Elmo-ի խոսքերից
Չուկ ջան ես 17 տարեկանից ինքնուրույն եմ ապրում, դա իմ ապրելակերպն է, իմ երազանքը, որ լինեմ ինքնուրույն, ես չունեմ կուռք, ոչ ոքի ֆանատը չեմ, ոչ ոքի համակիրը, երկրպագուն, գաղափարակիցը, համ կողմնակիցը չեմ: Ես սիրում եմ իմ ընկերներին, իմ ազգը, իմ հայրենիքը բայց ամենաշատը սիրում եմ իմ ընտանիքը: Եթե ես պայքար անեմ ո՞վ ա կերակրեու ինձ ու իմ ընտանիքին: Շատ-շատ բռնեն բանտարկեն: Հա ես չեմ ուզում գնամ պայքարեմ, ես գերադասում եմ «իմ յուղով տապակվեմ» թող և անարդար պայմաններում, բայց խաղաղ ապրեմ, որ ես «կրետի բունը չոփ չմտցնեմ», իրանք էլ ինձ չեն խայթի: Հիմա պայքարում եք ազատության համար, մարդու իրավունքների համար, մարդու ազատ կամքի դրսևորման համար, բայց դա էլ իմ ազատ կամքն է՝ չմասնակցել պայքարին, չանդամագրվել պայքարողների շարքերը: Չի կարելի ինձ մեղադրել, իմ նմաններին անիքնասեր, անողնաշար կոչել: Դա իմ ընտրությունն է:
Էջանիշներ