User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Գույներ

  1. #31
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Հագուստի դեպքում բոլոր գույներն էլ սիրում եմ, բացի շագանակագույնից՝ իր բոլոր երանգներով բաց ու մուգ և սևից, չնայած շատ եմ սիրում սև կարճ շոր, բայց դե ինձ չեն սազում մռայլ գույները։ Կարմիր շատ եմ սիրում, ընդհանրապես չեմ վախենում պայծառ գույներից
    When life gives you lemons, make lemonade

  2. #32
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Հագուստի տեսակետից նախընտրում եմ սև, մոխրագույն, կապույտ, մանուշակագույն գույները; Չնայած հագնում եմ նաև բազմաթիվ այլ գույնի հագուստ: Խուսափում եմ դեղինից, կանաչից; Իսկ ահա նկարելու տեսակետից արդեն նախընտրում եմ կարմիրը , կանաչը,կապույտը; Իսկ սենյակս վարդագույն է; Իսկ հագուստի այդպիսի գույները ինձ ուղղակի ավելի շատ են սազում /էությանս հետ ընդհանրապես կապ չունեն/
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  3. #33
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Իսկ ինձ, սև սառոչկա ա սազում :

    Հիմա խոսեմ գույներից:
    Գույները, շատ կապրիզնի գյադեք են ... Օրինակ, մեկ-մեկ նայում եմ լուսանկարներիս, ու մտածում, որ մի այլ գունային գամմայով ավելի գեղեցիկ կլիներ... դնում փոխում եմ, ու զգում եմ, որ նենց ավելի լավ էր, դնում հետ եմ փոխում ու էլի զգում եմ, որ "Նի տօ" ա... վերջում սարքում եմ սև ու սպիտակ ու գոհ-գոհ հեռանում եմ համակարգչի մոտից:
    Նաև լինում են դեպքեր, որ սև ու սպիտակը` տգեղացնում ա:
    Ասածս ի՞նչ ա... Սիրում եմ բոլոր գույները, բոլոր երանգները, մի խոսքով բոլորը /դե իհարկե կան, որոնց ավելի շատ եմ համակրում/
    Ամեն ինչը, պետք ա իրա գույնի լինի: Օրինակ` եթե բռնես ու խոտը սարքես վարդագույն` զզվելի բան կլինի, կամ էլ նկարի վրայի մարդու կարմիր մայկան սարքես դեղին... բա չի՞ ֆռա ու քեզ ասի` "ապեր, բայց ես դեղին մայկա չունեմ " :
    Ասածս ի՞նչ ա // ... Ամեն ինչը` իրա գույնով, տեսքով ու չափսով ա գեղեցիկ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (14.02.2010)

  5. #34
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Նախօրոք ասեմ կարմիրից չեմ վախենում
    Սիրում եմ բոլոր գույները, հագնում եմ տարբեր գույնի հագուստ, բայց կան որոշ իրեր, որոնց գունային գամման ինձ համար չի, ուրիշներին խորհուրդ կտամ, և շատերին դուր կգա, բայց ես հաստատ չեմ հագնի: Ինչպես արդեն ասեցի սիրում եմ բոլոր գույները, բայց ինձ համար նախընտրելի է սպիտակը: Բաց երանգները, մանավանդ ամռանը հաճելի են, և իմ ամառային հագուստի մեծ մասը սպիտակ է, ու ընդհանրապես նկատել եմ, որ սպիտակ ամեն ինչ դուրս գալիս է
    Նկարների մեջ միանգամից աչքի ընկնող մուգ գույներն/կապույտ, կարմիր/ եմ սիրում:
    Մարդկանց մեջ սպիտակներին եմ սիրումբայց որպես կանոն իրենք լավը չեն լինում Այստեղից հետևություն՝ սիրեք սևերին/նեգրներին չէ, չնայած իրանք էլ նարդ են, իսկ ինչի՞ չէ/
    Թեմայից չշեղվելով ասեմ, որ բոլոր գույներն էլ լավն են ու սիրուն, պարզապես պետք է կարողանանք ճիշտ ընտրենք ու իրար հարմարացնենք
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  6. #35
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Ստեղ ավելի շատ հագուստի գույների մասին եք խոսում, չէ՞ :
    Ամենաշատը կապույտ հագուստ եմ հագնում` բաց երկնագույնից մինչև մուգ կապույտ: Ընդհանրապես երկնագույնը ամենասիրածս գույնն ա :
    Երբեք սև բլուզկա չեմ հագել... Աշխատում եմ մուգ գույներ չհագնել, որովհետև մի տեսակ մռայլ են:
    Կարմիրից միշտ խուսափել եմ (չնայած հագնում եմ հազարից մեկ), բայց ասում են, որ ինձ շատ ա սազում :
    Կանաչ գույնն եմ սիրում, բայց ոչ` դեղինի հետ : Մոխրագույն էլ էի շատ սիրում, բայց հիմա որ բոլորը էդ գույնն են հագնում, խուսափում եմ:
    Դեղին սիրում եմ, չնայած շատ քիչ եմ հագել: Ընկերուհիներս էլ ինձ դեղինի հետ են ասոցացնում, չգիտեմ` ինչի :
    Մի 4 տարի առաջ վարդագույնը տանել չէի կարողանում, ասում էի` շատ աղջկական գույն ա : Հետո գլխի ընկա, որ ես էլ եմ աղջիկ, սկսեցի սիրել : Վարդագույն էլ եմ շատ հագնում :
    Սպիտակի ու մանուշակագույնի հետ էլ եմ լավ : Էսքանը երևի :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (14.02.2010)

  8. #36
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Մի ժամանակ մտածում էի՝ երբեք կանաչ, վարդագույն, դեղին, նարնջագույն, կարմիր հագուստ ու կարճ կիսաշրջազգեստ չեմ հագնի, բայց անցած ամռանը համարյա ամեն օր նման կիսաշրջազգեստով էի, այնպես որ... Սա հագուստի հետ կապված...
    Իսկ բնության մեջ բոլոր-բոլոր գույներն էլ սիրում եմ, ու ինձ համար բնությունը միակ կատարյալ բանն է... Ինչ ստեղծել է, սիրում եմ... Նույնիսկ մարդկանց (անկախ գույնից)...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •