Խոստման համաձայն, ՀՀ առաջին նախագահի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն այս գիշեր անցկացրեց Հյուսիսային պողոտայում: Նախորդ օրերի համեմատ այս գիշեր Հյուսիսային պողոտայում նստացույցի մասնակիցների թիվը եռապատկվել էր:

Նստացույցի մասնակիցները ափսոսանք էին հայտնում, որ սեպտեմբերի 1-ից Հյուսիսային պողոտայում նստացույցը դադարեցվում է, եւ կշարունակվեն միայն քաղաքական զբոսանքները, սակայն պատրաստ էին կատարել իրենց առաջնորդի յուրաքանչյուր որոշում:

Նստացույցի գիշերային հատվածը հրաժեշտի երեկո էր հիշեցնում: Ժամը 22-ից հետո երեկ երգ ու երաժշտությունը Հյուսիսային պողոտայում դադարեցվեց, եւ սկսվեցին անաաղմուկ ակցիանները:

Նախկին եւ ներկա քաբանտարկյալների կանայք ձեռքները մեջքներին դրված մի շարքով, գլուխները կախ, լուռ քայլում էին` ցույց տալով, թե ինչ վիճակում են իրենց ամուսինները: Մոտ 15 րոպե քայլելուց հետո, իրենց ամուսիններին կերպարանավորող կանանց հայտնեցին, որ ընտանիքի անդամները իրենց համար ծանրոցներ են ուղարկել:

Քաղբանտարկյալների առօրյան ներկայացվելուց հետո Տիկին Տեր-Պետրոսյանը նստացույցի մասնակիցների ուղեկցությամբ շրջեց Հյուսիսային պողոտայում եւ ժպտալով ասաց. ՚Իսկ ազատ քաղաքացիները այ այսպես են քայլումՙ:Ավելի ուշ նստացույցի մասնակիցները հավաքվեցին տիկին Տեր-Պետրոսյանի շուրջ:

Ուշ երեկոյան Հյուսիասյին պողոտայում բարձ տրամադրությունը ուղեկցվում էր հյուրասիրությամբ: Նստացույցի մասնակիցները առաջին տիկնոջ հոյւորսիրում էին իրենց ձեռքով մշակած այգու մրգերը: Հյուսիսային փողոտա դատարկ ձեռքերով չէր եկել նաեւ տիկին Տեր-Պետրոսյանը: Նա իր սուրճը խմեց միայն բոլորին անձամբ հյուրասիրելուց հետո:

Ի դեպ, տիկին Տեր-Պետրոսյանի ուշադրությունից չզրկվեց երեկ անընդահատ նրա շուրջը պտտվող, Հյուսիսային պողատայի բոլոր միջոցառումներին մասնակցող շունը:
...և սրանով կարելի է հպարտանա՞լ։ Ամոթից գետինը մտա, նույնիսկ որ այնտեղ չեմ ու կապ էլ չունեմ։ Բա Հայաստանին այդպիսի ընդդիմություն է ՞ պետք։ Ինքներդ չեք տեսնում այդ բեմադրության մակարդակը։
Չուկ… դու պոպուլիզմի դեմ ե՞ս։
Հետաքրքիր է, այդ ինչ շուն է, չիուաուա՞։