեռացնել պողոտայից, ոստիկանները եւ կարմիր բերետավորները շղթա կազմեցին եւ շարժվեցին քաղաքացիների ուղղությամբ: Այս ընթացքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ փողոցային լեզվակռիվ ծագեց, որի ընթացքում ոստիկաններն աչքի ընկան հայհոյանքների ճոխությամբ:

    ՚Ա1+ՙ-ին չհաջողվեց պետական պահպանության ծառայության հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանից բացատրութուն ստանալ, քանի որ վերջինս զբաղված էր կանանց հայհոյելով եւ քաշքշելով: Այս ընթացքում մի քանի ոստիկաններ հարձակվեցին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ հարվածեցին նրան: Իսկ ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի լրագրողներ Սյուզաննա Պողոսյանին ու Լուսինե Բարսեղյանին հրելով ստիպում էին առաջ անցնել:

    Ի դեպ, այդ պահին պողոտայով զբոսնող քաղաքացիներից մեկը, ոստիկաններին տեսնելով, բղավեց. ՚Ես մարդիկ ի՞նչ են գոռում ՚Լեւոնՙ, ՚Լեւոնՙ, մենք Սերժին ենք ուզում, Սերժ Սարգսյանՙ: ՚Վայ, քո ցավը տանեմ, քեզ բան չենք ասում, դու կարաս քայլեսՙ,- արձագանքեցին ոստիկանները:

    Քաղաքացիները Պուշկինի փողոցով շրջանցեցին ոստիկանների շղթան եւ վերադարձան պողոտա, որից հետո ոստիկանները կրկնեցին իրենց գործողությունները` մարդկանց քշելով մինչեւ Աբովյան փողոց:

    Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների շղթան քանդվեց եւ քաղաքացիները վերադարձան պողոտա:


    ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ԿՏԵՂԵԿԱՑՆԻ՞ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

    [21:03] 15 Հոկտեմբերի, 2008

    ՚Կանայք Հանուն Խաղաղությանՙ կազմակերպության մի քանի անդամներ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին էին ցանկանում հանձնել մի հայտարարություն, որով պահանջում էին ռադիոյով հանրությանն իրազեկել հոկտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքի մասին:

    Ինչպես ՚Ա1+ՙ-ին ասաց Գայանե Մարտիրոսյանը, Արմեն Ամիրյանը հայտարարությունը հանձնելու պահին տեղում չէր եւ պատասխանատուները խոստացել են, որ վաղը նրանց տեղյակ կպահեն որոշման մասին: Գայանե Մարտիրոսյանը ցավում է, որ Արմեն Ամիրյանը տեղում չէր, որովհետեւ նրանից պատասխան կպահանջեր հենց տեղում:

    ՚Հայտնում ենք ձեզ, որ հոկտեմբերի 17-ին հանրահավաք է կազմակերպվում Մատենադարանին հարող տարածքում: Քաղաքապետարանի որոշմամբ եւ դատարանի վճռով հանրահավաքը անցկացնելու հայտը ընդունվել է ի գիտություն, ասել է թե հանրահավաքն արտոնված է:

    Խնդրում եւ պահանջում ենք հարկատուներիս հաշվին գործող հանրային ռադիոյով պարբերաբար, մինչեւ հոկտեմբերի 17-ի ժամը 17:00 հնչեցնել հանրահավաքի մասին եւ տեղյակ պահել հանրությանըՙ,- նշված էր հայտարության մեջ:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Ի դեպ, երեկ էլ, չնայած բոլոր խոչընդոտներին իրազեկման երթը տեղի ունեցել է, իսկ շնորհիվ ոստիկանների քաջագործությունների իրազեկվողների թիվն ավելի շատ է եղել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #44
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ԿՏԵՂԵԿԱՑՆԻ՞ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

    [21:03] 15 Հոկտեմբերի, 2008

    ՚Կանայք Հանուն Խաղաղությանՙ կազմակերպության մի քանի անդամներ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին էին ցանկանում հանձնել մի հայտարարություն, որով պահանջում էին ռադիոյով հանրությանն իրազեկել հոկտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքի մասին:

    Ինչպես ՚Ա1+ՙ-ին ասաց Գայանե Մարտիրոսյանը, Արմեն Ամիրյանը հայտարարությունը հանձնելու պահին տեղում չէր եւ պատասխանատուները խոստացել են, որ վաղը նրանց տեղյակ կպահեն որոշման մասին: Գայանե Մարտիրոսյանը ցավում է, որ Արմեն Ամիրյանը տեղում չէր, որովհետեւ նրանից պատասխան կպահանջեր հենց տեղում:

    ՚Հայտնում ենք ձեզ, որ հոկտեմբերի 17-ին հանրահավաք է կազմակերպվում Մատենադարանին հարող տարածքում: Քաղաքապետարանի որոշմամբ եւ դատարանի վճռով հանրահավաքը անցկացնելու հայտը ընդունվել է ի գիտություն, ասել է թե հանրահավաքն արտոնված է:

    Խնդրում եւ պահանջում ենք հարկատուներիս հաշվին գործող հանրային ռադիոյով պարբերաբար, մինչեւ հոկտեմբերի 17-ի ժամը 17:00 հնչեցնել հանրահավաքի մասին եւ տեղյակ պահել հանրությանըՙ,- նշված էր հայտարության մեջ:
    Շատ կզարմանամ, եթե դրական պատասխան լինի: Ախր թռուցիկ բաժանողների նկատմամբ են բռնություններ կատարում, ուր մնաց հանրային կոչվող ռադիոյով հաղորդեն: Եվ հասարակությունն ինչպես հանրային ռադիոյից իրավունք ունի պահանջելու, որ տեղեկացնեն հանրահավաքի մասին, այնպես էլ հանրային հեռուստատեսությունից, բայց հարցը նրանում ա, որ մենք էսօր չունենք ո՛չ հանրային հեռուստատեսություն, ո՛չ հանրային ռադիո: Դրանք ընդամենը կոչվում են հանրային, բայց իրենց էությամբ ամենևին էլ հանրային չեն, քանի որ ծառայում են ոչ թե հանրությանը, այլ կոնկրետ անձանց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #45
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 17-ին հանրահավաք. Մատենադարանին հարող տարածքում

    Նոր տաբու

    «Նախօրեից իշխանությունն արգելք է դրել մի քանի ապրանքների վաճառքի վրա։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ սպորտային խանութներում արգելվել է վաճառել բարձրախոսներ, ինչպես նաև վրաններ։ Երեկ այս ապրանքները գնել հնարավոր չէր։
    Սույն որոշում իշխանությունները կայացրել են օրերս ընդդիմության կազմակերպած հոկտեմբերի 17-ի հանրահավաքի իրազեկման երթից հետո, որոնց ընթացքում ոստիկանները մի քանի բարձրախոս էին հասցրել սեփականաշնորհել։ Ամեն անգամ շարժման ակտիվիստների ձեռքից բռնի ուժով բարձրախոսները խլելուց հետո ակտիվիստների մոտ նոր բարձրախոս էր հայտնվում, ու հիմա, փաստորեն, իշխանությունը որոշել է ուղղակի արգելել դրանց վաճառքը։ Իսկ թե ինչ մտահոգություն է ունեցել իշխանությունը վրանների վաճառքը նույնպես արգելելով, դժվար չէ կռահել»
    Հայկական Ժամանակ
    Հետաքրքիրա՝ աչքիս հեսա պրինտեռների վաճառքն էլ արգելվի, որպեսզի թռուցիկներ չտպվի, բա քսերոքսի ապարատնե՜րը
    Ամեն քայլով ցոււյց են տալիս, որ իրանք ես երկրում ռեսուրս չունեն փոքր՝ էս փոքր մանկական արարքներով ավելի են ժողովուրդին լարում իրենց իսկ դեմ, բայց դրական բան էլ կա, որ այսպիսի քայլեր չլինեին մեր հումորը մի փոքր պակաս կլիներ:

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 17.06.2018, 02:08
  2. Պեղումներ Հայաստանի տարածքում
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 13.02.2013, 09:51
  3. Հեռախոսահամարներ ՀՀ տարածքում
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.07.2010, 15:34
  4. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01
  5. Ակցիա ընդդեմ կարապի լճին հարող գազոնի «փոսման» և հետագա «բետոնացման»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.07.2007, 17:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •