Ի՞նչ գույներով եք ձեզ շրջապատում, և որո՞նք են ձեր սիրած գույները։ Խոսքը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած հագուստից, ձեր սենյակից, իրերից, վերջացրած նկարելու ժամանակ նախընտրելի գույներից։
Ու ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր գունային նախընտրությունը։
Ի՞նչ գույներով եք ձեզ շրջապատում, և որո՞նք են ձեր սիրած գույները։ Խոսքը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած հագուստից, ձեր սենյակից, իրերից, վերջացրած նկարելու ժամանակ նախընտրելի գույներից։
Ու ինչպե՞ս եք մեկնաբանում ձեր գունային նախընտրությունը։
Իմ ամենասիրած գույնը կապույտն է, հետո՝ դեղինը ապա՝ նարնջագույնը, կարմիրը: Տեսեք, տաք գույներ եմ սիրում, որովհետև սիրում եմ ջերմություն: Հագուստներիցս անպակաս են վերոնշյալ գույները ու դրանց երանգները, շորերիս մեծ մասը կապույտ են: Սենյակ եթե ունենայի, այն կլիներ դեղին, ՎԱՌ դեղին: Մեքենա եթե ունենամ, կուզեմ, որ այն լինի կարմիր, ընկերներս՝ երկնա... օյյյ, կներեք, շեղվեցի
Կապույտն ու իր երանգները արթնացնում են երազկոտ տրամադրություն, դե գոնե ինձ մոտ, դրա համար էլ երազկոտ եմ ու անջատված:![]()
Ես բոլոր գույները սիրում եմ, բացի էն անդուր վարդագույններից ու մի տեսակ զզվելի վառ կանաչ կա, դրանից: Դե սևն ու սպիտակը գույներ չեն, դրա համար չեմ ուզում դրանց մասին խոսել: Եթե էդ գույներով հագուստ եմ կրում, մի տեսակ դիսկոմֆորտ եմ զգում (երևի դպրոցն եմ հիշում): Ի դեպ, կարմիրի համար գժվող քիչ մարդկանցից եմ: Բայց կապույտն էլ եմ սիրում, կանաչն էլ, մանուշակագույնն էլ, շագանակագույնն էլ, դեղինն էլ… Մի խոսքով, բոլորը, բացի նշածներիցս:
Շատ եմ սիրում կարմիրը: Սիրում եմ նրա համար, որ սիրածս 2 ֆուտբոլի թիմերի ֆորմեքը կարմիր գույնի են:
Սիրում եմ նաև կարմիրի և սևի համադրությունը![]()
Վայ, ինչ հետաքրքիր է, ինձ մոտ էլ են սև ու սպիտակ գույները ճիշտ նույն զգացողություններն ու ասոցիացիաներն առաջացնում։![]()
Փոքր ժամանակ սիրածս գույնը վարդագույնն էր, էն իսկական վարդի գույնը, էլի, մեղմ, նուրբ երանգի։ Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։ Ընդհանրապես վառ ու տաք գույներ եմ շատ սիրում՝ դեղին, կարմիր (արյան երանգինը, իսկ բորդոյին մոտ երանգը չեմ սիրում առանձնապես), վառ կապույտ, կանաչի միայն որոշակի երանգներ՝ բնական, իսկ էն զելյոնկայի երանգի կանաչից զզվում եմ՝ ցանկացած տեսքով։ Մեկ էլ դեղնաշագանակագույնն եմ շատ սիրում։ Չեմ սիրում միայն մուգ շագանակագույնը (Սովետի ժամանակ աղջիկների դպրոցական համազգեստներ կային էդ երանգի
), մուգ կապույտը (էլի Սովետի ժամանակ տղաների համազգեստի գույնն էր
), վարդագույնի մի երանգ կա՝ մոռագույնին մոտ, այ դա չեմ սիրում, իսկ վարդի երանգինը սիրում եմ, զըռ փիրուզն էլ չեմ սիրում, մի տեսակ արհեստական գույն է, մոխրագույն էլ չեմ սիրում՝ իր բոլոր երանգներով, ահավոր ձանձրալի գույն է ինձ համար։
Կրում եմ հիմնականում վառ ու տաք գույների հագուստ, խամրած գույների հագուստ չեմ սիրում, հազվադեպ եմ կրում։ Առանձին սենյակ երբևէ չեմ ունեցել, բայց եթե ունենայի, չեմ կարծում, թե կոնկրետ գույն կգերիշխեր սենյակումս։ Բայց պատերը հաստատ հանգիստ գույնի կլինեին, ասենք, կանաչի կամ (դեղնա)շագանակագույնի մեղմ երանգներ, բայց ոչ վառ։
Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2008, 20:58:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ- շատ եմ սիրում աշնան դեղնակարմիրը: Երբ նայում եմ այն ծառերին, որոնք կանաչից կերպարանափոխվել են կարմիր ու դեղին գույների, պարզապես հայացքս կտրել չեմ կարողանում: Ինձ թնում է, թե այդ գույներից ինձ մեծ ու հզոր էներգիա է գալիս:
Եվ կարծում եմ, որ այդ գույնի հագուստը ինձ ջերմություն է հաղորդում: Երևի պատչառը նա է, որ իմ խորհրդանիշը կրակն է: Չեմ սիրում երկնագույնը: Ես դրանից միայն սառնություն ու վանող տրամադրություն եմ ստանում:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
սիրում եմ մեղմ ու տաք գույները…շատ պայծառ գույներ այնքան էլ չեմ սիրում… ամեն գույնի բաց երանգն է դուրս գալիս. բաց նարնջագույն, երկնագույն, բաց մանուշակագույն, դեղինը… տենց էլի… հա, մեկ էլ կարմիրը ըստ տրամադրության, մեկ սիրում եմ, մեկ տանել չեմ կարողանում…
երևի ամենաշատը նարնջագույնն ու այ էս կանաչն եմ սիրում…![]()
Վերջին խմբագրող՝ Երկնային: 11.10.2008, 21:59:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
snow (28.11.2009)
Սիրում եմ Կարմիրը.. Սպիտակը, Կապույտը...
Շորերի մեջ հատկապես շատ եմ սիրում Կարմիրի ու սպիտակի համադրությունը
Հատկապես աղջիկների վրա![]()
Դե ես էլ Կարմիր ու կապույտ եմ հիմնականում հագնւմ.. դե դասականը չհաշված![]()
Loading your personal settings....
Գույների առումով շատ բծախնդիր եմ :Որպես գույն շատ եմ սիրում երկնքի գույնի, բնության գույնը,վարդագույնը :Սենյակս բաց կապույտ է, ինչպես նաև հագուստիս 50%, մյուս մասը սպիտակ ու ու ու չեմ հիշում: Ինչ անհետաքրքիր մարդ եմ չէ՞
Կարմիր գույնը սիրում եմ միայն կրակի տեսքով: Կանաչը միայն բնության: Կարմրականաչադեղնանարնջագույն հագուստ երբեք չէի հագնի
Սիրում եմ քամու գույնը![]()
Чеширский КотЭ
Պաշտում եմ կարմիրը, կարմիրը իմ համար արյան, կյանքի, ջերմության գույնն է
Հիմնականում հագնում եմ կարմիր ու հետը ինչ գույն պատահի, հագուստներիս մոտ կեսը կարմիր է
Կարմիր գույնից բացի սիրում եմ նարնջագույն, կանաչ, մուգ կապույտ, մոխրագույն և սև:
I may be paranoid but no android!
Jarre (28.11.2009)
Եթե գույներից խոսք գնաց, ապա նախ շնորհակալություն թեման բացելու մտահղացման համար,
Ինձ շրջապատում են ծիածանի բոլոր գույները, առավելապես բաց երկնքի տակ, բնության մեջ, անձրևի ժամանակ, երբ բոլոր գույները "թարմությամբ են շնչում",
Սիրում եմ երբ ինձ շրջապատում են մանր, դաշտային ծաղիկների բազում գույները, մասնավորապես կարմիրը, գազարագույնը, նարնջագույնը, մանուշակագույնը, դեղինը իհարկե կանաչը և ...
Այդ գույները նախնտրում եմ, քանի որ նրանց ներկայությամբ ինձ ազատ եմ զգում, կարող եմ վազվզել գունագեղ ծաղկապատ տարածության մեջ, երազելով որ հիմա ուր որ է կթռչեմ վերևները և այդպես առաջ, առաջ մինչև վերջ ...
Հագուստի առումով ինձ սազում է սպիտակը և սևը ինչպես շատերին կսազեր ...
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 12.10.2008, 02:35:
Ես հիմնականում ոչ թե կոնկրետ գույնն եմ սիրում, այլ նրա երանգները:Շատ սիրում եմ կարմիր և երկնագույն:Բոլոր գույների մեջ ինչ-որ շարմ գտնում եմ, բացի կանաչից ու մոխրագույնից:Սիրում եմ սևի համադրությունը մնացած գույների հետ:Իմ մոտ շատ հետաքրքիր երևույթ եմ նկատել - կարամ մի ամբողջ տարի մի երանգի հագուստ կրեմ, իսկ հաջորդ տարին դրա վրա անգամ չնայեմ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ