700մլրդ-ն է իրականում, Վեստիով էլ են ասել.
Ժող ջան կենտրոնի ընտրություններից լուր ունե՞ք
Ավելի լավ ա չունենայինքՍտեղ նայիր:
DIXIcarpe noctem
Չեմ գերագնահատում: Բայց դե գաղտնիք չի, որ Ռուսաստանը ամեն ինչ արելա ու անումա որ զենք արտադրելու հարցում ԱՄՆ-ից հետ չմնա` չնայած իր 'խղճուկ' տնտեսությանը (չհաշված ԳազՊրոմը)
Վերջերս ահագին հետ ա ընկել ՌԴ-ն, բայց դե ԱՄՆ-ից 10 անգամ քիչ ռազմական բյուդջեն անհավանական եմ համարում: Էդ պաշտոնական տվյալներ են իմ կարծիքով, իրականում էնտեղ կրկնակի շատ թվեր են ֆռռում:![]()
Ռուսաստանը բյուջեից շատ փող չի տրամադրում բանակին, ավելի շատ բանակն ա իրա համար փող աշխատում: Կարգին զենք են ծախում, ստացված փողերով իրանց համար սարքում: ԱՄՆ-ը շատ ա ծախսում, որովհետև նոր ռազրաբոտկեքի վրա շատ ա ուշադրություն դարձնում, համ էլ ուր խելքը փչում ա պատերազմ ա շինում: Եսիմ քանի գիտնական ա պահում: Դե Չինաստանի ծախսերը կարելի ա համարյա հավասար համարել ԱՄՆ-ին, որովհետև մարդկանց վրա քիչ ա ծախսում, մենակ նյութական ծախսերն են:
էսպես չի մնա
Աղբյուրը http://www.globalsecurity.orgWorld $1100 billion
United States $623 billion
China $65.0 billion
Russia $50.0 billion
France $45.0 billion
United Kingdom $42.8 billion
Japan $41.75 billion
Germany $35.1 billion
Italy $28.2 billion
South Korea $21.1 billion
Աղբյուր՝ Ա1+ԸՍՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Սեպտեմբերի 29-ին, երբ Ազգային Ժողովի պատգամավորները հարց են ուղղել ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հարցի մեջ, որ վերաբերել է գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի կարծիքին, հիշատակել է, որ Հայաստանում նախագահ է փոխվել:
Պատասխանելով հարցին, Հովիկ Աբրահամյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել: “Նախ, տիկին Փոստանջյան, կուզեի արձանագրել, որ նախագահը չի փոխվել: Ուղղակի նախագահի ժամկետը ավարտվել է եւ երկու ժամկետ ինքը նախագահ է ընտրվել եւ ինքնըստինքյան, Սահմանադրության համաձայն պետք է լիներ նոր նախագահի ընտրություններ”, հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է դատախազին անվստահություն հայտնելուն, քանի որ նա, ըստ պատգամավորի, բազմիցս խախտել է օրենքը եւ արատավորել Հայաստանի համբավը, Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը ձեռնպահ կմնար նման դատողություններ անելուց:
Մարդկային մտքի թռիչքն էլ պիտի սահման ունենա.. վա՛յ, կներեք, երևի պետք է մկնային ասեի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 10-ին լույս տեսած համարում կարդում ենք.
ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին: Եվ այսուհանդերձ՝ անցած նստաշրջանի ընթացքում էլ բազմաթիվ էին պատգամավորները, որոնք բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին քննելով այդ 14 պատգամավորների բացակայությունների մասին հարցը՝ որոշեց դրանք համարել հարգելի:
Բացակայությունների թվով 1-ին տեղում ՀՀ նախագահի եղբայրն է՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը բացակայել է անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 286-ից: Նա բժշկական տեղեկանք է ներկայացրել, ըստ որի՝ ախտորոշված է, թե պրն Սարգսյանն ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ «կրիզային ընթացքով»:
2-րդ տեղում բացակայությունների թվով ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանն է, որը չի քվեարկել 285 անգամ: Նրա ներկայացրած բժշկական տեղեկանքների համաձայն՝ պատգամավորը տառապում է «աջակողմյան պլեւրոպնեւմոնիայով» եւ «ասթմոիդ բրոնխիտով»: Հիշեցնենք, որ այս պատգամավորն այնուամենայնիվ գալիս է ԱԺ՝ կարեւոր քվեարկությունների ժամանակ: Անցած նստաշրջանում դրանք փաստորեն ընդամենը 7-ն էին:
3-րդ տեղում Մանվել Ղազարյանն է, որը չի քվեարկել 274 անգամ: Հայտնի է, որ նա ԱԺ չի մտել փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում ելույթ ունենալուց հետո: Նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկի համաձայն՝ Մանվել Ղազարյանի մոտ մարտից սկսած ախտորոշվել է լարվածության ստենոկարդիա եւ հիպերտոնիկ հիվանդություն:
4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, որը բացակայել է 268 քվեարկությունից: Որեւէ տեղեկանք նա չի ներկայացրել. միայն գրություն է հղել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով. «Բազմիցս եղել եմ գործուղումների արտերկրում, ինչի պատճառով չեմ կարողացել մասնակցել քվեարկություններին: Խնդրում եմ իմ բացակայությունները համարել հարգելի»:
Եվ վերջապես՝ 5-րդը Սամվել Ալեքսանյանն է, որը ներկա չի եղել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 249-ին: Նրա անաշխատունակության թերթիկի համաձայն՝ պատճառը պատգամավորի աջ ծնկան հոդն է:
Հ. Գ. Այլ մանրամասներ՝ վաղվա համարում:
http://new.aravot.am/am/articles/politics/46997/view
Կուկ, Հ1-ի թեմայում տվածդ հարցին թեթև մը պատասխան.
Աղբյուր՝ tert.amինքս այդ մասին կհաղորդեմ
14:36 • 29.09.08
«Եթե ես որոշեմ վերադառնալ մեծ քաղաքականություն, ինքս այդ մասին կհաղորդեմ», - այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի կենտրոնում Սարալաջ մայրուղու բացման ընթացքում։
«Ես առայժմ չեմ հոգնել այն ազատությունից, որն ունեմ այժմ։ Հանրային աշխատանքը, դա, առաջին հերթին, ոչ թե մեծարանքն ու բարձր պաշտոնն է, այլ հանապազօրյա անդադար աշխատանքը։ Առայժմ ես դրան վերադառնալու ցանկություն չունեմ։ Եթե ես դարձյալ այդ ցանկանամ և կայացնեմ համապատասխան որոշում, ապա հասարակայնությունն այդ կլսի ինձանից, այլ ոչ թե որևէ մեկ ուրիշից», - ընդգծել է նախկին նախագահը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այն, որ 99-ին ՀՀՇ-ն հալածյալ էր, դրանում կասկած անգամ չի կարող լինել: Հենց միայն կադրային ջարդն արդեն հերիք էր ՀՀՇ-ին հալածյալ համարելու համար: Իսկ անցյալ ասելով ինչ ես հասկանում, կոնկրետ որ թվականների մասին ես խոսում, երևի թե միայն դու գիտես, ինձ համար և՛ 59թվականն է անցյալ, և 99-ը, դու անցյալի ո՞ր ժամանակաշրջանի մասին ես խոսում և ո՞ւմ կողմից է խեղաթյուրվել, սա նույնպես հարց է, եթե դժվար չի, պատասխանի: Եվ եթե վերջին նախագահական ընտրություններում քո տեսած ամենավատ բանը ինչ որ անցյալի խեղաթյուրումն է եղել, ապա իմ և ինձ նման շատերի մոտ ամենավատը եղել է մարդկային ջարդը, սպանդը..
Հիմա, Մարդուկ, խնդրում եմ ինձ ասես, թե երբ է, ըստ քեզ, ավարտվել մութուցուրտ տարիները:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես իմ տեսակետը ասեմ. չի ավարտվել: Մեղմացել ա , հիմա մութուցուրտ չի, բայց լույսուկիսասոված, խելոքմնա տարիներ ա: Հիմա կարելի ա հեռուստացույց նայել, սոված չմնալ, փղի չափ աշխատել, բայց գոնե շոր հագնել, կարելի ա հեռախոս ունենալ, տրանսպորտից օգտվել: Իհարկե եթե կատաղած աշխատես: Հիմա պետք ա ուրախանալ, որ քաղաքում էլիտար մելիտար շենքեր կան, հա բայց շատ չի կարելի ուրախանալ, մեր համար իրանք մենակ նայելու առարկա են, քաղաքի մեբել: Նորաստեղծ ընտանիքը հավաբուն էլ չի կարա առնի, եթե նախարար-մախարար աներ, կամ պապա չունի: Գոնե քեռի մեռի: Հիմա կարելի ա սիրուն մեքենաներ տենալ, բայց չի կարելի առնել, կարելի ա ապրել, բայց հիվանդանալ չի կարելի: Աստված չանի հիվանդանա մարդ ու վերջ: Հենց հիվանդացար, ու օպերացիայի, կամ այլ լուրջ բշժկական միջամտության կարիք ունենցար պետք ա տուն ծախես: Հա բայց տուն չես էլ կարա առնես, վայ....:
Սենց ասեմ, հիմա կարելի ա սաղ մնալ, եթե բիզոնի չափ աշխատում ես: Են ժամանակ էդքանից հետո էլ էիր սոված: Մոտ մի 3-4 տարի:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ