User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Արտասանական սխալներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտասանական սխալներ

    Այստեղ գրում ենք մեր նկատած արտասանական սխալների մասին, որոնք այս կամ այն չափով տարածված են մեր խոսքում՝ լինի դա ռուսախոսների թե հայախոսների կողմից։

    Ես սկսեմ։
    Շատերը սխալ են արտասանում «որակ» բառը բարդ բառերի մեջ, օրինակ՝ անորակ, բարորակ, չարորակ։ Նշածս բառերում որակ բառի ո-ն պետք է արտասանվի ոչ թե «վօ», այլ «օ», քանի որ դրանից առաջ բաղաձայն կա, այսինքն՝ [անօրակ]։
    Նույն սկզբունքով առանց «յ»-ի է արտասանվում, օրինակ, «անԵլանելի» բառը [անէլանելի], չնայած որ «ելնել» բառն արտասանվում է «յ»-ով։
    Վերոնշյալ կանոնը տարածվում է բոլոր նմանատիպ բառերի վրա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.03.2006, 11:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (15.12.2010)

  3. #2
    Մարդ մը lateralis-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ջհանդամի գյոռ
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատաստրոֆիա: Ճիշտ է, բառը հայկական չի, բայց արտասանվել եւ «իա»ցվել է այն պատճառով, որ խոսողը մտածել է, թե վսյօ-ժե հայկական է:
    Հեռու ես, մոռանա՛լ մի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (01.06.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    [ընկճըվե՞լ]
    Առաջին անգամ եմ լսում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վա՜յ, առաջին անգամ եմ լսում...
    Փաստորեն, կյանքումս չեմ լսել, որ որևէ մեկն այդ բառը ճիշտ արտասանի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա՛, դար ապրեք, դար սովորեք:
    Իսկ գիտե՞ք որ [բռընկվել] է ճիշտ, ոչ թե [բռնըկվել]

  9. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բա՛, դար ապրեք, դար սովորեք:
    Իսկ գիտե՞ք որ [բռընկվել] է ճիշտ, ոչ թե [բռնըկվել]
    Այ էդ մեկը լսել էի, բայց, միևնույն է, չեմ կարողանում դրա հետ համակերպվել։ Մի տեսակ չի հնչում, էլի... Եսիմ, գուցե սովորելու հարց է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    Մի՞թե հնարավոր է ընկճվել բառն ասել արանց կ-ի ու ճ-ի միջև «ը» հնչյունն արտասանելու ։
    Եվ, եթե հնարավոր է, խնդրում եմ ինչ-որ ձևով հիմնավորեք, բացատրեք, թե ինչու է պետք հենց [ընկճըվել] արտասանել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Մի՞թե հնարավոր է ընկճվել բառն ասել արանց կ-ի ու ճ-ի միջև «ը» հնչյունն արտասանելու ։
    Եվ, եթե հնարավոր է, խնդրում եմ ինչ-որ ձևով հիմնավորեք, բացատրեք, թե ինչու է պետք հենց [ընկճըվել] արտասանել։
    չգիտեմ... երևի առանձին արմատներ են: Կճշտեմ, կասեմ

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    չգիտեմ... երևի առանձին արմատներ են: Կճշտեմ, կասեմ
    Բյուր, բայց հաստա՞տ է դա:
    Որովհետև ես լեզվաբանի հարցրի, ասեց որ [ընկըճվել] է արտասանվում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե հնարավոր է ընկճվել բառն ասել արանց կ-ի ու ճ-ի միջև «ը» հնչյունն արտասանելու ։
    Եվ, եթե հնարավոր է, խնդրում եմ ինչ-որ ձևով հիմնավորեք, բացատրեք, թե ինչու է պետք հենց [ընկճըվել] արտասանել։
    ԸՆԿՃՎԵԼ բառը վանկելիս ստացվում է՝ ընկ-ճը-վել, հենց դրա համար էլ «կ»-ի և «ճ»-ի միջև «ը» չենք դնում: նունն է «բռնկվել» բառի դեպքում երբ վանկելիս ստացվում է՝ «բը-ռընկ-վել»:
    Ստեփան Մալխասյանցի բառարանում էլ հստակորեն տեսնում ենք ճիշտ արտասանության ձևերը թե´ «ընկճվել» և թե «բռնկվել» բառերի համար որոնք են՝ «ընկ-ճը-վել» և «բը-ռընկ-վել»

    Վարդաբույր
    Վերջին խմբագրող՝ vartabooyr: 07.05.2007, 23:43:

  14. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Ո՟րնա ճիշտ

    Այսիքն
    Այսինքն
    Այսինքը
    թե Այսինքնս

  15. #13
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտասանական սխալներ

    Սիրելի' Վարդաբույր, բռնկվել բառի արտասանությունը /բռընկվել/ կարելի է բացատրել նրանով, որ դրա արմատը բուռն բառն է, որտեղ ռ-ի և ն-ի արանքում կա գաղտնավանկ ը: Իսկ ընկճվել բառի մեջ կատարվել է ու-ի հնչյունափոխություն/գուճ-գըճ/, ինչպես օրինակ` տուն-տնամերձ, բուն-անբնական, գունդ-գնդակ ևն:

  16. #14
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արտասանական սխալներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե հնարավոր է ընկճվել բառն ասել արանց կ-ի ու ճ-ի միջև «ը» հնչյունն արտասանելու ։
    Եվ, եթե հնարավոր է, խնդրում եմ ինչ-որ ձևով հիմնավորեք, բացատրեք, թե ինչու է պետք հենց [ընկճըվել] արտասանել։
    Ինքս ալ կը հաստատեմ, յանուն համայն արևմտահայութեան, որ բառիս արտասանութիւնը ընկ-ճը-վիլ է և ոչ թէ ըն-կըճ-վիլ: Բոլորովին ճիշդ չէ կամ միշտ ճիշդ չէ այն տեսակէտը, թէ ը կը յառաջանայ միայն սղած ձայնաւորին տեղը կամ նոյն դիրքին վրայ: Աբեղեան բաւական երկար խօսած է այս մասին և օրինակ բերած է պոռնիկ-պո-ռըն-կական բառը, որուն մէջ յառաջացած ը ձայնաւորը և սղած ի ձայնաւորը նոյն դիրքին վրայ չեն գտնուիր:
    19-12-09, Լիբանան Արմենակ Եղիայեան

  17. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Տարիք
    42
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re: Արտասանական սխալներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընկճվել բառն արտասանում են [ընկըճվել], մինչդեռ պետք է արտասանել հենց [ընկճըվել]
    Ես գիտեի այս բառի ճիշտ արտասանությունը և միշտ արտասանել եմ ճիշտ , բայց , ցավո՜ք, հատուկենտ մարդկանցից եմ լսել բառի ճիշտ արտասանությունը: Դեռ ինձ վրա էլ միշտ ծիծաղել են իմ "սխալ" արտասանության համար:
    Ապրես, Բյուրակն, Ողջունում եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 383
    Վերջինը: 30.08.2018, 01:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •