Artgeo-ի խոսքերից
6 կամ 12 ամիս անց
Մի քանի օր մտածմունքից հետո, ժամը 23… ինչ-որ րոպեներ
- Բարև
- Բարև, ո՞նց ես, կարոտել եմ, ուզում եմ տեսնել, հենց հիմա
- Ես էլ եմ քեզ կարոտել, բայց հիմա չեմ կարող: Ուշ ա:
- Իսկ ես վաղը.... (ինչ-որ անհեթեթ պատճառներ, որ այլևս չես տեսնի իրեն)...
- Հասկացիր, հիմա ուշ ա, միայն ճանապրհը ժամ ու կես կտևի...
- Եթե դու հիմա չեկար, կարող ես ինձ մոռանալ ընդմիշտ: Կամ հիմա, կամ երբեք:
- Լավ, գալիս եմ:
45 րոպե անց...
- Ես քեզ կարոտել էի, ես քեզ շատ եմ սիրում
- Մի՛ խոսիր, խնդրում եմ...
15 րոպե անց
- Ներս կմտնե՞ս
- Ես գնամ, ուշ է
- Էս քանի օրը հանդիպենք
- Հանդիպենք...
Կրկնվելի՞
Էջանիշներ