ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է

[13:14] 08 Հոկտեմբերի, 2008

Այսօր Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը մասնակիորեն բավարարել է Հայ Ազգային կոնգրեսի հայցն ընդդեմ քաղաքապետարանի որոշման:

Ինչպես ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Կոնգրեսի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, դատարանը քաղաքապետարանի որոշումը անվավեր Է ճանաչել, սակայն քանի որ Հյուսիսային պողոտան շինհրապարակ է, արգելել է այդ հրապարակում զանգվածային- հրապարակային միջոցառում անցկացնելը եւ որոշել է թույլ տալ հանրահավաքի անցկացումը Մատենադարանում:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը մերժել էր Հայ Ազգային կոնգրեսին հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաք անցկացնելը:
Աղբյուր՝ Ա1+

հ.գ.Վաղուց էսքան չէի ծիծաղել