Էսօրվա կենտրոնը նայեք մի հատ. որ բակում բարձրահարկ շենքեր կան, որոնք իրենց մեջ ունեն աղբ թափելու հարմարություններ, այդ շենքերի մեծ մասի մոտով անցնելիս հարկավոր է մի քանի րոպե շունչը պահել, հակառակ դեպքում ուշագնացության համար թաղապետարանը պատասխանատու չի: Բա որ երեխաները բակում ֆուտբոլ են խաղում. սկզբում բաժանվում են երկու թիմի` յուրաքանչյուրում հինգ հոգի, հետո խաղի ընթացքում զգում են, որ շատացել են խաղացողները, առնետները մտել են զամեն: Էս խնդիրները մեր բակում չկա, բայց դա հոգ չէ, մեր բակում էլ այլ խնդիր կար, հենց եկավ ընտրությունները, էդ էլ վերացավ. ամեն երեկո մի հատ ավազակային հարձակում դալանում. ամբողջ բակը մթության մեջ կորած էր, մոտեցան ընտրությունները, մոտեցան և լապտերները: Իսկ քանդած պատեր ամբողջ կենտրոնի բակերում այնքան շատ են, որ դրանց մասին խոսելն անիմաստ է: Երեխանեի խաղահրապարակները վերացվում են, տեղը ավտոտնակներ կառուցվում, դե ընտրեք, որ շարունակվի:
Էջանիշներ