User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատում ե՞ք Աստծուն

Քվեարկողներ
272. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    215 79.04%
  • ոչ

    57 20.96%
Էջ 20 76-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 1128 հատից

Թեմա: Հավատու՞մ եք Աստծո գոյությանը

  1. #286
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2008
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Հայկո ջան, հենց զգաս, շոշափես Աստծուն, այդ ժամանակ հավատքդ կվերածվի գիտելիքի, ճանաչողության, իմացության, սակայն մարդ–Աստված փոխհարաբերության ամբողջ բույրը հենց կայանում է հավատքի մեջ՝ կամքի մեծագույն դրսևորումներից, որով օժտված է մարդ էակը, ամբողջ գաղթնիքն այստեղ է
    հավատն է ծնում հրաշք և ոչ թե հրաշքը՝ հավատ

  2. #287
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խաբվեք նրանք ովքեր համակերպվում են գիտության հետ, նրանք ոչինչ չեն հասկանում։ Նրանք ոչ Աստծուց են տեղյակ, ոչ նրա գործից, ոչ էլ այս աշխարհից։
    Գիտությունը պետք է հարմարվի Աստվածաշնչի հետ որպեսզի կարողանա ճիշտ լինել։
    Մի փոքր հիասթափենոմ ձեզ, երբ երկիրը կար այն ժամանակ ոչ արև կար ոչ էլ լուսին։ Այստեղից սկսեք ու շատ հակասություններ կբացվեն, հետո նոր կսկսեք մոտենալ ճշմարտությանը։
    Սաղ աստղաֆիզիկայի սկզբունքները էն բանից արեցիր: Գալիլեյն ու Կոպեռնիկոսը հեսա գերեզմանում շուռ կգան

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  3. #288
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ աստղաֆիզիկայի սկզբունքները էն բանից արեցիր: Գալիլեյն ու Կոպեռնիկոսը հեսա գերեզմանում շուռ կգան
    Եթե հնարավորություն ունենային Դարվինի նման իրենք էլ կվկայեին…
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  4. #289
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավորություն ունենային Դարվինի նման իրենք էլ կվկայեին…
    Ի՞նչ կվկայեին։ Գիտության և Աստվածաշնչի հակադրումը սխալ է, Հրայր։ Դա շատ մակերևութային մոտեցում է։ Գիտությունը Աստծուն և նրա ստեղծագործությունը ճանաչելու գործիքներից մեկն է և շատ հզոր գործիք։ Գիտնականներից շատերը խորը հավատացյալներ են եղել, օրինակ, Յոհան Կեպլերը, որն այսպես է վերջացնում իր աստղագիտական մի գրվածք.
    Ինձ մնում է ի վերջո աչքերս ու ձեռքերս ապացույցի թերթից բարձրացնել դեպի երկինք և աղոթքով ու հեզությամբ գոչել առ Հայրն լուսո։ Ով դու, որ բնության լուսով մեր մեջ զարթեցնում ես տենչանք դեպի շնորհաց լույսը, որպեսզի այդով վերափոխես մեզ փառաց լույսը, գոհություն քեզ, Հայր և Արարիչ, որ դու ինձ ուրախացրիր քո ստեղծվածքով, զի ես սքանչացած եմ քո ձեռաց գործերի վրա։ Տե՛ս, ահա այստեղ իմ կոչման մի գործը վերջացրել եմ այնքան հոգևոր զորությամբ, որքան դու ինձ տվել ես. ես հայտնեցի քո գործերի փառքը մարդկանց, որոնք պետք է կարդան այս ապացույցները, այնքան, որքան իմ սահմանափակ հոգին կարող էր հասու լինել նորա անսահմանության։ Իմ սիրտը ձգտում է ըստ կարելվույն ճշտիվ իմաստասիրել. եթե ես քեզ անարժան մի բան եմ կատարել, սովորեցրու ինձ, որ այդ ուղղեմ։ Եթե ես քո գործոց զարմանալի գեղեցկությամբ հրապուրվել եմ դեպի հանդգնություն, կամ եթե մարդկանց առաջ անձնական պատիվ եմ որոնել քո պատվին նվիրված մի զորությամբ, այն ժամանակ ներե ինձ ողորմաբար և գթությամբ։ Վերջապես պարգևե ինձ շնորհ, որ այս գրվածքս քո փառքին ծառայի և հոգիների փրկության և բնավ չվնասե
    (Արշակ Տեր–Միքելյանի «Հայաստանյայց Սուրբ Եկեղեու Քրիստոնեականը»)։

  5. #290
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կվկայեին։ Գիտության և Աստվածաշնչի հակադրումը սխալ է, Հրայր։ Դա շատ մակերևութային մոտեցում է։ Գիտությունը Աստծուն և նրա ստեղծագործությունը ճանաչելու գործիքներից մեկն է և շատ հզոր գործիք։ Գիտնականներից շատերը խորը հավատացյալներ են եղել, օրինակ, Յոհան Կեպլերը:
    Շատ լավ ես գրել։ Շնորհակալ եմ։ Ես նույն վկայության մասին եմ նշել։
    Եթե միայն կարողանային հասկանալ այս մեծությունը, բոլոր գիտնակաները նույն կերպ կավարտեին իենց աշխատությունները։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  6. #291
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Կանտը ասել է.
    Ես սահմանափակում եմ գիտության սահմանները` հավատքին տեղ թողնելու համար:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. #292
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Աստծո գոյության վեցերորդ` Կանտի ապացույցը

    Հնարավոր չէ համոզիչ փաստարկների միջոցով տեսաբանող մտքի շրջանակներում սահմանել Աստծու գոյությունը: Իրականում Աստծու գոյության գաղափարը ուշադրության է առնվում մտքի զուտ մտահայեցական գործունեության կողմից: Այնինչ միայն գործնական միտքն է նման հավատի համար հիմքեր տալիս:
    Իրականում գործնական կյանքում մենք պետք է ընդունենք այս պատկերացումը, քանի որ առանց դրա մեր աշխարհում չէր կարող գոյություն ունենալ բարոյական կարգուկանոն: Բարոյական օրենքը ենթադրում է Աստծու գոյության գործնական հնարավորությունը:

    Հ.Գ.
    Սակայն ըստ իս Կանտը մեր ակումբի շշմած մկնիկի հետ միևնույն միտքն է արտահայտել, սակայն յուրովի... միայն իրեն հատուկ ձևակերպումով:
    Վերջին խմբագրող՝ Լավ ոստիկան: 29.09.2008, 19:37:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  8. #293
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանտը ասել է.
    Ես սահմանափակում եմ գիտության սահմանները` հավատքին տեղ թողնելու համար:
    Ես սահմանափակում եմ հավատքի սահմանները` տեղ թողնելով գիտությանը.


  9. #294
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե միայն կարողանային հասկանալ այս մեծությունը, բոլոր գիտնակաները նույն կերպ կավարտեին իենց աշխատությունները։
    Իսկ եթե նույն կերպ չավարտեին, ինկվիզիցիան իրենց էլ կվառեր Ջորդանո Բրունոյի նման: Դա ընդունված կարգ է՝ գրում ես՝ ինչ մտածում ես, ու վերջում «փշի-փշի» ես անում ուժեղին: Խորհրդային կարգերի ժամանակ ամեն գրված բան սկսվում ու վերջանում էր այսպես. «ինչպես ասել է մեծ Լենինը... ...Ժողովուրդների հայր Ստալինին համահունչ»: Ուրեմն բոլորը հավատու՞մ էին կոմունիզմ կառուցելու ազնիվ նպատակին: Իհա՛րկե ոչ: Պարզապես Լենինից ու Ստալինից մեջբերումներ չպարունակվող գրքերն ուղղակի չէի՛ն տպվի:

    Կրոնը մեռնող կատեգորիա է: Եվ, ցավոք, թե բարեբախտաբար, մի հարյուր տարի հետո էլ ոչ մի ուժ չի ունենալու: Կմնան միայն ֆանատիկոսները, որ միշտ են եղել: Իսկ Աստծու գաղափարին կփոխարինի Մարդու գաղափարը: Կատարյալ, անթերի, մեծ Մարդու գաղափարը:
    DIXI
    carpe noctem

  10. #295
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո գոյության վեցերորդ` Կանտի ապացույցը

    Հնարավոր չէ համոզիչ փաստարկների միջոցով տեսաբանող մտքի շրջանակներում սահմանել Աստծու գոյությունը: Իրականում Աստծու գոյության գաղափարը ուշադրության է առնվում մտքի զուտ մտահայեցական գործունեության կողմից: Այնինչ միայն գործնական միտքն է նման հավատի համար հիմքեր տալիս:
    Իրականում գործնական կյանքում մենք պետք է ընդունենք այս պատկերացումը, քանի որ առանց դրա մեր աշխարհում չէր կարող գոյություն ունենալ բարոյական կարգուկանոն: Բարոյական օրենքը ենթադրում է Աստծու գոյության գործնական հնարավորությունը:

    Հ.Գ.
    Սակայն ըստ իս Կանտը մեր ակումբի շշմած մկնիկի հետ միևնույն միտքն է արտահայտել, սակայն յուրովի... միայն իրեն հատուկ ձևակերպումով:
    Այդ քո ասած միտքը Կանտը ձեւակերպել ա կրոնական աշխարհի ծանր ճնշման պարագայում, իսկ մինչ այդ նա ասում էր, որ մարդ պետք է բարոյական լինի նույնիսկ առանց հույսը աստծու վրա դնելու:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  11. #296
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սահմանափակում եմ հավատքի սահմանները` տեղ թողնելով գիտությանը.
    Ուզու՞մ ես ասել, որ ես սխալ եմ գրել, թե ուղղակի քո միտքն էիր արտահայտում, այսինքն դու ես սահմանափակում հավատքը գիտությանը տեղ թողնելու համար:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե նույն կերպ չավարտեին, ինկվիզիցիան իրենց էլ կվառեր Ջորդանո Բրունոյի նման: Դա ընդունված կարգ է՝ գրում ես՝ ինչ մտածում ես, ու վերջում «փշի-փշի» ես անում ուժեղին: Խորհրդային կարգերի ժամանակ ամեն գրված բան սկսվում ու վերջանում էր այսպես. «ինչպես ասել է մեծ Լենինը... ...Ժողովուրդների հայր Ստալինին համահունչ»: Ուրեմն բոլորը հավատու՞մ էին կոմունիզմ կառուցելու ազնիվ նպատակին: Իհա՛րկե ոչ: Պարզապես Լենինից ու Ստալինից մեջբերումներ չպարունակվող գրքերն ուղղակի չէի՛ն տպվի:

    Կրոնը մեռնող կատեգորիա է: Եվ, ցավոք, թե բարեբախտաբար, մի հարյուր տարի հետո էլ ոչ մի ուժ չի ունենալու: Կմնան միայն ֆանատիկոսները, որ միշտ են եղել: Իսկ Աստծու գաղափարին կփոխարինի Մարդու գաղափարը: Կատարյալ, անթերի, մեծ Մարդու գաղափարը:
    Ախպե՛ր, Նիցշեն էլ էր էտ ասում ու դրա համար սաղի աչքի գրողը դարձավ: Ավելի լավ ա չխորանաս
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 29.09.2008, 23:57: Պատճառ: Գրառման ավելացում

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #297
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Ախպե՛ր, Նիցշեն էլ էր էտ ասում ու դրա համար սաղի աչքի գրողը դարձավ: Ավելի լավ ա չխորանաս
    Դե Նիցշեի բարոյամերժությունը, նիհիլիզմն ու մանավանդ՝ թույլ մարդու քննադատությունը հետագայում նացիստները դարձրին իրենց դրոշն ու գաղափարախոսությունը, դրա համար էլ Նիցշեն աչքի գրող դարձավ: Բայց ինքնին՝ իր Մարդու գաղափարը լավ է:
    DIXI
    carpe noctem

  13. #298
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Նիցշեի բարոյամերժությունը, նիհիլիզմն ու մանավանդ՝ թույլ մարդու քննադատությունը հետագայում նացիստները դարձրին իրենց դրոշն ու գաղափարախոսությունը, դրա համար էլ Նիցշեն աչքի գրող դարձավ: Բայց ինքնին՝ իր Մարդու գաղափարը լավ է:
    Ես էլ եմ հավանում:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. #299
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ քո ասած միտքը Կանտը ձեւակերպել ա կրոնական աշխարհի ծանր ճնշման պարագայում, իսկ մինչ այդ նա ասում էր, որ մարդ պետք է բարոյական լինի նույնիսկ առանց հույսը աստծու վրա դնելու:
    Կրոնական աշխարհի կողմից ծանր ճնշումը պետք է, որ շատ տարօրինակ կերպով ազդած լինի Կանտի վրա, քանի որ Աստծո գոյության վեցերորդ ապացույցը ձևակերպելու հետ մեկտեղ նա հերքել է նախորդ հինգ ապացույցները:
    Ինչևէ... Փաստը այն է, որ Կանտը, կարծես թե չի կարող հեղինակություն համարվել այս հարցում, քանի որ իր մտքերը ձևակերպելիս եղել է կամ կրոնական աշխարհի կամ էլ պրուսական քննադատների ծանր ճնշումների տակ:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե նույն կերպ չավարտեին, ինկվիզիցիան իրենց էլ կվառեր Ջորդանո Բրունոյի նման: Դա ընդունված կարգ է՝ գրում ես՝ ինչ մտածում ես, ու վերջում «փշի-փշի» ես անում ուժեղին: Խորհրդային կարգերի ժամանակ ամեն գրված բան սկսվում ու վերջանում էր այսպես. «ինչպես ասել է մեծ Լենինը... ...Ժողովուրդների հայր Ստալինին համահունչ»: Ուրեմն բոլորը հավատու՞մ էին կոմունիզմ կառուցելու ազնիվ նպատակին: Իհա՛րկե ոչ: Պարզապես Լենինից ու Ստալինից մեջբերումներ չպարունակվող գրքերն ուղղակի չէի՛ն տպվի:
    Ուժեղին “փշի-փշի” անելը հիմա աշխատում է միանգամայն այլ ուղղությամբ: Գրեթե բոլոր երկրներում կենսաբանության (և ոչ միայն) հետ առնչվող մասնագետները գիտական կոչում կամ ակադեմիական ճանաչում ստանալու համար պարտադիր պետք է որոշակի ստանդարտների հետևեն և իրենց աշխատությունները հրատարակեն գիտական ամսագրերում: Իսկ համար առաջին ստանդարտը դա էվոլյուցիայի տեսության ուղղակի ընդունումն է: Այս համակարգը գիտնականներին հասցնում է այնտեղ, որ նրանք իրենց ամբողջ կյանքը և գիտական կարիերան անցկացնում են այդ տեսության հետ ձեռք-ձեռքի բռնած, քանի որ դրա մասին փաստելը ու հայտարարելը գիտությամբ զբաղվելու գրեթե միակ ուղին է: Այն սակավաթիվ գիտնակններ, որոնք չեն ընդունում դարվինյան տեսությունը, իսկույն որակավորվում են որպես ոչ գիտական, նրանց հոդվածները մերժվում են հեղինակավոր ամսագրերի կամ հեռուստատեսային ընկերությունների կողմից, որտեղ բոլոր խմբագիրները իրենք էլ դարվինիստ են: Դարվինի տեսության դեմ արտահայտված գիտնականներին մերժում են ֆոնդեր տրամադրել կառավարական միջոցներից, և ընդհակառակը, առատաձեռն դոտացիաներ են ստանում բոլոր այն առաջարկությունները, որոնք արվել են դարվինյան տեսությանը կուրորեն հետևող գիտնականների կողմից: Արդյունքում Էվոլյուցիային դեմ արտահայտված բոլոր գիտնականները դուրս են մղվում գիտական համայնքից ընդհանրապես: Իսկ երբ դարվինյան հայացքին հակառակ փաստարկները կամաց-կամաց չքանում են կամ կորում մասնագիտական աշխատությունների մեջ, հենց էդ ժամանակ էլ լսվում է դարվինիստների տաք տեղից եկող ձայնը, թե մեր տեսության դեմ ոչ մի փաստարկներ չկան: Դե հո չես կարող համեմատել ինտերնետային կայքում տեղակայված հակադարվինիստական ինչ-որ նյութը “National Geographic”-ում հրատարակված դարվինիստական հոդվածի հետ: Դու անձամբ որ մեկին կհավատաս? Ճիշտ է: Իսկ “National Geographic”-ում կամ “Animal Planet”-ում Դարվինից մեջբերումներ չպարունակող հոդվածներ ուղղակի չե՛ն տպի:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոնը մեռնող կատեգորիա է: Եվ, ցավոք, թե բարեբախտաբար, մի հարյուր տարի հետո էլ ոչ մի ուժ չի ունենալու: Կմնան միայն ֆանատիկոսները, որ միշտ են եղել: Իսկ Աստծու գաղափարին կփոխարինի Մարդու գաղափարը: Կատարյալ, անթերի, մեծ Մարդու գաղափարը:
    Կատարյալ, անթերի, մեծ Մարդու գաղափարը ոչ թե ապագայում է պետք փնտրել, այլ անցյալում` խաչափայտին մեխված:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  15. #300
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատու՞մ եք Աստծուն

    Ученый раскрыл тайну загробного мира
    Сенсационные откровения физика Владимира Ефремова, чудом вернувшегося с того света
    Ведущий конструктор ОКБ "Импульс" Владимир Ефремов умер внезапно. Зашелся в кашле, опустился на диван и затих. Родственники поначалу не поняли, что случилось ужасное.
    Подумали, что присел отдохнуть. Наталья первой вышла из оцепенения. Тронула брата за плечо:
    - Володя, что с тобой?
    Ефремов бессильно завалился на бок. Наталья попыталась нащупать пульс. Сердце не билось! Она стала делать искусственное дыхание, но брат не дышал. Наталья, сама медик, знала, что шансы на спасение уменьшаются с каждой минутой. Пыталась "завести" сердце, массируя грудь. Заканчивалась восьмая минута, когда ее ладони ощутили слабый ответный толчок. Сердце включилось. Владимир Григорьевич задышал сам.
    - Живой! обняла его сестра. Мы думали, что ты умер. Что уже все, конец!
    - Конца нет, прошептал Владимир Григорьевич. Там тоже жизнь. Но другая. Лучше...
    Владимир Григорьевич записал пережитое во время клинической смерти во всех подробностях. Его свидетельства бесценны. Это первое научное исследование загробной жизни ученым, который сам пережил смерть. Свои наблюдения Владимир Григорьевич опубликовал в журнале "Научно-технические ведомости Санкт-Петербургского государственного технического университета", а затем рассказал о них на научном конгрессе.
    Его доклад о загробной жизни стал сенсацией.
    - Придумать такое невозможно! заявил профессор Анатолий Смирнов, глава Международного клуба ученых.

    Репутация Владимира Ефремова в научных кругах безупречна.
    Он крупный специалист в области искусственного интеллекта, долгое время работал в ОКБ "Импульс". Участвовал в запуске Гагарина, внес вклад в разработку новейших ракетных систем. Четырежды его научный коллектив получал Государственную премию.
    - До своей клинической смерти считал себя абсолютным атеистом, рассказывает Владимир Григорьевич. Доверял только фактам. Все рассуждения о загробной жизни считал религиозным дурманом. Честно говоря, о смерти тогда не думал. Дел на службе было столько, что и за десять жизней не расхлебать...


    Կներեք որ նյութը ռուսերեն եմ տեղադրել:
    Սա էլ մեծ գիտնականի վկայությունա, Իսկ եթե հետաքրքիրա ձեզ թե ինչա պատմել Եֆրեմովը՝ ապա դուք ինքնուրույն գտեք շարունակությունը ու կարդացեք:
    Հավատացած եղեք հետաքրքրվողները կգտնեն այս նյութի շարունակությունը:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

Էջ 20 76-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք գուշակությունների
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 161
    Վերջինը: 25.08.2013, 10:49
  2. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  3. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  4. Հավատու՞մ եք աստղագուշակությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.01.2011, 16:45
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Karlen1980, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 14.03.2010, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •