User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Գույներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սևն ու սպիտակը գույներ չեն, դրա համար չեմ ուզում դրանց մասին խոսել: Եթե էդ գույներով հագուստ եմ կրում, մի տեսակ դիսկոմֆորտ եմ զգում (երևի դպրոցն եմ հիշում ):
    Վայ, ինչ հետաքրքիր է, ինձ մոտ էլ են սև ու սպիտակ գույները ճիշտ նույն զգացողություններն ու ասոցիացիաներն առաջացնում։

    Փոքր ժամանակ սիրածս գույնը վարդագույնն էր, էն իսկական վարդի գույնը, էլի, մեղմ, նուրբ երանգի։ Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը ) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։ Ընդհանրապես վառ ու տաք գույներ եմ շատ սիրում՝ դեղին, կարմիր (արյան երանգինը, իսկ բորդոյին մոտ երանգը չեմ սիրում առանձնապես), վառ կապույտ, կանաչի միայն որոշակի երանգներ՝ բնական, իսկ էն զելյոնկայի երանգի կանաչից զզվում եմ՝ ցանկացած տեսքով։ Մեկ էլ դեղնաշագանակագույնն եմ շատ սիրում։ Չեմ սիրում միայն մուգ շագանակագույնը (Սովետի ժամանակ աղջիկների դպրոցական համազգեստներ կային էդ երանգի ), մուգ կապույտը (էլի Սովետի ժամանակ տղաների համազգեստի գույնն էր ), վարդագույնի մի երանգ կա՝ մոռագույնին մոտ, այ դա չեմ սիրում, իսկ վարդի երանգինը սիրում եմ, զըռ փիրուզն էլ չեմ սիրում, մի տեսակ արհեստական գույն է, մոխրագույն էլ չեմ սիրում՝ իր բոլոր երանգներով, ահավոր ձանձրալի գույն է ինձ համար։

    Կրում եմ հիմնականում վառ ու տաք գույների հագուստ, խամրած գույների հագուստ չեմ սիրում, հազվադեպ եմ կրում։ Առանձին սենյակ երբևէ չեմ ունեցել, բայց եթե ունենայի, չեմ կարծում, թե կոնկրետ գույն կգերիշխեր սենյակումս։ Բայց պատերը հաստատ հանգիստ գույնի կլինեին, ասենք, կանաչի կամ (դեղնա)շագանակագույնի մեղմ երանգներ, բայց ոչ վառ։

    Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2008, 20:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •