ըշտը ջան տենց որ վերցնենք գտնելը պետք ա արտասանվի գտԸնել, բայց ճիշտ ձեւը գըտնելն ա։ Իսկ եթե գԸտնելու վերջում մի հատ «վել» ավելացնենք ու դարձնենք գԸտնվել ինչի՞ պետք է տ-ից հետո էլ «ը» ավելանա ու դառնա «գԸտԸնվել»։
Իսկ եթե վերցնենք դասական ուղղագրությամբ, ապա ամեն ինչ ավելի պարզ է.
«գտնուել»-ը արտասանենք վանկերով, կունենանք «գըտ-նու-ել» (հնում ու-ի փոխարեն կոշտ վ ՉԵՆ արտասանել)։ Հետագայում բոլշեվիկների «շնորհիվ» «ու»-ն դարձավ «վ», ավելի ճիշտ «ըվ», բառն էլ դարձավ «գըտ-նըվ-ել»։
Պրծ։
P.S. Համ էլ մենք չենք ասում «գյուտ(ը)նվել», ասում ենք «գտնվել»։
Ավելացվել է 7 րոպե անց
Քո ասածը ո՞րն ա, «ՀԱՄБУРЬ»-ը՞։
Ճիշտը ՀԱՄԲՈՅՐ (ՀԱՄԲՈՒՅՐ) ա։![]()
եսիմ... ճիշտ է՝ դասական ուղղագրութեամբ եւ ուղղախօսութեամբ աւելի պարզ է: բայց հաստա՞տ կոշտ վ չի եղել...
Դե ես էլ իմ կողմից ավելացնեմ.....
ամաչել, ոչ թե ամանչել,
բարձունք, ոչ թե բարձրունք,
ընդհակառակը(ն), այլ ոչ թե ընդհակառակ,
ութսուն, ոչ թե ութանասուն, տասը, այլ ոչ թե տաս,
թույլտվություն այլ որ թե թույլատվություն,
սյունակ, աղյուսակ այլ ոչ թե սյունյակ, աղյուսյակ,
ֆիդայի այլ ոչ թե ֆիդային,
քնքուշ այլ ոչ թե քնքույշ,
սնանկանալ այլ ոչ թե սննկանալ,
այլք ոչ թե այլոք,
հոտնկայս ոչ թե ոտնկայս
ձեռնտու ոչ թե ձեռնատու
անձեռնմխելի ոչ թե անձեռնամխելի
տատի, պապի այլ որ թե տատու, պապու
վիճել ոչ թե վիճվել
բազմիցս ոչ թե բազմիցս անգամ
և ելի շաաաաաատ բաներ..............շարունակելի....![]()
Հայերենում ինչխ գրում են, նենցխ էլ կարդում են։ Էդ հետո ա փոխվել, որ գրում ենք օրինակ «արդյոք» կարդում ենք «առցյոք»...
Նույնիսկ «օ» տառը, որ հնում գրվել է «աւ», ավելի հնում կարդացվել հենց «աւ»։
Օրինակ օրին ասելեն աւր (ավր), այդտեղից էլ աւուր եւն...
Հետո դա էդքան էական էլ չի կոշտ վ ա էղել, թե չէ, կարեւորը վանկերի ճիշտ բաժանելն ա, իսկ եթե բաժանենք սենց «գըտ-ըն-ուել», կստացվի մի վանկում 2 ձայնավոր (ուել-ո եւ ե), ինչը անթույլատրելի է։
Ինձ ամենահաճախ հանդիպող սխալը համաձայնվել բառն է:
Համաձայնել, ոչ թե համաձայնվել:
Ժող, ախր ինչքան լեզվական սխալ կա, դարձնում եք արտասանական։Հա, պարզ է, որ ցանկացած լեզվական սխալ արտասանության մեջ էլ է փոփոխություն առաջացնում, բայց արտասանական սխալ ասելով ուրիշ բան պետք է հասկանալ։ Օրինակ, Լեո, քո էս վերջին գրած օրինակը արտասանական սխալ չի, հետևաբար նման բաները պետք է գրել ոչ թե այս, այլ «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էլի եսիմ... ես մի տեղ կարդացել եմ, որ մի քանի դէպքում սուրբ թարգմանիչները ուղղագրութեան հարցում դիւրութիւններ են մտցրել կարելի եղած ժամանակ: Օրինակ՝ լոյս, բոյս, յոյս, կոյս, սիւն, անկիւն եւ նման այլ բառերում աշխատել են այնպէս անել, որ գրելիս աւելի քիչ տառ օգտագործուի՝ զեղչելով մի դէպքում «ւ» , միւս դէպքում «ո» տառերը: Սակայն կարդացուել է, ինչպէս այդ տառերը եկած ժամանակ:
Ավելացվել է 5 րոպե անց
Yevuk, ինձ թւում է՝ սկզբում քնքոյշ (քնքույշ) է եղել: Ինչպէս նաեւ յոտնկայս, եւ ոչ հոտնկայս![]()
Վերջին խմբագրող՝ ըշտը: 22.07.2008, 02:39: Պատճառ: Գրառման ավելացում
Ինչ սկսել եմ Ակումբում գրել, ականջս (ավելի շուտ` աչքս) ծակում է-
...այսինչը ասում է...
Ինչքան ավելի գեղեցիկ է - այսինչն ասում է ։ պատկերացրեք, նույնիսկ սկսել եմ հետևել խոսքիս մեջ այդ նն օգտագործելուն:
մի քանի արտասանակ սխալ էլ ես ասեմ՝
Սեպտեմբեր-Սեկտեմբեր
Անձեռոցիկ-անձեռՆոցիկ
Մյուս-մույս
հյութ-հույթ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ