User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Սնահավա՞տ ես արդյոք դու.

  1. #1
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց

    Ավելացվել է 5 րոպե անց
    Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
    Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Հա, իմ մոտ էլ ա տենց մի քանի անգամ եղել. ասել եմ, որ տվյալ տոմսը չսովորեմ՝ հաստատ քննության ժամանակ ինձ կընկնի ու տենց էլ եղավ, ամեն քննության մի հատ, թե երկու հատ տոմս կամ չէի սովորում կամ էլ վատ էի սովորում ու հենց էդ տոմսն էլ ընկնում էր :
    Դե օրինակ հավատում եմ, որ եթե երկնքում աստղի ընկնելու ժամանակ մի բան մտահապես, ապա այն կիրականանա, բայց որ ասում են սև կատուն եթե փողոցն անցնի, ապա անհաջողություն ա սպասվում կամ նման բաներ… դրանց չեմ հավատում:
    Ես էլ մեկ-մեկ պայմաններ եմ դնում, բայց ասեմ, որ դրանք վտանգավոր են, рискованно…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ոչ, ես այդպիսին չեմ, թեպետ ունեմ ինքնազգացողություն:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում MALU-ի խոսքերից
    Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց
    Լիքը նախապաշարմունքներ ունեմ, որոնք ինձ շատ են խանգարում։ Ճիշտ է, շատ նախապաշարմունքներից էլ ազատվել եմ։ Օրինակ՝ սև կատվի հանդիպելուց արդեն վաղուց չեմ վախենում, որովհետև արդեն քանի անգամ համոզվել եմ, որ սուտ է։ Այսինքն՝ սև կատվի հանդիպելուց հետո ոչ մի վատ բան, ոչ մի անհաջողություն չի եղել։
    Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
    Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:
    Վայ, ես էլ ճիշտ նույն նախապաշարմունքից ունեմ։ Եվ ընդունելության քննություններին, և մնացած բոլոր քննություններին միշտ նույն շորերն էի հագնում, որ իբր լավ լինի։
    Հետո մի շոր ունեմ, որը, նկատել եմ, ինչքան հագնում եմ, էդ օրը հեչ հաջող չեն լինում գործերս...
    Մեկ էլ մի բլուզ ունեի՝ կանաչ գույնի, որ օրը դա հագնեի, անհաջող էր լինում, հետո սկսեցի նկատել, որ ընդհանրապես կանաչ գույնն է ինձ համար անհաջող, իսկ դրանից հետո էլ ոնց որ ինադու մի աստղագուշակի մեջ կարդացի, որ Երկվորյակների համար (ես Երկվորյակ եմ) կանաչ գույնն անհաջող է։ Էդ էլ որ կարդացի... կանաչ բլուզս անմիջապես նվիրեցի քրոջս։ Ինքը համ Երկվորյակ չի, համ էլ տենց բաների չի հավատում։
    Բայց էս վերջերս սկսել եմ կանաչ գույնի հետ լեզու գտնել։ Ախր էդ գույնը միշտ սիրել եմ, բայց դե որ մեր սերը փոխադարձ չէր, ի՞նչ անեի...

    Մի խոսքով, բոլոր նախապաշարմունքներս չթվարկեմ, թե չէ հաստատ էսօր չեմ պրծնի։ Բայց մի բանում համոզված եմ. նախապաշարմունքներն իրական են այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք դրանց։ Չե՞ք նկատել, որ այն մարդկանց վրա, որոնք նախապաշարմունքներ չունեն, դրանք չեն ազդում։ Եվ եթե մարդը վստահ է իր ուժերին, ապա նրա հաջողությանը ոչ մի նախապաշարմունք էլ չի կարող խանգարել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2006, 16:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (02.05.2012)

  6. #5
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Այնքան նախապաշարմունքներ կան, որ չգիտես էլ որ մեկն ասես:
    Ասենք ծննդյան օրը ասում են շուտ չի կարելի շնորհավորել, իսկ ինչու՞:

  7. #6
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Դրանք ընդամենը հոգեբնական ճնշվածության արդյունքում առաջացած նախապաշարմունքներ են, իլյուզիաներ, որ սուք ինքներդ ստեղծում եք ձեր համար:

    Ես տենց բաները ընդհանրապես չեմ ընդունում, ամեն մարդ իր ճակատագրի տերն է:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  8. #7
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ես էլ էի քննություններիս նույնը հագնում, մազերս նույն ձև հավաքում: Ինձ էլ տենց մամայիս ընկերուհին էր ասել ես էլ իրան լսեցի: Լսել եմ նաև, որ քննության նախօրյակին չի կարելի գլուխը լվանալ: Եթե տնից դուրս ես եկել հետ գալը վատ նշանա, բայց մի քանի անգամ ես հետ եմ եկել ոչ մի բան էլ չի եղել:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  9. #8
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ես էլ էի քննություններիս նույնը հագնում, մազերս նույն ձև հավաքում: Ինձ էլ տենց մամայիս ընկերուհին էր ասել ես էլ իրան լսեցի: Լսել եմ նաև, որ քննության նախօրյակին չի կարելի գլուխը լվանալ: Եթե տնից դուրս ես եկել հետ գալը վատ նշանա, բայց մի քանի անգամ ես հետ եմ եկել ոչ մի բան էլ չի եղել:
    Ամեն քննության նախորյակին լողանում էի: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #9
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Քննությունից առաջ լողանալ/չլողանալը սնահավատության հետ կապ չունի: Դրա մեջ ճշմարտություն կա այնքանով, որ կարևոր իրադարձությունից առաջ նախընտրելի չէ լուրջ փոփոխություններ կատարել, օրինակ` կարելի է մրսել ու հիվանդանալ: Նաև ասում են` պետք չի մազերը կտրել:
    Համ էլ խոսք կա` գետանցից առաջ ձիերը չեն փոխում... սա էլ մոտավորապես նույնն է
    И скучно и грустно, и некому руку подать...

  11. #10
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ամեն քննության նախորյակին լողանում էի: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել :
    Ես էլ տենց բաների չեմ հավատում, բայց դե ինչ լսել եմ էդ եմ ասում: Բայց մյուս կողմից էլ ֆրանսերենից բանավոր քննությանս նախորդ օրը, երբ քրոջս հետ սաղ թեմաները կրկնում էի, քուրս Երևան թեմայի դիմացը մեծ մինուս դրեց ասեց լավ չգիտես: Ու տենց պառկեցի քնելու: Էնքան էի պատմել կոկորդս ցավում էր ու էլ հավես չունեի կրկնելու: Կարճ ասած տնից դուրս եկա անձնագիրս մոռացած սեղանին: Հետ եկա վերցրեցի ու քննությանս թեման հենց Երևանն էր, որ տոմսիս վրա տեսա, որ Երևանն ա դաժը ծիծաղս եկավ: Հիմա չգիտեմ էդ իմ հետ գնալու հետ կապ ուներ, թե՞ ուղղակի համընկավ:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  12. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ես էլ էի մի ժամանակ մեծ ուադրություն դարձնում էդ տուն հետ գալու վրա, ու որ հետ էի գալիս, միշտ անհաջող էր լինում էդ օրը, բայց ժամանակ առ ժամանակ սկսում եմ ուշադրություն չդարձնել, ու երբ չեմ դարձնում զգում եմ, որ չի ազդում։ Իսկ, օրինակ, քույրս համարյա ամեն օր դասի կամ աշխատանքի գնալիս հետ էի գալիս, քանի որ միշտ մի բան մոռացած է լինում, բայց դեռ չեմ իմացել, որ գործերն անհաջող եղած լինեն, որովհետև ինքն ընդհանրապես չի հավատում ու ոչ մի նշանակություն չի տալիս նման բաներին։ Այնպես որ, հավատն իրոք շատ մեծ ուժ է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #12
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Այնպես որ, հավատն իրոք շատ մեծ ուժ է։
    Իհարկե ունի, քանի որ դրանով մենք ազդում ենք իրադարձությունների վրա: Օրինակ եթե հավատում ես նման բաների ու ամբողջ օրը մտքիդ մեջ դա ա լինում, որ դու դուրս գալուց հետո հետ ես դառել կամ սև կատուն անցել ա ճանապարհն ու էդ պատճառով անհաջող օր ա լինելու, դու հա մտածում ես, կամա, թե ակամա, դա ռեֆլեքսորեն ա ստացվում, դու կարող ա լրիվ ուրիշ մտքերով տարված լինես, բայց մեկ էլ բռնացնես քեզ էն մտքի վրա, որ էսօր տենց բան ա պատահել ու հա սպասում ես անհաջողությանը, իսկ ինչպես արդեն ասվել ա, միտքը մեծ ուժ ունի, նա կարա նյութականացվի, ուստի էդ օրը մի անհաջող բան ա պատահում…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  14. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ես գիտեմ մարդկանց,որ անուղղելի սնահավատ են,դա շատ շատ վատ է,երբեմն կարծում եմ,որ նման սնահավատությունն ինչ-որ տեղ հիվանդության է նման
    Ես չեմ կարծում,որ ճիշտ է սեփական անհաջողությունը կապել ինչ-որ երևույթի հետ,
    ասենք եթե օրդ վատ է անցել,ապա մեղավոր է այն սև կատուն,որ անցավ առավոտյան քո դիմացով կամ էլ քո այն ծանոթն,ում առավոտյան հանդիպեցիր երթուղայինի մեջ և ում բնավ էլ չես հավանում,և նման շատ բաներ…
    Սա ես սխալ եմ համարում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #14
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Հին ժամանակներում մարդը շատ դեպքերում չեր կարող բացատրել թե ինչու՞ ա այսպես: Ինչու՞ կայծակը ավելի շատ խբում ա հենց այս ծառին, ինչու՞ կրակի դեմ պարելուց հետո ավելի լավ ա ստացվում որս բռնել: Իսկ, քանի որ հավատում են այնտեղ, որտեղ չեն կարող իմանալ՝ բացատրության բացակայությունը բերում ա սնահավատության:
    Այն ժամանակներից գիտությունը շատ բան ա բացատրել, բայց մարդում մեձ մնացել կարիքը, կամ ավելի շուտ սովորությունը հավատալ ինչ-որ բանի: Իհարկե պետք չե լիովին ազատվել սնահավատությունից, ուղղակի պետք ա թուլացնել որոշ բաներով փոխարինելով:

    Դրա համար՝
    - Սնահավատությունների քանակը պիտի լինաի բավականին քիչ: եթե լինի շատ, դուք կսկսեք շփոտվել նրանց մեջ, եթե քիչ կյանքը ավելի կանհետաքրքրանա:
    - Հորինաք ձեր համար օրիգինալ սնահավատություններ, մենակ ձեր համար, արդյոք դուք արժանի չեք լինել առանձնահատուկ:
    - Թող ձեր սնահատությունները լինեն առավել գեղեցիկ և գունաոր, բազմաոճ և հետաքրքիր:
    - Նաև օգտավետ կլինեն անհեթեթ և զարմանալի սնահավատությունները:
    - Երբեք մի հետևեք սնահավատության մոդաին, խուսափեք նրանցից, նայեք այդ սնահավություններին վերևից, իբրև դուք լրիվ ոչ սնահավատ մարդ եք:

  16. #15
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    հետաքրքիր է ինքս էի ուզում բացել այս թեման, բայց ուզում էի հարցում դնել
    բայց փնտրեցի և գտա, որ արդեն զրուցել եք այս թեմայի շուրջ: ինձ թցում է այն սպառված չէ, ուղղակի դադարել եք խոսել:
    Օրինակ շատ հաճախ սնահավատությունը խառնում են ինտուիցիայի հետ, կամ կարմայի օրենքների հետ:
    Ես կարող եմ բացատրել, թե ինչու քննությունից առաջ ասում են, թե գլուխ լվանալը լավ չէ: պարապելու ընթացքում որոշակի ինֆորմացիոն դաշտ է ստեղծվում մարմնի շուրջ, հատկապես գլխի շրջանում, իսկ ջուրը բնության կողմից բնական մաքրող է, ահա թե ինչու այն կարող է ջնջել այդ դաշտը, և դուք պարզապես այդքան էլ լավ չեք հիշի կարդացածը: հիշենք նաև, որ կնքվելուց հետո 3 օր չեն լվացվում և լողանում:
    Իսկ ինչ վերաբերվում է սև կատվին, ասեմ որ սխալ են կարծում, որ այն միայն վատ նշան է: Բացատրությունը այն է, որ սև կատվի էներգետիկան շատ ավելի ուժեղ է քան մյուս գույնի կատուների, և երբ դուք նրան հանդիպում եք նա կարող է ավելի ուժեղացնել ձեր բացասական լիցքերը կամ դրական լիցքերը կամ ընդհանրապես չազդել, դա կախված է ձեր դաշտի տվյալ պահի վիճակից
    Լավ երևի շատ խոսեցի, բայց դեռ շատ բաներ կան, որ կուզենայի կիսվել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գո՞հ եք արդյոք ձեր աշխատավարձից
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.06.2014, 09:39
  2. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 152
    Վերջինը: 28.12.2013, 17:57
  3. Ատո՞ւմ եք արդյոք թուրքերին
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 302
    Վերջինը: 27.12.2012, 20:39
  4. «Արդյոք ովքե՞ր են»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.11.2007, 02:41
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •