Երեք տարբերակ կա
1. ժամանակից հետ ես մնացել
2. տեղյակ չես իրականությանը
3. նպատակադրված ապատեղեկատվություն ես տարածում
Եղբայրս այս տարի ընդունվեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարան 30 տոկոս պետական ֆինանսավորմամբ: Նույն ձևով են ընդունվել եղբորս դասարանցին և մեր հարևան վրացին, որը իբր ինչ-որ բարձրաստիճան ծանոթ պիտի խառներ: Չստացվեց: Ու չի ստացվում: Ծանոթով Վրաստանում այլևս չեն ընդունվում:
Անցյալ տարի մի ծանոթ ՀԱՅ աղջիկ 70 տոկոս ֆինանսավորմամբ ընդունվեց պետական համալսարան: Անցյալ տարի բոլորս ապշել էինք, հիմա արդեն սովորական է: Անուն, ազգանուն չկա, կան համարներ, կոդեր, որոնք ոչինչ չեն ասում հանձնողի վերաբերյալ:
Ի դեպ, եղբայրս քննությունը հանձնել է հայերեն լեզվով http://ifolder.ru/8015971
Ինչ վերաբերում է Թբիլիսիի հայերին, ապա համաձայն եմ, որ ճնշող մեծամասնություն տաքսու շոֆեր է, վարսավիր, ներկարար կամ կոշկակար: ԲԱՅՑ... Նախ սկսենք նրանից, որ Վրաստանում մինչև էս վերջերս աշխատանք գրեթե չկար: Ու ասել, որ հայերը վերը նշված գործերով են զբաղվում մի քիչ ամբողջական նախադասություն չի, քանի որ գրեթե բոլորն էին նման գործերով զբաղվում: Եկամուտի հիմնական աղբյուրը ինչ խոսք առևտուրն էր: Սակայն հիմա իրավիճակը էապես փոխվում է և հայերի զբաղվածությունը նույնպես: Շատ հայերի եմ ճանաչում, որոնք աշխատում են բանկերում, համալսարաններում, տարբեր պետական կառույցներում: Այսօր Վրաստանում գնալով ավելի ու ավելի քիչ ուշադրություն են դարձնում ազգության վրա ու ավելի ու ավելի մեծ նշանակութուն են ստանում գիտելիքները: Ի դեպ, գիտելիքների մասին: Ցավով պիտի նշեմ, որ թիվլիսահայերի մեծամասնությունը գիտելիքներով չի փայլում, իսկ մենտալությունը հիմնականում աղբ ա: Հեռու չգնանք, մայրս պնդում էր, որ ես Վրաստանում որևէ բանի չեմ կարող հասնել, քանի որ «հայ եմ, մեզ ճնշում են, մեզ տեղ չեն տալիս» և այլն ու իմ Վրաստանում մնալու հիմնական դրդապատճառը հենց հակառակը ապացուցելն էր: Ինչ որ չափով ապացուցեի, Երևան գալուց երկու օր առաջ բավականին լավ տեղում, բավականին բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկություն ստանալով՝ հրաժարվեցի ու եկա Երևան: Պատճառները լրիվ այլ՝ անձնական հարթության մեջ են, խնդրում եմ այս թեման չշահարկել:
Կրկնում եմ, վրացերենի իմացությունը Վրաստանում պարտադիր է բոլորի համար, ինչպես հայերենինը՝ Հայաստանում, ֆրանսերենինը՝ Ֆրանսիայում կամ անգլերենինը՝ ԱՄՆ-ում:
Եթե Ջավախքը շարունակի խոսել Թբիլիսիի հետ կոտրտված ռուսերենով՝ թշնամու լեզվով ապա պարզ է, որ որևէ դրական արդյունքի հասնելը դժվար կլինի, գրեթե անհնար: Սովորեք վրացերեն, դարձեք Վրաստանի Հանրապետության լիիրավ մասնիկ ու պահանջեք ինչ ուզում եք: Այդ դեպքում ձեր ձայնը ավելի լսելի կլինի, ավելի ազդեցիկ ու ավելի հիմնավոր:
Վրացերենի մասնագետներ իմ ունեցած տեղեկություններով ուղղարկվել են և դասընթացներ էլ անց են կացվում: Սա, ոչ պաշտոնական, ընկերներից ստացված տեղեկություն է:
Էջանիշներ