Ուրիշ ընդդիմություն չկա
Այսօրվա ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումն է: Անկախ նրանից, թե ով ինչպես է այդ փաստին վերաբերվում, դա անհերքելի իրողություն է, քանի որ հենց այս ընդդիմության հետեւից են գնում հազարավոր մարդիկ: Գուցե այդ ընդդիմությունը կարող էր ավելի լավը լինել, կամ գուցե հազարավոր մարդիկ են մոլորության մեջ, բայց փաստը մնում է փաստ. այսօրվա իրավիճակից դժգոհ մարդիկ ներկայիս իշխանությունից ազատվելու հույսը կապում են հենց այս ընդդիմության հետ՝ ուրիշ ոչ մեկի: Ճիշտ այդպես 1991-1998 թվականներին նույն Տեր-Պետրոսյանին տապալելու հնարավորությունը գրեթե նույն զանգվածները տեսնում էին Դաշնակցության, ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի եւ այլ ուժերի ակտիվ գործողությունների մեջ: Եվ եթե այն ժամանակ, ենթադրենք, ռամկավարները հայտարարում էին, թե իրենք էլ են ընդդիմություն, բայց կառուցողական, ապա այդ «կառուցողականներին» պարզապես հաշվի չէին առնում: Որովհետեւ զանգվածները իշխանափոխություն ուզում էին եւ ուզում են «հիմա՛, հիմա՛, հիմա՛»:
Մնացած քաղաքական ուժերի փորձերը՝ իրենց տեղը գտնել ընդդիմադիր դաշտում, բայց ոչ Տեր-Պետրոսյանի կողքին, առայժմ արդյունք չեն տալիս: Մանավանդ՝ երբ նրանց հիմնական գործը հենց առաջին նախագահին «քլնգելն» է: Օրինակ, ՍԻՄ-ը վերջերս հայտարարություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասված է. «Հանդես գալով կառուցողական ընդդիմության դիրքերից՝ ՍԻՄ Ներկայացուցիչների խորհուրդը նաեւ ակնկալում է, որ վերջ կտրվի ծայրահեղ ազգադավ «ընդդիմության» ամենաթողությանը, եւ, ի վերջո, արդարադատությունը կպատժի մարտիմեկյան խայտառակ հակահայկական ծրագրված սադրանքի գլխավոր հանցագործին: Պետականության հիմքերը քայքայող ուժերի հանդեպ չափազանց հանդուրժողականությունը, «նարնջագույն» հեղափոխության պատվերը իրականացնողների սանձարձակ պահվածքը, ազգային գաղափարախոսությանը եւ ազգային արժանապատվությանը հասցվող հարվածները կարող են մեկնաբանվել որպես իշխանությունների անպատրաստությունը արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմակայելու մեջ»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի 100 օրվա գլխավոր մեղքն այն է, որ նա Լեւոնին չի բռնել: Ինչ խոսք, բավականին կառուցողական մոտեցում է:
Հոգեբանորեն կարելի է հասկանալ քաղաքական մի շարք այլ ուժերի (օրինակ՝ «Ժառանգությանը»), որոնք վարանում են միանալ Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծվելիք Հայ ազգային կոնգրեսին: Մի կողմից՝ նրանք մտավախություն ունեն, որ իշխանությունը նրանց կկպցնի «ՀՀՇ-ական» պիտակը, իսկ դա կարող է մարդկանց որոշ խմբերի տեսակետից տհաճ թվալ: Մյուս կողմից էլ՝ ներկայիս ընդդիմության «աշխատաոճը» հայտնի է դեռեւս նախընտրական ժամանակաշրջանից. «Կամ դու ինձ միանում ես, կամ ես քեզ բարոյապես կոչնչացնեմ»: Համաձայնեք, որ նման հարցադրումից հետո միանալը որոշակի բարոյական ճիգեր է պահանջում: Բայց, կրկնեմ, եթե կուսակցությունն ուզում է խաղալ ընդդիմադիր դաշտում, միանալն այլընտրանք չունի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://new.aravot.am/
……Լրագրողները, ի դեպ, Հայկ Բաբուխանյանին հարցրել են, թե կոնկրետ մարտի 1-ին, երբ այդ օտարածին ուժերը վտանգում էին հայրենիքը, ուր էր, ինչ էր անում հայրենիքը փրկելու համար ինքը, Հայկ Բաբուխանյանը, ով հայտարարում է, թե հայրենասեր ընդդիմություն է: Հայկ Բաբուխանյանը պատասխանել է, թե ինքը քսան տարի շարունակ քաղաքական պայքարի առաջին ճակատում է: Սակայն լրագրողները նկատել են, թե կոնկրետ հարց են տվել, թե ուր էր ինքը մարտի 1-ին, քանի որ այդ օրը կարող էին ազգադավ ուժերը հայրենիքը տանել ձեռքից, ինչ էր անում հայրենասեր Հայկ Բաբուխանյանը հայրենիքը փրկելու համար: “Ես եղել եմ բարիկադների մոտ: Բավարարված եք”, ասել եւ հարցրել է հայրենասեր գործիչը, ինչին ի պատասխան, ասուլիսից հետո, լրագրողներից մի քանիսը, որ մարտի 1-ին եղել են բարիկադների մոտ, կատակով նկատել են, թե գուցե Հայկ Բաբուխանյանը եղել է ոստիկանական համազգեստով, այլապես նրան դժվար կլիներ բարիկադների մոտ չճանաչելը:
http://www.lragir.am/
Ավելացվել է 1 րոպե անց
Մի քանի կուսակցություն, ինչպես հայտնի է, սկսել են խորհրդակցել նոր քաղաքական ֆորմատ ձեւավորելու համար: Դրանք են ՍԻՄ-ը, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, ՔԴԿ-ն, ՀԱԱԿ-ը, ԱՄ-ն, ՄԿԿ-ն: Նրանք, ինչպես հուլիսի 29-ին Հայելի ակումբում հայտարարել է ՍԻՄ-ի նախագահ համարվող Հայկ Բաբուխանյանը, ձեւավորելու են, կամ ուզում են ձեւավորել հայրենասիրական ընդդիմություն: Այդ ընդդիմադիրները համարում են, որ Հայաստանը կանգնած է լուրջ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, որոնց պատասխանատուն իշխանությունն է: Սակայն, ի զարմանս լրագրողների, Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, թե իրենք իշխանափոխությունը չեն համարում ներկայիս անհրաժեշտ խնդիր……
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 29.07.2008, 17:56: Պատճառ: Գրառման ավելացում
Չէ, մեր իշխանությունները սավսեմ անելանելի վիճակում են, որ հույսները դրել են սրանց վրա՝ ՍԻՄ-ը, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, ՔԴԿ-ն, ՀԱԱԿ-ը, ԱՄ-ն, ՄԿԿ…
Ավելացվել է 3 րոպե անց
Լավ, հակահիգիենիկ ա, չէ՞, 10 տարի անընդհատ օգտագործել ու հիմա էլ կրկին օգտագործել…
Բա առողջության մասին պետք չէ՞ մի քիչ մտածել:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 29.07.2008, 18:23: Պատճառ: Գրառման ավելացում
ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ, ԴՈՒՔ ԴԵՄՔ ԵՔ
Հայաստանում հայտարարվել է հայրենասիրական ընդդիմության ստեղծման մասին: Ինչպես հայտնի է, այդ ընդդիմության ձեւավորման աշխատանքին լծվել են հանրությանը քաջ ծանոթ ՍԻՄ-ը` իր նախագահ Բաբուխանյանով, ԱԻՄ-ը` իր նախագահ Հայրիկյանով, ԱԺՄ-ն` իր նախագահ Մանուկյանով, Ազգային միաբանությունը` իր նախագահ Գեղամյանով, Քրիստոնեադեմոկրատական միությունը` իր նախագահ Խոսրով Հարությունյանով, Դեմոկրատական կուսակցությունը` իր նախագահ Սարգսյանով, ՀԱԱԿ-ը` իր նախագահ Անտինյանով:
Հանրությանը քաջ հայտնի է, թե հիշյալ գործիչները հայրենիքը սիրելու ինչ մեծ փորձ ունեն: Սակայն հասարակությունը միամտաբար կարծում էր, որ նրանք նախագահի ընտրությունից հետո վերարժեւորել են հայրենիքի հանդեպ իրենց սերը եւ դրան տվել իսկապես առարկայական դրսեւորում, թողնելով քաղաքականությունը եւ հեռանալով քաղաքական պրոցեսներից: Հասարակությունն արդեն քիչ էր մնում մտածեր, որ այդ գործիչները վերջապես հասկացել են, թե որը կարող է լինել հայրենիքը սիրելու իրենց առավելագույն արդյունավետ տարբերակը:
Սակայն, ինչպես երեւում է, նրանք ոչ թե սկսել էին սիրել հայրենիքը, այլ ընդամենը մի պահ դադարել էին այն սիրելուց, եւ մտածել սիրո նոր տարբերակն ու այժմ գործի են անցել: Իհարկե, կան կարծիքներ, որ ոչ թե այդ ուժերն են մտածել, այլ նրանց փոխարեն մտածել է իշխանությունը: Միգուցե, թեեւ հազիվ թե իշխանությունն իրեն այդքան նեղություն տար եւ մտածեր այդ ուժերի փոխարեն: Իշխանությունն այժմ շատ ու շատ այլ լուրջ բաներ ունի մտածելու: Սակայն դա երեւի թե կարեւոր չէ` իշխանությունն է մտածել, թե իրենք: Փաստն այն է, որ հիմա ձեւավորվում է հայրենասիրական ուժերի այդ դաշինքը, կամ միավորումը, կամ ինչպես որ իրենք իրենց կանվանեն, եթե իհարկե անվանեն:
Մի քիչ մտահոգություն կա, թե ինչպես են նույն կաթսայի մեջ միաժամանակ եփվելու այդքան հայրենասեր: Ընդ որում, նրանցից ամեն մեկը հայրենասեր է յուրովի, այսինքն անհատ հայրենասեր է: Բանն այն է, որ նրանց մեջ հայրենասիրական էներգիան, ինչպես կյանքը ցույց տվեց, այնքան մեծ է ու շատ, որ մի հայրենիքը շատ քիչ է 6-7 այդպիսի հայրենասերի: Նրանց ամեն մեկին մի հայրենիք է պետք, լիարժեք սիրելու համար, այլապես ոչ հայրենիքը բավարարված կլինի, ոչ հայրենասերը: Լավ, ենթադրենք նրանցից մեկին էլ սիրելու համար տվեցինք Ղարաբաղը: Լավ, մյուսին էլ կտանք պատմական հայրենիքը, էն մյուսին էլ կտանք Ջավախքը, որպես առանձին հայրենիք, էն մեկին էլ կինո Հայրենիքը կտանք սիրելու համար: Լավ, մեկին էլ կտանք Հայրենիք TV-ն: Միեւնույն է, առնվազն մեկը այդուհանդերձ մնում է: Եթե այդ մեկի համար չգտնենք սիրելու հայրենիք, ապա հաստատ խանգարելու է մյուսներին, եւ հայրենասիրական ընդդիմությունն այդպես էլ չի կարղանալու դրսեւորվել իր ամբողջ հմայքով, խառնվելու է իրար, կորցնելու է իր դեմքը, իր դեմքը կորցնելով հանդերձ փչացնելու է իշխանության դեմքը, ընդհանրապես դեմք հասկացությունը, եւ այն մեծ ներուժը, որ անկասկած հայրենասիրական ընդդիմության գործունեության շնորհիվ հանրությունից ամեն անգամ ծափերի հետ միասին կորզելու էր «հայրենասերներ, դուք դեմք եք» արտահայտությունը, ընդամենը հանգեցնելու է նրան, որ հասարակությունն օրինակ ասի. «Հայկ, որն է քո եղբայր Վազգենը», կամ «Վազգեն, որն է քո եղբայր Պարույրը», կամ «ընդհանրապես, ով եք դուք»: Բայց քանի որ նրանք հայրենասեր են, իսկ հասարակությունն էլ հայրենիքինն է, ապա Վազգենը, Պարույրը, Հայկը կամ մյուսներն իրավունք չունեն նեղանալ հասարակության որեւէ հարցից: Հայրենասերի առաքելությունը միշտ էլ ծանր է, միշտ էլ չգնահատված: Բայց դա պետք է ոչ թե ընկճի, այլ էլ ավելի ոգեւորի եւ ոգեշնչի իսկական հայրենասիրոջը: Այնպես որ, սեր, սեր մինչեւ վերջ, միայն սեր, առանց հույսի ու հավատի վրա ավելորդ էներգիա վատնելու:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Այս կոլաժով Չորրորդ իշխանություն թերթի մեր գործընկերները փորձել են ընդհանրական ձեւով ստեղծել ներկայիս հայրենասեր ընդդիմության հավաքական կերպարը: Ստացվել է ահա այսպիսի մի բան:http://www.lragir.am/
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 24.10.2008, 22:58:
Ապեր, ինչ դեգրադացիայի մեջ են սրանք (իշխանությունները) էլ դու սուս…Հայկ Բաբուխանյանին են մնացել…արաաաա՜…Արշակ Սադոյան…բան-ման: Աչքիս քաղաքական փլատակներում նորից պեղումներ են սկսել…մի հատ հլա սրանց նայեք էլի…Արշակի տռուսիկին ու Հայկի բեղերին… մի հատ հայկական երգ կար, բառերը լրիվ չեմ հիշում ուղղակի մի տող եմ հիշում, ասում էր "էրնեկ քու ծոց պառկողին" հետո "տիրայ-նինայ-տիրայր-րամ"
Ապօրինություններ ճանապարհային ոստիկանությունում
Փաստորեն հանրապետության նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է բարեփոխումների, ապօրինության հետ պայքարի մասին, մատնանշում է կոնկրետ ոլորտներ, տալիս հանձնարարականներ, բայց շատերին դա, կարծես թե, առանձնապես չի հուզում: Համենայնդեպս անցյալի այլանդակ սովորույթները մեկ կամ երկու հրամանով չեն վերանում, և, նույնիսկ ողջ խստության պարագայում, միջին օղակներում հայտվում են մարդիկ ում արած մանր-մունր չարությունները վարկաբեկում են թե՛ ոլորտի պատասխանատուներին և թե՛, հատկապես երկրի ղեկավարությանը:
Չես հասկանում ինչ պատճառով, երևի թե բնակչության կյանքը հեշտացնելու համար, Երևանի Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում` Սայաթ-Նովայի հատվածում կառուցվել են երթևեկելի մասից դեպի մայթ ներս ընկնող հատուկ կայանատեղիներ: Հենց այդ կայանատեղիներում են արդեն երկար տարիներ կանգնեցնում իրենց ավտոմեքենաները երևանցիները ու մանավանդ հարակից` Սայաթ-Նովա 116 շենքի բնակիչները: Այդ շենքում է հենց գտնվում Հայաստանի Առաջադիմական Կուսակցության կենտրոնական գրասենյակը, ուր յուրաքանչյուր օր աշխատանքի են գալիս կուսակցության աշխատակազմն ու բազմաթիվ ակտիվիստներ, որոնցից մեկն էլ ս/թ օգոստոսի 21-ին նկատեց, որ վերը նշված օրինական կայանատեղիում կանգնեցված մեքենաների պետհամարանիշները հանված են, իսկ դիմապակու վրա փակված են ինչ-որ անհասկանալի կտրոններ, որի վրա առկա էր վարորդի ՃՈ բաժին ներկայանալու մասին պահանջի գրառումը: Այդ թվում համարազրկվել էր նաև ՀԱԿ նախագահին պատկանող ավտոմեքենան: Երբ զանգահարեցինք ՃՈ Երևանի բաժին և հայտնեցինք, որ նշված վայրում ապօրինաբար հանվել են մեքենաների պետհամարանիշներ, ապա այդ գործողությունն իրականացրած II վաշտի I դասակի տեսուչ լեյտենանտ Սարգսյանն անմիջապես ժամանեց այդտեղ: Իրեն փորձեցինք բացատրել, որ, նախ և առաջ, գոյություն չունի որևէ իրավական ակտ, ըստ որի ճանապարհային ոստիկանը իրավունք ունի որևէ դեպքում հանել որևէ մեքենայի պետհամարանիշները: Երկրորդ հերթին` «Ճանապարհային երթևեկության կանոնների» գիրքը պարզեցինք լեյտենանտ Սարգսյանին` խնդրելով, որ նա ցույց տա, թե օրենքի ո՞ր խախտման համար է տուգանում այդ ավտոմեքենաների վարորդներին: Ճանապարհային ոստիկանը ոչինչ չէր կարողանում բացատրել, որից հետո օրենսգրքում գտավ 55 կետը և, համարելով, որ այն իրեն «կօգնի», մատնացույց արեց այդ կետը, որի բովանդակության համաձայն խախտում է համարվում, եթե ավտոմեքենան շեղ կերպով կայանված է երթևեկելի մասում: Ինչ կապ ունի այս ամենը մայթի մեջ ընկնող հատուկ կառուցված կայանատեղիի հետ, լեյտենանտ Սարգսյանը բացատրել չկարողացավ և փոխարենը կանչեց դասակի հրամանատարներին, որոնք ժամանեցին նշված վայր, ուր աստիճանաբար հավաքվում էին ապօրինության «զոհերն» ու Առաջադիմական կուսակցության ակտիվիստները: Ժամանած ոստիկանները համաձայնեցին մեզ հետ ու կապնվեցին ավելի «վերևների» հետ, որից հետո ժամանեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ` գնդապետ Լ. Մելքումյանը: Պարզվեց, որ հենց իր հրամանն է եղել: Գնդապետը անցնելով Սայաթ-Նովայով նկատել է մի քանի «ոչինչ չասող» պետհամարանիշներով մեքենա և որոշել է մի փոքր ավելացնել պետբյուջեն: Երեսուն րոպեից ավել ՃՈ պետի տեղակալը պնդում էր, որ իրեն չի հետաքրքրում այն, ինչը գրված է օրենքում և որ իրենք համարում են, որ այդ ավտոմեքենաները սխալ են կանգնեցված:
Ավելացնեմ, որ ոստիկանների հետ բանակցությունների ընթացքում տրանսպորտային միջոցների կանգառի տարածքում ճանապարհային ոստիկանների քթի տակ, կոպտորեն խախտելով կանոնները կանգնեց մի բարձրաստիճան պաշտոնյայի (որի մասին կխոսենք հետագայում) ծառայողական ավտոմեքենան: Գործընկերներս ամեն կերպ փորձեցին ՃՈ աշխատակիցներից պարզել, թե ինչո՞ւ չեն տուգանում այդ մեքենայի վարորդին, ինչին նրանք ոչինչ չէին պատասխանում: Ստիպված, ՀԱԿ լրատվական ծառայության աշխատակիցը տեսանկարահանեց այդ իրավիճակը` խախտում կատարող մեքենան, թերացող ոստիկաններին և անարդարությունից «խեղդվող» սովորական քաղաքացիներին:
Հավելեմ, որ այս մասին անձամբ գրավոր ծանուցել եմ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին, որն էլ գրությունը մակագրել է Ճանապարհային ոստիկանությանը, իսկ դե վերջինս մինչև օրս չի բարեհաճում իրավիճակի մասին պարզաբանման պահանջին գրավոր պատասխանել:
Իսկ հիմա Հայաստանի Առաջադիմական Կուսակցության, երևանցիների ու առհասարակ հայաստանցիների անունից ուզում եմ հարց հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու ճանապարհային ոստիկանության պետին. «Փաստորեն, ինչ-որ միջին չինովնիկ կարող է չկատարե՞լ Ձեր հրահանգները, նույնիսկ եթե դրանք հնչում են բազմաթիվ անգամներ, բազմաթիվ հեռուստաեթերներում: Ինչո՞ւ են նման մարդիկ մանր-մունր ապօրինություններով ու, հատկապես անարդարությամբ, կոտրում այն քաղացիների ոգևորությունը, որն արթնանում է Հայաստանի այսօրվա ղեկավարության բռնած նոր կուրսի, նոր կարգերի ու բարեփոխումների կապակցությամբ»:
Կարծում եմ հենց այդպիսիների կողմից դրսևորված անարդարությունն է շատ դեպքերում շարքային քաղաքացիների մոտ առաջացնում դժգոհության ու բողոքի զգացում:
Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ` Տ. Ուրիխանյան
Հարգելի կուսակցության նախագահ
իրականու՞մ քաղաքացիները ոգևորված են Սերժ Սարգսյանի գործնեությամբ
իսկ հին կարգերի ու նոր կարգերի մեջ ինչ՞ տարբերություն կա, կարող էիք դա մտցնեք իմ աչքը
…
նաև
կուսակցությունը նաև նրա համար է /տեսականորեն/ որ այդ "ճանապարհային ոստիկանության" ապօրինություները նկատի ու դրա դեմ պայքարի նաև էն դեպքում, երբ էտ ոստիկանը անձամբ ձեր գրպանը չի ուզում մտնել , այլ ուրիշ "հասարակ" քաղաքացիների:
…
մի խոսքով, իրար ուտում եք՝ կերեք:
մեր հետ՞ ինչ գործ ունեք![]()

Մի հատ անհամեստ հարց: Կներեք էլի անտեղյակությանս համար: Ուրիխանյանը ոնց-որ հրաժարակն էր տվել, էս էլի վերադարձե՞լ է հարազատ կուսակցության գիրկը: Երևի խիստ անհանգստացած էր ճանապարհային երթևեկության անմխիթար վիճակով: Ու չեմ հասկանում թե ինչի է կուսակցության անունը «Հայաստանի Առաջադիմական Կուսակցություն»: Թող փոխեն դնեն «Հայաստանի Անվտանգ Երթևեկության Կուսակցություն», մենակ Ուրիխանյանի ձեռքը զենք չտաք:
Ինչ ոգևորության մասին եք խոսում? էն վետերանների ոգևորության, որ մեր <<երգչիստների>> պոստեռներն ու ստորագրություններն են վաճառում համալսարանի բակում? էն ուսանողների ոգևորության մասին, որ Ֆորդ-Բոյարդ խաղալով են հասնում համալսարանի մուտքի մոտ, էն <<ոգևորության>> մասին, թե ինչպես է ծնողը ստանում բանակ զորակոչված որդու դիակը? .... ու սենց երկար կարող ենք շարունակելԻսկ հիմա Հայաստանի Առաջադիմական Կուսակցության, երևանցիների ու առհասարակ հայաստանցիների անունից ուզում եմ հարց հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու ճանապարհային ոստիկանության պետին. «Փաստորեն, ինչ-որ միջին չինովնիկ կարող է չկատարե՞լ Ձեր հրահանգները, նույնիսկ եթե դրանք հնչում են բազմաթիվ անգամներ, բազմաթիվ հեռուստաեթերներում: Ինչո՞ւ են նման մարդիկ մանր-մունր ապօրինություններով ու, հատկապես անարդարությամբ, կոտրում այն քաղացիների ոգևորությունը, որն արթնանում է Հայաստանի այսօրվա ղեկավարության բռնած նոր կուրսի, նոր կարգերի ու բարեփոխումների կապակցությամբ»:
Կարծում եմ հենց այդպիսիների կողմից դրսևորված անարդարությունն է շատ դեպքերում շարքային քաղաքացիների մոտ առաջացնում դժգոհության ու բողոքի զգացում:
Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ` Տ. Ուրիխանյան
ձեր էս բողոքները ֆորումի մակարդակից դուրս գալիս են? մենք հեռուստաեթերներում ձեր բողոքները չենք լսել. սա բլեֆի քաղաքականություն է? մինչև ձեր մեքենայի հանդեպ <<ոտնձգություններ>> չեղան, ձայն չբարձրացրիք? դուք ձեր մեքենայի համար նախագահին եք բողոք ներկայացնում. թույլ տվեք հարցնել. ապօրինի ձերբակալվածները մի մեքենայի չափ չկան?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Իրոք ասել է: Ու հատկապես շեշտել է, որ ապօրինությունները ծաղկել են 1993-2007 թվականներին, իր՝ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար, ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար, ՀՀ ազգային անվտանգության նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նորից ՀՀ պաշտպանության նախարար, և հատկապես ՀՀ վարչապետ եղած ժամանակ: Ու հիմա երբ դարձել է նախագահ, կանգնել է ինքնամաքրման ճանապարհին:

Ինքնամաքրման ճանապարհին չէ, ապաշխարհության ճանապարհին, քանի որ ըստ Սուրբ Սերժ Սարգսյանի դրախտ գնում են միայն ապաշխարհության միջոցով, ոչ թե բարեգործության…Այսինքն սրանից բարեգործություն, բարեփոխում, "բարեշրջում" կամ բարե-եսինչգիտեմ ինչ մի սպասեք…լավագույնը ապաշխարհումն է ու եթե սկսում է ապաշխարհելու մասին մտածել, դա մեր ժողովրդի համար տոն է… մեր Սերժը դրախտի ճամփին է:
Ճանապարհատրանսպորտային երթևեկությունը մեր ամենաօրինական ոլորտն է եթե համեմատենք մնացած բոլոր ոլորտների հետ, արդարադատություն, օրենսդրություն, ուսում,…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ