Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ իմ գրառումը կոռեկտության սահմաններում էր
Նախ` անհարգալից որակումները չեն կորցնում իրենց արհամարական երանգը, եթե նույնիսկ օգտագործվում են ժխտական տրամաբանական կոնստրուկցիայի մեջ: Օրինակ` եթե ասեմ. “Պրն. Սահակաշվիլին պիտի խելացիօրեն գործի ու Վրաստանը չդարձնի հակառուսական պայքարի գլադիատորը, որ ինքը չնմանվի Վաշինգտոնի ձեռքի գործիքի”, ապա վիրավորած կլինեմ Սահակաշվիլուն, չնայած այն բանին որ իմ նախադասության հիմնական կոչը բնավ վիրավորական չէ` “Սահակաշվիլին պիտի խելացիօրեն գործի”:

Հիմա Դուք ասում եք. “Ջավախքը պիտի […] որ չդառնա Կրեմլի ձեռքի գործիք”: Չե՞ք զգում, որ վիրավորական է էդպիսի գնահատականներ տալը (առավել եւս մի ողջ երկրամասի ժողովրդին ուղղված):

**********************

Երկրորդ (եւ որ ավելի կարեւոր է): Վրացիները արդեն քանի տարի է Ջավախքի մասին անըդհատ խոսում են “Կրեմլի գործակալներ” որակումը աջ ու ձախ օգտագործելով, չնայած չեն կարողանում փաստեր բերել (Ի դեպ, Artgeo, կարող եք եւ ինքներդ ՓՈՐՁԵԼ Ջավախքում վերջին, ասենք 20 տարիների ընթացքում Կրեմլի դրդմանբ արված գոնե մի քանի քայլեր թվարկել):

Ծիծաղելի է, որ այս քանի օրը երկու տարբեր ֆորումներում ինձ տարբեր վրացիներ ասացին, որ սպասում էին ապստամբության Ջավախքում` ռուսական զորքերի առաջխաղացմանը զուգահեռ… Ոմն Zviadist Հայաստան.քոմ-ում նույնիսկ շնորհակալություն հայտնեց ինձ, որ Ջավախքը չի ապստամբել…

Artgeo, շատ սխալ ու վնասակար բան է օտարի ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ կրկնելը, տարածելը, մասսայականացնելը: Ջավախքում “Կրեմլի ձեռքը” միտքը, մեր ԴԵՄ ուղղված պրոպագանդիստական դրույթ է, ինչպես, ասենք` “Հայերը պնդում են, թէ Ռուսթավելին հայ է” պրոպագանդիստական դրույթը, կամ “Բատալյոն Բաղրամյանի” քաղաքականացված դրույթը:

Այդ դրույթները պետք է ոչ թէ կրկնել, այլ դրանց հակազդել…