User Tag List

Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Արտասանական սխալներ

  1. #106
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համբույր։ «Համբույր» բառը կազմված է «համ» և «բույր» (հոտ) արմատներից։
    ջաննննն եմ ասել էդ Համբույր բառին լօօօօօօլ



    ընտիր տրամաբանություն ա, ու ավելի ընտիր գործընթաց

  2. #107
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Ժողովուրդ ջան, ես ծնվել ու մեծացել եմ ԱՄՆ-ում, նախորոք ուզում եմ բոլորիդ ասեմ եթե որոշ տեղեր սխալներ գրեմ:

    Լավ... այս իմ հարցը վերաբերվում է զուտ արտասանությունին: Մենք ունենք բազմաթիվ բառեր, որ գրում ենք մի ձև, և արտասանում ենք ուրիշ...

    օրինակ "հոգի" բառը գրում ենք գ-ով, բայց արտասանում ենք "հոքի"

    Հիմա ինչ որ ես եմ նկատել, զուտ էդ Գ տառի համար, երբ որ բառի մեշտեղում է գտնվում, ուրեմն հիմնականում արտասանում ենք "ք"-ով: Ուրիշ օրինակ բերեմ... "օգնել" ... "օքնել"

    "անգամ" ... "անքամ" ու գիտեք... միայն գ տառը չի` կան ասենք օրինակ "անունդ"... արտասանում ենք "անունտ"... "տ"-ով:

    Ես ուզում եմ իմանամ ինչ որ չգրված օրենք կ՞ա սրան: Ես բարեբախթաբար, առաջ հայերեն գրել/կարդալ (կարթալ ) սովորել էի արևմտահայերենով, իսկ նրանք դ ու թ տառերին միշտ "թ" են հնչում, ու դա ինձ միշտ օգնել էր գրելու մեջ, որովհետև եթե ես կասկածում էի բառի քերականությանը, ես կմտածեի արևմտահայերենով ինչպես կգրվեր: Համենայն դեպս, շատ կարևոր է սա, գոնե ինձ համար, որ ես իմանամ հիմնականում այս օրենքը ինչպես ա գործում;

    Ուրիշ բառամթերք տամ, սրանց վրա էլ կարող ենք կենտրոնանալ...
    "համբույր" ... "համփույր"
    "աղջիկ" ... "աղչիկ"
    "վարդան" ... "վարթան" (վարդ .. վարթ)
    "անդամ" ... "անթամ"
    "ընդհանուր" ... "ընթհանուր"
    "երգ" ... "երք"
    "փորձանք" ... "փորցանք"
    "ճանճ" ... "ճանջ"
    "խաբել" .. "խափել"
    "վերջ" ... "վերչ"

    և այլն...


    Հիմնականում, էդ ել եմ նկատել, որ "թ" տառը չի օգտագործվում, միայն են կապակցությամբ երբ որ բարդ բառ է, բայց դե...

    Մեկը կա՞րող է բացատրել ինձ...

  3. #108
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Նոր Հայաստան ջան, դա հայերենին բնորոշ երևույթ է, հայերենում ձայնեղ բաղաձայնը բառամիջում և բառավերջում կորցնում է իր ձայնեղությունը և դառնում խուլ բաղաձայն: Նույն երևույթը տարածված է շատ ուրիշ լեզուներում` օրինակ գերմաներենում:
    I may be paranoid but no android!

  4. #109
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Չգիտեմ, եթէ երբէք ճիշտ է այստեղ զրուցել. նոր փոխառեալ բառերի արտասանութեան հարցը:
    Իմիջ, անգլերէն image բառն է: Գուցէ իմեյջ?

  5. #110
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, եթէ երբէք ճիշտ է այստեղ զրուցել. նոր փոխառեալ բառերի արտասանութեան հարցը:
    Իմիջ, անգլերէն image բառն է: Գուցէ իմեյջ?
    Չէ, հենց իմիջ, անգլերենում էլ է գրեթե նույն ձևով արտասանվում
    I may be paranoid but no android!

  6. #111
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, եթէ երբէք ճիշտ է այստեղ զրուցել. նոր փոխառեալ բառերի արտասանութեան հարցը:
    Իմիջ, անգլերէն image բառն է: Գուցէ իմեյջ?
    Փոխառյալ բառերը հնարավորությունների սահմաններում արտասանվում են այնպես, ինչպես արտասանվում են այն լեզվում, որից փոխառվել են։ Ինչու՞ եմ ասում հնարավորությունների սահմաններում, քանի որ փոխառող լեզուն ոչ միշտ է ունենում համապատասխան հնչյուններ՝ փոխառված բառը ճշգրիտ արտասանելու համար։ Իսկ կոնկրետ «image-իմիջ» բառի մասին Raedwulf–ն արդեն ասաց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #112
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    ...Բայց այս երևույթը չարաշահել չի կարելի: Արմենիայով «Բլից» նայե՞լ եք: Հաճելի՞ էր, երբ հաղորդավարուհին Մադոննային ասում էր Մըդո՛նա, ր տառի փոխարեն, կներեք, ինչ-որ բառաչ էր հանում, լեզուն կոտրում էր ճիշտ th արտասանելու համար և այլն: Մե՛նք չպետք է մեր լեզուն փոխենք՝ փոխառությունն արտասանելու համար, փոխառությու՛նը պետք է հարմարվի լեզվական նոր միջավայրին:
    DIXI
    carpe noctem

  8. #113
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Բայց այս երևույթը չարաշահել չի կարելի: Արմենիայով «Բլից» նայե՞լ եք: Հաճելի՞ էր, երբ հաղորդավարուհին Մադոննային ասում էր Մըդո՛նա, ր տառի փոխարեն, կներեք, ինչ-որ բառաչ էր հանում, լեզուն կոտրում էր ճիշտ th արտասանելու համար և այլն: Մե՛նք չպետք է մեր լեզուն փոխենք՝ փոխառությունն արտասանելու համար, փոխառությու՛նը պետք է հարմարվի լեզվական նոր միջավայրին:
    Դե հա, համաձայն եմ. դրա համար էլ նշել էի՝ հնարավորությունների սահմաններում, իսկ մեր լեզուն կոնկրետ անգլերենի r-ի, էլ չեմ ասում՝ th–ի ճշգրիտ համարժեքները, բնականաբար, չունի։ Մադոննա անվան հետ կապված նույնպես համաձայն եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #114
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Համաձայն եմ Ուլուանայի ասածին, թէ օտար լեզւում եղածի նման պէտք է հնչի փոխառեալ բառը հայերէնում: Բայց ինչպէս Հայկոն նշեց...: Հենց օտար լեզւում էլ նոյն բառը քանի ձեւ կարող է արտասանուել: Ո՞րն է հարմարը: Օրինակ՝ մըդոնա անունը, մըդանա ձեւով եմ լսել կալիֆորնիացուց: Իրողապէս՝ ձեր ասածի նման, կրօնական այս անունը անգլերէնը փոխ է առել լատիներէնից կամ իտալերէնից, ու այդ լեզուներում հնչածի նման արտասանելը աւելի տրամաբանական եմ գտնում, այսինքն՝ մադոնա, կամ մադոննա:
    Ինչ վերաբերի "th" հնչոյթին, որ համապատասխանում է յունարէնի "θ" եւ հայերէնի շնչեղ խուլ թ-ին: Անգլերէնը ունի երկու հնչողութեամբ th, նայած ո՛ւր են գտնւում այդ գրանշանները: Օրինակ՝ leather (կաշի) եւ menthol (անանուխի հիւթ?): Առաջինում հնչում է դ-ի նման, երկրորդում՝ յունարէն θ: Ըստ երեւոյթին՝ հնամենի (անտիկ) յունարէնից փոխառեալ բառերում հնչում է երկրորդ ձեւով:

  10. #115
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    տեղում կաթված եմ ստանում,երբ Սոչի քաղաքին ասում են Սոճի,կամ կոտլետին կակլետա ընկերուհիներիցս մեկը ասում,սասնսկի,արյունին այրուն,դուշին տուշ,իսկ որ մոտս ասում են բուռում համբերությանս բաժակը լցվումա տեսնես երբա էտ գեղավարի արտահայտությունները վերանալուլացելու բանա
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  11. #116
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Հարևանի երեխու անունը Մարիամ է:

    Ամեն անգամ երբ գոռում են ՄաՅրամիկ, քիչ է մնում խառակիրի անեմ
    Ինձ թվում է թե մեջս կտպավորվի ու ես էլ այդպես կսկսեմ ասել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mariam1556 (18.04.2009)

  13. #117
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարևանի երեխու անունը Մարիամ է:

    Ամեն անգամ երբ գոռում են ՄաՅրամիկ, քիչ է մնում խառակիրի անեմ
    Ինձ թվում է թե մեջս կտպավորվի ու ես էլ այդպես կսկսեմ ասել
    Տարածուած երեւոյթ է հայերիս մօտ: Կարծում եմ մայր բառի ազդեցութեամբ է:

  14. #118
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արտասանական սխալներ

    Սխալ ձեւ - Ճիշտ ձեւ

    Սննկանալ - Սնանկանալ
    Բալանի - Բանալի
    Ութանասուն - Ութսուն
    Բռնըկվել - Բռընկվել
    Սերկեֆիլ - Սերկեւիլ

    Հ.Գ.
    Ռամշտեյն - Ռամշտայն

  15. #119
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասանական սխալներ

    Համա-լսարա՞ն, թե՞ համալ-սարան
    քամա-հրե՞լ, թե՞ քամահ-րել
    ՈՒ մի քանի տարածված սխալներ՝ նախագա, նախագան, ծառներ,առաջի, վերջի, զանգվել, վիճվել,ծոծորակ կամ ծործորակ....

  16. #120
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասանական սխալներ

    Մեջբերում Sona_Yar-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒ մի քանի տարածված սխալներ՝ նախագա
    նախագա բառը սխալ չէ
    կա նախագա և նախագահ
    սրանք տարբեր բաներ են

Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 383
    Վերջինը: 30.08.2018, 01:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •