Շինարար (28.11.2009)
Սիրում եմ շագանակագույնի ու մոխրագույնի ավելի բաց երանգները: Հագուստիս մեջ հիմնականում հենց էդ գույներն, առանց հատուկ մտածելու եմ գնել, հետո կողքից մարդիկ են նկատել, որ էդ գույները սիրում եմ![]()
Միայն երկնագույն…
Շնչեք...
Փողով չի
Գույներ շատ եմ սիրում, մանավանդ դրանց բազմապիսի համադրումներ: Բնության մեջ գույների հարաբերակցությունը առավել նախընտրածներիցս է: Համադրումներն էլ նկարագրում են անձը: Գույների նախընտրությունը կախված է շատ բաներից. բնավորությունից, տարիքից, շրջապատից, հասարակական «նորմերից», մոդայից ...
Գունային համադրությունը հագուստի դեպքում պետք է ներդաշնակվի անձին իր մտքում: Դրա համար էլ կոնկրետ կյանքի շրջաններում էապես տարբերվում են սիրելի գույների ցանկերը:
Ընդհանրապես սևը որպես գույնի բացակայություն եմ ընկալում, իսկ սպիտակը բոլոր գույների առկայություն՝ հանրագումար:
Էս պահին իմ հագուստի համար գերադասում եմ բաց ու վառ գույները, բացառում եմ սևը. ինչքան էլ հայելու մեջ սև հագուստով նայում եմ, չեմ ընկալում, ինձ չի սազում: Ուրիշների վրա նորմալ եմ գնահատում: Չնայած՝ ձմռան գալը միայն էս սև զգեստապահարանների բացվելու համար եմ ատում:
Վարդագույն ու երկնագույն եմ սիրում, հիմնականում ոչ կուրացուցիչ պայծառությամբ:
Պահարանս նոր բացեցի. բոլոր գույների հագուստ էլ ունեմ (բացի սևից, շագանակագույնից), ամեն օրվա տրամադրությամբ էլ ընտրում եմ: Վերջերս դեղնանարնջագույնն ու կանաչը գերակշռում են: Սպիտակ ու սև համադրության մեջ ինձ վատ եմ զգում, մի տեսակ անհամ ճաշ ուտելու պես: Մուգ գույներն էլ իմ ընկալումով ինձ չեն սազում:
Նկարելիս կամ նկար գունավորելիս անխտիր օգտագործում եմ բոլոր գույներս, հնարավոր խառնումներով: Էլի սևը բացառում եմ, չնայած երբ համեմատում եմ այլ նկարների հետ, զգում եմ սևի պակասը, բայց իմ ձեռքով չեմ կարողանում իմ նկարում տեղը գտնել:Նկարս ավարտուն եմ տեսնում միայն բոլոր գույների առկայությամբ, հնարավորինս լուսավոր:
P5200088a1.JPG H.JPG
Նկատել եմ, որ հաճախ գեղանկարներում էլ գույներն ավելի եմ կարևորում, քան հմտությունը կամ թեման: Ահա իմ սիրելի համադրության օրինակներից.
Ayvazovski.jpg a.jpg b.jpg
Սա էլ աշնանային գունահամադրումս.
Սենյակում գունային ընտրությունը աչքերի համար հանգիստ ու պարզն եմ ընտրում, թեկուզ հին ու իրար էլ չսազող: Կանաչ սենյակ, շատ թափանցիկ կանաչ: Հնարավորինս լուսավոր, քիչ նախշերով ու կանաչային վարագույր: Բաց մոխրագույն ծածկոց, նույն գույնի սեղան, համակարգիչ: Մարմնագույն բարձ, դինամիկներ, կահույքն էլ ավանդական: Բաց շագանակագույն գրապահարան:
Շպարիս մեջ էլ, շատերը նկատած կլինեն, չեմ կարողանում սև ընդգծումներ անել:
Հ.Գ. Մի բան էլ խոստովանեմ. որ իմ առկայությամբ լուսանկար եմ նայում, զարմանում եմ, որ չափազանց բարի տեսք ունեմ:Ու երբեմն էլ նկարի մյուս անդամներին չեմ սազում:
Բայց երևի էդպես ես ինքնաներդաշնակ եմ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.11.2009, 06:18:
Կարմիր գույնն ուղղակի պաշտում եմ, էներգիան ու ջերմութունը էնքան շատա կարմիրի մեջ
Շատ եմ սիրում կապույտ գույնը իր բոլոր երանգներով, սևն ու սպիտակը: Հագուստ ընտրելիս էլ գերադասում եմ այս գույները![]()
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Mariam1556 (28.11.2009)
հիմա գույն չկա, որ սիրում եմ, բայց հիմնականում մեղմ ու նեյտրալ գույներում եմ...
շատ վառը աչքս ցավացնում ա հիմա![]()
Չեմ սիրում և չեմ էլ կրում շականակագույն և մնուշակագույն հագուստներ, մի տեսակ դիսկամֆորտ եմ զգում էդ գույներից: Հիմնականում ինձ մոտ գերակշռում են երկնագույն , դեղին և կանաչ գույները, իսկ ննջասենյակս ծովի գույն է
Մի քանի տարի առաջ տանել չէի կարողանում վարդագույն և հատկապես կարմիր գույները, բայց վերջերս, ոնց որ սկսել են դուրս գալ: Իսկ ընդհանուր առմամբ բոլոր գույների հագուստ էլ կրում եմ (բայի վերը նշվածներից):
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Պաշտում եմ սպիտակ գույնը:(հատկապես ամառը
)
Համարձակ գույներ չեմ սիրում: Սիրում եմ պարզ, ներդաշնակ գույներ՝աչք չցավացնող:
Երևի համարձակներից միայն մանուշակագույն եմ սիրում(աուրայիս գույնն ա)
Իմն էլ, հավես ա երկնքում քնելը:իսկ ննջասենյակս ծովի գույն է![]()
![]()
Чеширский КотЭ
Ֆոտոն (29.11.2009)
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Գույների բաց երանգներն եմ սիրում, սիրելի գույնս երկնագույնն է, մարմնագույնը, փիրուզագույնը, բաց վարդագույնը, բաց կանաչը/ սալատովի, ու մնացած գույները, բացի սևից և ալ կարմիրից:
Տան, սենյակի կահույք կրկին նախընտրելի է բաց գույներ՝ մարմնագույն, բաց դեղին, ննջասենյակները՝ շատ թույլ կանաչավուն,երկնագույն, մոխրագույն...
Իմ հագուստի մեջ բացակայում է կարմիր գույնը, ոչ մի հատ շոր չունեմ կարմիր գույնի, սևից էլ եմ խուսափում, բայց դուրս գալիսա սև էլեգանտ հագուստը
Հա, մեկ էլ «կեղտոտ» գույններն են դուրս գալիս, արշավների գնալուց շատ հարմար է կրել այդ գույնների հագուստ:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Սիրում եմ գրեթե բոլոր գույները, քանի որ նրանցից ամեն մեկն էլ ունեն իրենց ուրույն տեղը և արտահայտում են տարբեր առարկաններ, ցանկություններ, իղձեր, տպավորություններ: Վերջի վերջո ծիածանը գեղեցիկ է թվում պարունակելով բնության բոլոր գույները: Սակայն ես ամենաշատը նախընտրում եմ կանաչ, սպիտակ, կարմիր գույները: Այնուհետև գալիս են դեղինը, սևը, երկնագույնը: Սիրում եմ կանաչը ամենաշատը, քանի որ կանաչը , դեղինը, սպիտակը և երկնագույնը իրենց տարբեր երանգներով հիշեցնում են ինձ բնությունը, արևը, կյանքի սկզբը, խաղաղություն, ծով, մի խոսքով այն ամենը ինչը հիշեցնում է կյանքի մասին: Կարմիրը սիրում եմ, քանի որ կարմիր գրիչով ինձ լիքը հինգեր են դրել դպրոցում, չնայած երկուսներ էլ են դրել բայց հինգերը ավելի լավ եմ հիշում, իսկ սևը հիշեցնում է գիշերը, մթության գեղեցիկ կողմը: Հագուստին վերաբերող գույներ եմ համարում կանաչի տարբեր երանգները, սևը, սպիտակը, երկնագույնի տարբեր երանգները:![]()
Մի տեղ գտա որոշեցի գրեմ թե ինչպիսին եք դուք եթե ձեզ դուր է գալիս կամ դուր չի գալիս այս կամ այն գույնը: Չնայած ես ինքս էլ շատ բաների հետ համաձայն չեմ հետո էլ հակասական պահեր կան բայց այնուամենայնիվ փորձեք:
Կանաչ
Դուր է գալիս - Ամենաբնական գույնն է, դրա համար սովորաբար այս մարդիկ հավասարակշռված են և վստահ բնավորությամբ: Նրանք հոգատար ծնողներ են, ոչ անտարբեր հարևաններ, բարի, առատաձեռն: Դուք կարողանում եք գրավել ուրիշների ուշադրությունը և հաջողակ եք: խելացի եք և հեշտությամբ եք ընկալում նոր մտքեր, հակառակ կողմից դուք դժվար ռիսկի դիմեք փորձել ինչ - որ նոր բան, այնտեղ որտեղ կարելի է գնալ արդեն փորձված ճանապարհով: Այս մարդիկ սովորաբար ախորժակի պակաս չեն զգում:
Դուր չի գալիս - Ում դուր չի գալիս կանաչը,, դժվար թե կարող ենք անվանել շփվող կամ ընկերասեր: Խմբի մեջ մարդկանց կողմից ձեր ճանաչումը ավելի շատ կնպաստի, որ դուք ավելի հեռանաք խմբից: Ձեզ դուր չի գալիս ապրել, գործել այնպես ինչպես մարդկանց մեծ մասը: Խնջույքները և նույնիսկ հյուր գնալը ձեր համար չէ:
Մոխրագույն
Դուր է գալիս - Այս մարդիկ ավելի նեյտրալ են բոլորից, իրենց նեյտրալ կյանքի վերաբերմունքով: Նրանք կարծես թե փորձում են պաշտպանվել խելագար աշխարհից, իրենց նեյտրալությամբ: Եթե սա ձեր գույնն է, դուք գնահատում եք պաշտպանված, ուշադիր, հավասարակշռված կյանքի բնույթը: ձեր համար կարևոր է պահպանել «status quo» ն
Դուք հաճախ գնում եք կոմպրոմիսների, պրակտիկ եք ու հանգիստ, և չեք սիրում ուշադրություն գրավել, վստահելի եք:
Դուր չի գալիս - Չսիրել մոխրագույն նշանակում է չսիրել նեյտրալություն: Դուք կամ այս կողմից եք կամ այն: Առօրեկանությունը ձեր համար շատ ձանձրալի է: Դուք ձգտում եք ավելի լի ու հագեցած կյանքի, որը ձեզ ստիպում է փոխել հետաքրքրությունները, ճաշակը:
Շագանակագույն
Դուր է գալիս - Ասոցացվում է հուսալիության և ամրության հետ: Այն մարդկիկ ովքեր անտարբեր չեն այս գույնի նկատմամբ ունեն հարթ բնավորթյուն, պարտքի զգացողություն և կարող են լինել անհամբեր, ու խոսալ շատ արագ: Նրանք ուշադիր են փողի նկատմամբ, գնահատում են հւոմորը, հեշտությունը, հարմարավետությունը, հարմոնիկան, ընտանեկան օջախը: Այսպիսի մարդիկ սովորաբար ինչ որ բան նախաձեռնելուց առաջ շատ երկար կշռադատում են, միաժամանակ դուք կարող եք նաև փորձել չընդունել իրերը այնպես ինչպես իրականում են: Դուք լավ ընկեր եք և ծնող, որովհետև ինքներդ զգում եք վստահելիության և սեփականության ուժեղ զգացում:
Դուր չի գալիս - Դուք շատ ուժեղ երևակայություն ունեք դրա համար հաճախ երազում եք անհնարին բաների մասին: Ամենը, ինչ նոր է ձեզ դուր է գալիս, դուք սրամիտ, առատաձեռն եք և ձեզ դժվար է պահել մի վայրում, դուք անընդհատ փորձում եք հետաքրքիր դարձնել առօրյա կյանքը:
Վարդագույն
Դուր է գալիս – փափկեցված կարմիրը, այն համախմբում է կիրքը և մաքրությունը: այն ասոցացվում է ռոմանտիկայի, թարմության, նրբության հետ: վարդագույն սիրողները հետաքրքրվում են շրջակա աշխարհով, բայց չեն մտնում կյանքի շրջապտույտի մեջ, այն մեծ ոգևորությամբ, որոնք անում են կարմիր գույն սիրողները: նրանց տխրեցնում է ցասումը և բռնությունը իր ցանկացած դրսևորմամբ:
Մի ժամանակ վարդագույնը դա միայն կանացի գույն էր համարվում, իսկ հիմա տղամարդիկ չեն ամաչում այն հարմարավետությունից որ տալիս է վարդագույնը: Վարդագույն սիրողները տաղանդավոր են և ճառագայթում են մեղմ վստահություն, ջերմություն և սովորաբար մնում են անբուժելի ռոմանտիկներ, ընկերասեր են, շփվողմ բայց ամենաթաքնված ու սիրելի զգացումները պահում են իրենց մեջ:
Դուր չի գալիս – նուրբ փափուկ զգացումները չեն առանձնանում ուժեղ զգացմունքայնությամբ, դրա համար շատ մարդիկ վարդագույնի նկատմամբ անտարբեր են: Եթե ձեզ դուր չի գալիս վարդագույնը նշանակում է դուք փնտրում եք վառ տպավորություններ, իսկ այդ գույնը ձեզ համար շատ հանգիստ է: Կամ էլ ընդհակառակը:
Սև
Դուր է գալիս - այս գույնը շատ քչերն են համարում սիրելի, գուցե հենց նրա համար որ իրականում սևը դա գույն չէ, այլ ավելի շատ գույնի բացակայությունը: եթե ձեզ դուր է գալիս սևը, հնարավոր է դուք առանձնանաք հակասական բնավորությամբ`լինել ավանդական, լուրջ, կամ լինել հպարտ, վստահ, անլուրջ, հաճախ նաև մեծամիտ:
Հնարավոր է ձեզ համարում են առեղծվածային և ձգող անհատ, խելքը, տաղանդը, ինքնավստահությունը շատ կարևոր են ձեզ համար:
Դուր չի գալիս - Սևը կարող է ասոցացվել կատարյալ հակառակման հետ: այն կարող է խորհրդանշել մահը և սուգը: այն մշտական գաղտնի է, սև անցք: հնարավոր է դուք փոքր ժամանակ վախեցել եք մթից, սակայն դրա մասին մոռացել եք ու զգում եք որոշակի անհարմարավետություն երբ նայում եք սև գույնին: ընդհանուր առմամբ, սևը կարող է լինել նաև չափից դուրս ծանր և մուգ ձեր համար: ձեզ ավելի դուր են գալիս անկեղծ և անմիջական մարդիկ:
Կապտականաչ
Դուր է գալիս - Այս երանգի մեջ ընդգրկված են կանաչի ու կապույտի որոշ հատկանիշներ, բայց կան նաև որոշակի ընկալման առանձնահատկություններ: եթե սա ձեր գույնն է դուք զգուշավոր եք, /հնարավոր է նաև սնահավատ մի փոքր/, շատ մաքրասեր: զգայունակ եք, բայց որոշ դեպքերում զրկված եք պարզությունից և բնականությունից, մի քիչ ինքնավստահ և առանձնանում եք հարթ բնավորությամբ և մշտական հետաքրքրություններով:դուք օգնում եք ուրիշներին և սեփական գործերն էլ կատարում եք շատ լավ: դուք հագնվում եք այնպես, որ գրավեք ուրիշների ուշադրությունը և զարմացնեք շրջապատող մարդկանց, հաճախ առաջացնում եք նախանձ:
Դուր չի գալիս - դուք սիրում եք հաճախ ամեն բանից կտրվել և ուշադրություն չդարձնել մանրուքներին
Կապույտ
Դուր է գալիս – կապույտը հանգստության ու խաղաղասիրության գույնն է: Սա ամենաշատ սիրվող գույներից է: Այն մարդկանց որոնց ավելի շատ դուր է գալիս երկնագույնի երանգները, սովորաբար սառն են և ինքնավստահ /կամ նրանք ցանկանում են այդպես երևան/, միևնույն ժամանակ նրանք կարող են լինել շուտ խոցելի: նրանք վստահում են և զգում են վստահության կարիք: զգացմունքային են և զգում են ուրիշների կարիքը, ամուր կապերի ընդունակ են այսպիսի մարդիկ շատ դժվար են տանում ցանկացած հիասթափություն և դավաճանություն: նրանք թեև մեծ խմբերից չեն խուսափում սակայն այնուամենայնիվ գերադասում են լինել ընկերների նեղ շրջապատում:
Այսպիսի մարդիկ ձգտում են հարմոնիայի, հանգստության, համբերության: նրանք վստահելի են և ինչ որ բան անելուց առաջ կրկնակի մտածում են: Այսպիսի մարդիկ պետք է զգուշավոր լինեն և չպահանջեն մարդկանցից ավելին:
Դուր չի գալիս - կապույտին չսիրելը նշանակում է անհանգստություն, առօրյա միօրիանկությունից դուրս մղվելու ցանկություն: հնարավոր է դուք ցանկանում եք փոխել աշխատանքը, կամ էլ փոխել ամբողջ կյանքը նոր տպավորությունների համար: դուք երևի հոգնել եք նրանից որ ինչ որ մեկը միշտ ձեր վրա է իր հույսը դնում, բայց խիղճը ձեզ չի թողնում ասել դա նրան: դուք կցանկանաիք լինել հարուստ և հայտնի, որովհետև դա թույլ է տալիս հիանալ կյանքով առանց երկար չարչարանքների:
Ավելի մուգ կապույտ գույնը կարող է ասոցացվել թախիծի և մելանխոլիայի հետ, իսկ երկնագույնը ավելի ձանձրույթի հետ:
Բաց Մանուշակագույն
Դուր է գալիս - Այսպիսի մարդկանց դուր է գալիս երբ նրանց համարում են յուրօրինակ և ուրիշներից տարբեր, նրանք հնարամիտ են, սակայն նուրբ մտքով շատ քիչ են առանձնանում: Այս մարդիկ ձգտում են կատարելիության , նրանց է պատկանում կյանքի մասին այն երևակայությունը թե բոլոր սև կյանքի կողմերը կարելի է պարզապես անտեսել: այսպիսի մարդկանց համար մարդու արտաքին տեսքը և առաջին տպավորությունը մեծ նշանակություն ունի: արիստոկրատիզմը և գերզգայունակությունը ասոցացվում են այս գույնի հետ, այնպես ինչպես ռոմանտիկան, նոստալժին և նրբազգացողությունը: քանի որ այս գույնը մոտ է մանուշակագույնին ապա այս գույնը սիրողները հաճախ ունենում են ստեղծագործական գլխուղեղի կառույց և մեծ հաճույքով օգնում են ստեղծագործող տաղանդավոր մարդկանց:
Դուր չի գալիս - կյանքի նկատմամբ ձեր վերաբերոմունք ավելի շատ գործնական է դուք չեք սիրում երբ ձեր զրուցակիցը շեղվում է կամ սիրաշահում է:, որովհետև դուք ինքներդ սիրում եք լինել կտրուկ: դուք չեք սիրում նոստալժիական տրամադրությունը, որովհետև ապրում եք իրականությամբ:
Մանուշակագույն
Դուր է գալիս - Այս գույնը ունի գաղտնության և ինտրիգայի աուրա: այս մադրիկ առեղծվածային են ունեն ստեղծագործող միտք և հեշտությամբ են ընկալում նոր մտքերը: այս գույնը հաճախ դուր է գալիս նկարիչներին և նրանց ովքեր կարծում են, որ առօրյա միօրինակությունից իրենք վեր են: Այս գույնը ունի բաց մանուշակագույնի հատկանիշները միայն ավելի վառ արտահայտված ձևով: Այս մարդկանց դժվար է իրականում ճանաչել, դուք կարող եք լինել թաքնված նույնիսկ այն ժամանակ երբ բացում եք ձեր հոգին, ամենամտերիմ մարդիկ դժվար թե կարողանան ձեզ հասկանալ ամբողջությամբ:
Դուր չի գալիս- Մատերիալիստ եք, արդեն սովոր եք հիմնավորել կյանքի նկատմամբ ձեր հայացքները, գնահատում եք կայունույթունը, սիմետրիան, շփման մեջ բաց եք և չեք սիրում մարդկանց որոնք առանձնանում են մեծամտությամբ, կամ ովքեր կյանքի մասին մակերեսորեն են դատում:
Կարմիր
Դուր է գալիս - Կարմիր գույնի պես, որը գտնվում է ծիածանում ամենավերևում դուք ձգտում եք լինել իրավիճակի տերը: դուք տարբերվում եք ձեր կյանքի հետաքրքրությամբ: հայտնի է որ կարմիր գույնի ազդեցությամբ տեղի է ունենում անոթազարկի հաճախացում, արյան ճնշման բարձրացում և շնչառական շարժումների տեմպի բարձրացում, այն խորհրդանշում է կրակ, ջերմություն, արյուն, նրան հնարավոր չէ անտեսել` ձեզ նույնպես: դուք հաղթող եք, հաջողակ, որոշ դեպքերում ագրեսիվ, մրցակցող, շարժունակ եք, օպտիմիստ, էմոցիոնալ, էքստրովերտ, ձգտում եք զգացողությունների հագեցվածության,: Նրանց համար “ցանկությունը” կարևոր խթան է: Այսպիսի պատկերը ունի նաև իր հակառակ կողմը: Կյանքի այդպիսի վառ տպավորության ձգտումը կարող է տանել ձեզ դեպի խելագարություն: անհանմբերությունը բերում է փոփոխականության և անկայունության: դուք դժվար լինեք օբյեկտիվ, ձեր վարքը առանձնանում է ինքնավստահությամբ և համառությամբ, դուք, եթե լսում եք ինչ որ մեկի խորհուրդը ապա անում եք այն ինչ դուք եք մտածում: դուք չունեք համբերություն: Այնուամենայնիվ աշխարհը առանց ձեզ ձանձրալի կլիներ:
Դուր չի գալիս - Դուք տվյալ պահին չեք ցանկանում ինտենսիվ էմոցիաներ զգալ: հնարավոր է ձեզ վախեցնում է ագրեսիվությունը և ճնշումը, որի հետ կապվցած է կարմիրի ընկալումը: կամ էլ դուք կյանքում փնտրում եք բավարարում և չեք ցանկանում մտնել կյանքի շրջապտույտի մեջ: այն մարդիկ, որոնք դդյուրագրգիռ են, հոգնած, շատ պրոբլեմներով տարված, հաճախ ուշադրություն են դարձնում ավելի սառը գույների վրա` փնտրելով հանգստություն, որը բնական պաշտպանական ռեակցիա է:
Դեղին
Դուր է գալիս - Այս գույնը ընկալվում է որպես լուսավոր ու տաք և ուժեղ ասոցացվում է արեգակի լույսի հետ: այն լի է օպտիմիզմով: այսպիսի մարդիկ յուրօրինակ են, ունեն վառ երևակայություն և լավ գեղագիտական ճաշակ ունեն: լինելով հետաքրքրասեր, նրանք սիրում են ամեն նորը և հետաքրքիրը: այսպիսի մարդիկ սովորաբար վստահելի ընկերներ են, կյանքի նկատմամբ ունեն շատ լուսավոր հայացք:
Սակայն դուք հաճախ էգոիստ եք, և չեք սիրում լինել երկրորդը: դուք կարող եք լինել առատաձեռն, բայց հաճախ չեք վստահում և բոլորին կողքից թվում է թե դուք խուսափում եք ուրիշներից: ուրիշների մտահաղացումների նկատմամբ շատ հաճախ անհամբեր եք, որոնք ձեզ թվում են ավելի վատ հորինված, քան ձեր սեփականը: դուք մտածում եք հասարակության բարօրության համար, բայց ավելի շատ մտածում եք, քան ինչ որ բան ձեռնարկում: կյանքից շատ գոհ եք և երջանիկ:
Դուր չի գալիս - Դուք ռեալիստ եք, պրակտիկ եք օգտապաշտական գերադասություններով և խիստ քննադատաբար եք վերաբերում այն ամնին ինչը չի կիսում ձեր հայացքները: ձեր համար կարևոր է վստահելի արդյունքը, որովհետև դուք գերադասում եք ձեզ պաշտպանել հիասթափություններից:
Նարնջագույն
Դուր է գալիս - Նարնջագույնը իր մեջ ընդգրկում է կարմիրի և դեղինի հատկանիշները: էներգետիկ և ջերմ ինչպես աշնանային տերևը, նարնջագույնը ունի կարմիրին հատուկ ֆիզիկական էներգիան, բայց ավելի քիչ ինտենսիվ ու կրքոտ: այպիսի մարդիկ էներգիայով լի են:
Եթե ձեզ դուր է գալիս նարնջագույնը դուք երևի էքստրովերտ եք` ով գերադասում է կյանքի վառ ձևը և սիրում է անցկացնել ժամանակը ընկերության շրջապատում: սակայն այս մարդիկ անկայուն են, ձեր լավագույն ընկերոջը երևի կանվանեք նրան ում հետ վերջրես եք հանդիպել: սիրո մեջ դուք անկախ եք և պատրաստ եք նոր աշխարհների գրավման:
Դուր չի գալիս - Հնրավոր է շատ վառ գույները ձեր սրտով չէ, ձեզ դուր չի գալիս աղմկոտ երեկույթները, բարձր ծիծաղը, գլուխգովանությունը: դրա համար դուք մարդկանց հետ դժվար եք հարմարվում: եթե դուք գտնում եք ընկեր ապա դա ամբողջ կյանքի համար է:
Սպիտակ (Սպիտակ)
Դուր է գալիս -Այս գույնը խորհրդանշում է մաքրություն: Նրանց ում դուր է գալիս մաքուր սպիտակը ավելի շատ մաքրասեր են, զգույշ, քննադատ և մի փոքր խառնվող: սպիտակը նաև նշանակում անմեղություն, այն նման է մանկության հիշողությանը ու թեթևությանը:
Դուր չի գալիս - դուք անկազմակերպ եք և կարգ ու կանոն այդքան էլ չեք սիրում, բայց ձեզ փնթի չի կարելի անվանել: մի փոքր ասիմետրիկ իրերը ձեզ ավելի են դուր գալիս իդեալական համաչափությունից:
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 30.11.2009, 10:18:
Վերջում Կասեք համապատասխանում էր արդյոք՞![]()
Հագուստի դեպքում դեղինն եմ սիրում, բաց կանաչը, կապույտ, նարնջագույն, սպիտակ...
Կարմիրը միակ գույնն է, որի մեջ ինձ պատկերացնել չեմ կարող... Կարմիր կոշիկներ երբեք չեմ հագել, կարմիր հագուստով ինձ փշերի վրա եմ զգում, կարմիր շրթներկ կամ մանիկյուր երբեք չեմ օգտագործի...
Ես ոչինչ չեմ ուզում...
Լուսաբեր (30.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ