User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Պեղումներ Հայաստանի տարածքում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պեղումներ Հայաստանի տարածքում

    Էկեք այս թեմայում հավաքենք Հայաստանի տարածքում կատարվող պեղումներին ու պատմական հայտնագործություններին վերաբերվող հետաքիքր փաստեր:

    Առաջին նյութն էլ ես դնեմ:

    ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ


    Թեեւ ԳԱԱ հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը Արցախից մեկ օրով էր վերադարձել, սակայն ժամանակ գտավ Տիգրանակերտում իրականացվող վերջին պեղումների արդյունքները ներկայացնելու:

    Նրա խոսքով, այս տարի Տիգրանակերտի տարածքում իրականացվող պեղումները ընթանում են երեք հիմնական հատվածներում` Ամրացված թաղամասում ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը, արդեն 20 մետր առաջացել են: Ուշագրավ այն է, որ ունենք պատեր, որոնց բարձրությունը 4 մետրից ավել է: Երկրորդ հատվածը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ նորից բացվում են ժայռափոր համալիրներ: Երրորդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են, որտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ, հիմա բացում են սյունասրահի առաջին կամարը և աջ սենյակը, որից հետո բացվելու է սալահատակված սյունասրահը, որտեղ, ըստ բանախոսի, մի քանի ճարտարապետական քանդակներ կան:

    Այս ընթացքում շարունակում են հայտնաբերել տարբեր դարաշրջանների իրեր, այդ թվում` պղնձե զարդեր, դրամներ, զանազան կենդանակերպ անոթներ: Մոտավորապես 10 օր առաջ պեղել են մի շատ հզոր անտիկ կարաս` վրան օձապատկերով: Համլետ Պետրոսյանի խոսքով` սա իր տարողությամբ Արցախի ամենամեծ կարասն է, մոտավորապես 600 լիտրից ավելի, և որը պետք է վերականգվի և տեղադրվի թանգարանում: Ըստ նրա` Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի փնտրտուքները հաջողությամբ են ավարտվում. «Մենք այսօր առնվազն երկու կետ ունեք: Հույս ունենք առաջիկա 10-15 օրերին ավելի ամբողջական ներկայացնել անտիկ դամբարանադաշտը, սա շատ էական է, որովհետև այն ժամանակվա թաղումներում բավականին նյութեր էին դրվում, և մենք հույս ունենք, որ մենք գոնե ինչ-որ դրամներ կգտնենք, որոնք ավելի կհստակեցնեն քաղաքի ժամանակը», նշել է Համլետ Պետրոսյանը:

    Ի դեպ, երեք օր առաջ էլ գտել են արդեն երրորդ սկյութական նետասլաքը: Սակայն մինչև այսօր ավելի հին իրեր, քան մ.թ.ա 1 դարինն է, դեռ չեն հայտնաբերել: Տիգրանակերտի տարածքից ,սակայն, մինչև այսօր որևէ արձանագրություն չեն գտել, որտեղ հիշատակված լինի Տիգրանակերտ անունը:

    Ի դեպ, արդեն երրորդ տարին է` Տիգրանակերտում իրականացվող պեղումները ֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

    Աղբյուր
    Ու մի քանի նկար…







    Ու նայեք ԱՅՍՏԵՂ, շատ հետաքրքիր է:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.07.2010, 15:32:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.01.2011), davidus (09.07.2010), Inana (31.08.2010), Lion (09.07.2010), Malxas (13.01.2011), matlev (22.07.2010), Mephistopheles (09.07.2010), Monk (31.08.2010), Tig (09.07.2010), Գաղթական (22.08.2010), Դատարկություն (09.07.2010), Ժունդիայի (10.07.2010), Հայուհի (09.07.2010), Պարոն Քյանդար (27.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անհրաժեշտ է արագ ինտերնետ կապ «այսինչ» տարածքում
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 300
    Վերջինը: 23.03.2017, 21:06
  2. Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2013, 21:13
  3. Հեռախոսահամարներ ՀՀ տարածքում
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.07.2010, 15:34
  4. Գրառումներ: 128
    Վերջինը: 29.10.2008, 02:11
  5. Հայաստանի Օդ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 25.02.2008, 02:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •