User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Նստացույցը ավարտել է, սկսվում են քաղաքական զբոսանքները (փոխված վերնագիր)

  1. #31
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    վույ աման
    ամսի 5-ին ով մեր տուն զանգեց, կասեք տունը չեմ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Ի դեպ մինչև ուշ երեկոյան ոստիկանության իրականացրած այդ քստմնելի օպերացիան Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել հետևյալը.

    Հյուսիսային պողոտայում նստացույց հայտարարածներն այսօր իրենց օրը սկսեցին` պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով:

    Ոստիկանները երեկ ուշ երեկոյան նստացույցի մասնակիցներին մինչեւ այսօր առավոտյան 9.00-ն ժամանակ էին տվել` պաստառներն ու վերմակները դուրս բերելու համար:

    Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել էին ուժի կիրառմամբ պողոտան ազատել եւ ցուցարարներից, եւ նրանց պատկանող իրերից: Հետեւելով Համաժողովրդական շարժման առաջնորդների կոչին` նստացույցի մասնակիցները զերծ մնացին ոստիկանների հետ բախումից եւ կատարեցին նրանց պահանջը:

    ՚Այստեղ մարդիկ շուրջօրյա նստացույց են անում եւ մի փոքր հանգստանալու կարիք ունեն, որը նրանց սահմանադրական իրավունքն է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ նստացույց անցկացնում են վրաններով, ներքնակներով: Մեր իշխանությունները ընդամենը ցանկանում են ծանր պայմաններ ստեղծել` հույս ունենալով, որ չենք դիմանա այդ պայմաններին եւ դուրս կգանք Հյուսիսային պողոտայից: Թող չանհանգստանան` մենք քարերի վրա ել կարող ենք լուսացնել: Եթե իրենց ծեծն ու սպանությունները մեզ չահաբեկեցին, ոչինչ մեզ չի կարող հետ պահել մեր արդար պայքարիցՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց նստացույցի մասնակիցներից Օֆելյա Մարգարյանը:

    Ինչ վերաբերում է իշխանությունների ու Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե նստացույցի մասնակիցները հակահիգիենիկ պայմաններ են ստեղծել Հյուսիսային պողոտայում, ապա նստացույցի մասնակիցները Սերժ Սարգսյանին խորհուրդ են տալիս հետեւլ իր խոսքի հիգիենային: ՚Ի՞նչ հիգիենայի մասին է խոսքը, երբ երկրի առաջին դեմքի խոսքն է ամբողջությամբ հակահիգիենիկ: Սերժ Սարգսյանը հարկայինի աշխատակիցների հետ իր վերջին հանդիպման ընթացքում ցույց տվեց իր լեզվի հիգիենան: Ի՞նչ է նշանակում` ՚Արա լսու՞մ եք, էրեւում ա` չհասկացաքՙ: Նա այդ լեզվով է պատրաստվում է մեզ հետ երկխոսել: Մենք նրան հետ խոսելու բան չունենք, մենք չենք հասկանում նրա լեզուն: Դա առաջին դեմքին վայել խոսելակերպ չէ: Թող Սերժ Սարգսյանը իմանա, որ իր ժողովրդի եւ իր միջեւ առկա պատը երբեք չի քանդվելու: Մենք որեւէ բան չունենք խոսելու մեզանից մեր ձայները, մեր ազատությունը, մեր ապագան գողացած Սերժ Սարգսյանի հետՙ,- ասաց Օֆելյա Մարգարյանը:

    Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Հյուսիսային պողոտայից տարել են նաեւ այն սեղանները, որոնց վրա նստացույցի մասնակիցները իրականացնում էին Հայ Ազգային Կոնգրեսին անդամակցելու ստորագրահավաքը:

    Այսօր ստորագրահավաքը ընթանում էր առանց սեղանների: ՚Ոստիկաններն ինձ արգելեցին ստորագրահավաքի ցուցանակը պողոտայում որեւէ տեղ փակցնել եւ ես այն ինձ վրա եմ փակցրել: Ասեմ, որ քորոցը, որով այն փակցրել եմ` ոստիկաններն իրենց գլխարկից են հանել տվել: Եւ ընդամենը 15 րոպե է փակցրել եմ այս ցուցանակը, եւ արդեն 6 քաղաքացի եկել եւ անդամագրվել է ՀԱԿ-ին: Միեւնույն է ՀՀ-ում տեղի են ունենալու նոր ընտրություններ, եւ մենք կրկին հաղթելու ենք եւ ամրագրելու ենք մեր հաղթանակըՙ,- ցույց տալով անդամագրվածների անունները` ասաց Իրաիդա Մինասյանը:

    Ի դեպ, Հյուսիսային պողոտայում քաղբանտարկյալների պաստառները, նստացույցի մասնակիցների ներքնակներն ու ծածկոցները չհանդուրժող իշխանություններին նստացույցի մասնակիցները խորհուրդ տվեցին վերջապես նկատել, որ Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց հատվածը վերածվել ավտոշուկայի եւ ամբողջությամբ չի երեւում Օպերաի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքը: Ամբողջ փողոցի երկայնքով կանգնած մեքենաների վրա գրված է` ՚Վաճառվում էՙ:

    Իսկ այսօր առավոտյան ՚Հին Էրեվանՙ ռեստորանի դիմաց կանգնած մեքենաներից մեկը հենց փողոցում լվացել են: ՚Դա ի՞նչ է, հակահիգիենիկ չէ՞: Երբ ոստիկաններին ասում ենք, ասում են` մենք ինչ գործ ունենք, որ նրանց բան ասենքՙ,-ասաց նստացույցի մասնակիցներից Հենրիկ Ավագյանը:
    Աղբյուրը՝ Ա1+



    Ինչպես տեսնում եք, իշխանություններին ուրիշ ոչինչ չի մնացել, քան բիրտ ուժի կիրառումը: Ես հստակ չեմ հասկանում նրանց նպատակը, բայց եթե դա արվում է մարդկանց վախեցնելու համար, ապա կարծում եմ, որ հաշվարկները շատ սխալ են: Հակառակը, նստացույցի մասնակիցների թիվը գնալով ավելանում է այս օրերին: Վստահ եմ, որ վաղն էլ առավել շատ մարդ է այնտեղ լինելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մի քանի բառ նստացույցի երեկվա օրվա մասին՝ ըստ Ա1+-ի

    ՚ Մեր պայքարը արդար է եւ սուրբ, մենք չենք խոսում քաղաքականությունից, մենք պայքարում ենք մեր երեխաների, մեր զավակների ապագայի համարՙ,-այսօր Հյուսիսային պողոտայում մոմամառությունից առաջ ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Շարունակելով իր խոսքը նա վստահեցրեց. ՚Մենք հաղթելու ենք, քանի որ մեր պայքարը աշխարհի ամենաարդար պայքարն է հանուն ազատ անկախ Հայաստանի, հանուն մեր երեխաների ապագայիՙ:

    Նա տեղեկացրեց, որ վաղը ԱՄՆ-ում սկսվում է հեռուսատամարաթոն. ՚Մեր տուժած, բայց հերոս ընտանիքներին օգնելու համարՙ:

    Հյուսիսային պողոտայում այսօր տեղի ունեցավ մոմավառության արարողության` Մարտի 1-ի արդար զոհերի եւ այս պահին անարդար անազատության մեջ գտնվողների համար: Երաժշտության ներքո հրապարակվեցին մարտի 1-ի զոհերի եւ բոլոր քաղբանատարկյալների անունները: Մոմավառության արարողությունից հետո քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն բոլոր քաղբանտարկյալների դպրոցահասակ երեխաներին սեպտեմբերի 1-ի առիթով այսօր գումարներ տրամադրեց:

    Տիկին Տեր-Պետրոսյանն այս գիշեր պատրաստվում է անցկացնել Հյուսիսային պողոտայում նստացույցի մասնակիցների հետ:
    Ավելացվել է 2 րոպե անց
    և ապա.
    Խոստման համաձայն, ՀՀ առաջին նախագահի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն այս գիշեր անցկացրեց Հյուսիսային պողոտայում: Նախորդ օրերի համեմատ այս գիշեր Հյուսիսային պողոտայում նստացույցի մասնակիցների թիվը եռապատկվել էր:

    Նստացույցի մասնակիցները ափսոսանք էին հայտնում, որ սեպտեմբերի 1-ից Հյուսիսային պողոտայում նստացույցը դադարեցվում է, եւ կշարունակվեն միայն քաղաքական զբոսանքները, սակայն պատրաստ էին կատարել իրենց առաջնորդի յուրաքանչյուր որոշում:

    Նստացույցի գիշերային հատվածը հրաժեշտի երեկո էր հիշեցնում: Ժամը 22-ից հետո երեկ երգ ու երաժշտությունը Հյուսիսային պողոտայում դադարեցվեց, եւ սկսվեցին անաաղմուկ ակցիանները:

    Նախկին եւ ներկա քաբանտարկյալների կանայք ձեռքները մեջքներին դրված մի շարքով, գլուխները կախ, լուռ քայլում էին` ցույց տալով, թե ինչ վիճակում են իրենց ամուսինները: Մոտ 15 րոպե քայլելուց հետո, իրենց ամուսիններին կերպարանավորող կանանց հայտնեցին, որ ընտանիքի անդամները իրենց համար ծանրոցներ են ուղարկել:

    Քաղբանտարկյալների առօրյան ներկայացվելուց հետո Տիկին Տեր-Պետրոսյանը նստացույցի մասնակիցների ուղեկցությամբ շրջեց Հյուսիսային պողոտայում եւ ժպտալով ասաց. ՚Իսկ ազատ քաղաքացիները այ այսպես են քայլումՙ:Ավելի ուշ նստացույցի մասնակիցները հավաքվեցին տիկին Տեր-Պետրոսյանի շուրջ:

    Ուշ երեկոյան Հյուսիասյին պողոտայում բարձ տրամադրությունը ուղեկցվում էր հյուրասիրությամբ: Նստացույցի մասնակիցները առաջին տիկնոջ հոյւորսիրում էին իրենց ձեռքով մշակած այգու մրգերը: Հյուսիսային փողոտա դատարկ ձեռքերով չէր եկել նաեւ տիկին Տեր-Պետրոսյանը: Նա իր սուրճը խմեց միայն բոլորին անձամբ հյուրասիրելուց հետո:

    Ի դեպ, տիկին Տեր-Պետրոսյանի ուշադրությունից չզրկվեց երեկ անընդահատ նրա շուրջը պտտվող, Հյուսիսային պողատայի բոլոր միջոցառումներին մասնակցող շունը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.08.2008, 17:40: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #34
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    հետաքրքրությամբ կարդացի, ... սակայն մի բան մութ մնաց...
    Պայքարողներ՝ ինչի՞ դեմ եք պայքարում:
    Չէմ ասում նույնիսկ այն, որ նստել և ոչինչ չանելով, կամ անելով նստացույց չէն պայքարում ...
    ?

  5. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքրությամբ կարդացի, ... սակայն մի բան մութ մնաց...
    Պայքարողներ՝ ինչի՞ դեմ եք պայքարում:
    Չէմ ասում նույնիսկ այն, որ նստել և ոչինչ չանելով, կամ անելով նստացույց չէն պայքարում ...
    LevX, հիմա ի՞նչ պատասխան ես ուզում լսել: Ասենք... պոպուլիստակա՞ն:
    Խնդիր չկա:
    Մեր պայքարը դեմ չէ, հանուն է:
    Պայքարում ենք, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:
    Պայքարում ենք, որ վերականգնվի արդարությունը, որ մարդիկ բռնությունների չենթարկվեն, անօրինական ոստիկանություն չկանչվեն, նրանց չվախեցնեն:
    Պայքարում ենք, որ իշխանությունը վերադառնա իր իրական տիրոջը՝ ժողովրդին:
    Պայքարում ենք, որ կարողանանք ապրել արժանապատիվ կյանքով:
    Պայքարում ենք, որ...

    Չէ, գիտե՞ս, ավելի լավ է ասես, եթե գիտես թե ինչի համար ենք պայքարում, ապա այս հարցիդ իմաստը ո՞րն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #36
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    հետաքրքրությամբ կարդացի, ... սակայն մի բան մութ մնաց...
    Պայքարողներ՝ ինչի՞ դեմ եք պայքարում:
    Չէմ ասում նույնիսկ այն, որ նստել և ոչինչ չանելով, կամ անելով նստացույց չէն պայքարում ...
    Երբեմն ավելի լավ է լռել, քան հարց տալ:
    էսպես չի մնա

  7. #37
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն ավելի լավ է լռել, քան հարց տալ:
    Հազար ներողություն. լռել էլ կա , լռել էլ…
    "Ջայլամային" տիպի լռությունը…էՆՔԱՆ էլ ոսկե չէ…

  8. #38
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն. լռել էլ կա , լռել էլ…
    "Ջայլամային" տիպի լռությունը…էՆՔԱՆ էլ ոսկե չէ…
    Դրա համար էլ գրել եմ երբեմն
    էսպես չի մնա

  9. #39
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Նախ ասեմ որ ես կողմերից ոչմեկին ոչ պաշտպանում եմ, ոչ ել քննադատում, պարզապես նայում եմ ամեն բանին օբյեկտիվորեն, և այստեղից այնտեղից լսածներիս չէմ հավատում … չէմ ավատում լրատվական միջոցներից ոչմեկին, դէ, ունեմ հիմքեր չհավատալու, նամանավանդ երբ սեփական աջքերովս տեսախը տրամագծորեն տարբերվում է նրանց ասածներից ...

    այստեղ իմ կարծիքը շատերին դուր չի գա, բայց այս պայքարի իմաստը և ի վերջո արդյունքը հենց պայքարելն է…
    Այն շուտվանից դարձել է ինքնանպատակ ...
    մի քանի տարի հետո, երբ հիմիկվա կառավարության հանգստանալու *ամանակը գա, ի՞նչ կլինի, կասեք թե այնքան պայքարեցինք մինջև մեր ուզածին հասա՞նք...
    Ասածս այն էր, որ պայքարը իր մեջ պարունակում է ակտիվ գործունեություն, ոչ թե նստել և ոչինչ չանել, հավաքել ստորագրություններ և ... և ի՞նչ…

    Հա մի բանել ասեմ, այ սրա համար գրածս համուզվածեմ կջնջվի :-D
    Նաելով բարիկադի մյուս կողմից:
    ... մենք հանգիստ միտինգ եինք անում, ենել Սեր*ական մի քանի հոգի եկան, ով գիտի ինչ արեցին, մենքել ջղայնացանք ու գնացինք մեքենա վառելու, խանութ ջարդելու և այլն ... սա այն էր ինչից ամեն բան սկսվեց ... ընտրությունների արդյունքները օրինակ չբերեք, քանի որ խաղտումեր եղել են բոլոր կողմերից, թե ում մոտ լավ ստացվեց և ով նեղացավ դրանից դատեք ինքներտ ...
    հա հիմա նաենք բարիկադի հակառակ կողմից…
    Դրեցին ստորագրություններ հավաքեցին, հետո ել տեսան բան չի ստացվում իրանք իրանց մարդկանց ուղարկեցին, նրանք ել եկան, ամեն բան հավաքեցին տարան ... անուննել դուրս եկավ թե մենք ենք արել ...
    ?

  10. #40
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ որ ես կողմերից ոչմեկին ոչ պաշտպանում եմ, ոչ ել քննադատում, պարզապես նայում եմ ամեն բանին օբյեկտիվորեն, և այստեղից այնտեղից լսածներիս չէմ հավատում … չէմ ավատում լրատվական միջոցներից ոչմեկին, դէ, ունեմ հիմքեր չհավատալու, նամանավանդ երբ սեփական աջքերովս տեսախը տրամագծորեն տարբերվում է նրանց ասածներից ...

    այստեղ իմ կարծիքը շատերին դուր չի գա, բայց այս պայքարի իմաստը և ի վերջո արդյունքը հենց պայքարելն է…
    Այն շուտվանից դարձել է ինքնանպատակ ...
    մի քանի տարի հետո, երբ հիմիկվա կառավարության հանգստանալու *ամանակը գա, ի՞նչ կլինի, կասեք թե այնքան պայքարեցինք մինջև մեր ուզածին հասա՞նք...
    Ասածս այն էր, որ պայքարը իր մեջ պարունակում է ակտիվ գործունեություն, ոչ թե նստել և ոչինչ չանել, հավաքել ստորագրություններ և ... և ի՞նչ…

    Հա մի բանել ասեմ, այ սրա համար գրածս համուզվածեմ կջնջվի :-D
    Նաելով բարիկադի մյուս կողմից:
    ... մենք հանգիստ միտինգ եինք անում, ենել Սեր*ական մի քանի հոգի եկան, ով գիտի ինչ արեցին, մենքել ջղայնացանք ու գնացինք մեքենա վառելու, խանութ ջարդելու և այլն ... սա այն էր ինչից ամեն բան սկսվեց ... ընտրությունների արդյունքները օրինակ չբերեք, քանի որ խաղտումեր եղել են բոլոր կողմերից, թե ում մոտ լավ ստացվեց և ով նեղացավ դրանից դատեք ինքներտ ... հա հիմա նաենք բարիկադի հակառակ կողմից…
    Դրեցին ստորագրություններ հավաքեցին, հետո ել տեսան բան չի ստացվում իրանք իրանց մարդկանց ուղարկեցին, նրանք ել եկան, ամեն բան հավաքեցին տարան ... անուննել դուրս եկավ թե մենք ենք արել ...
    Կեղծ, ստոր, ոչ օբյեկտիվ, հերյուրանքների, նախադասությունների կույտ…

  11. #41
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Հարգելի՛ս, պայքարի, ըըը, նպատակ չասեմ, ընթացիկ փուլերից մեկն էլ այն է, որ այդ մի քանի տարին մի քանի տարի չտևի:

    Երկրորդ՝ անգործության մասին: Գիտե՞ս, մենք բոլորս մի լուրջ թերություն ունենք՝ հարգում ենք քրեական օրենսգիրքը:
    DIXI
    carpe noctem

  12. #42
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Նստացույցը շարունակվում է

    Արդյոք գիտե՞ք քանի մարդ է մասնակցում նստացույցին։ Եթե գիտեք, խնդրում եմ ասել թիվը։ Կանխավ շնորհակալություն։

  13. #43
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Խոստման համաձայն, ՀՀ առաջին նախագահի կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն այս գիշեր անցկացրեց Հյուսիսային պողոտայում: Նախորդ օրերի համեմատ այս գիշեր Հյուսիսային պողոտայում նստացույցի մասնակիցների թիվը եռապատկվել էր:

    Նստացույցի մասնակիցները ափսոսանք էին հայտնում, որ սեպտեմբերի 1-ից Հյուսիսային պողոտայում նստացույցը դադարեցվում է, եւ կշարունակվեն միայն քաղաքական զբոսանքները, սակայն պատրաստ էին կատարել իրենց առաջնորդի յուրաքանչյուր որոշում:

    Նստացույցի գիշերային հատվածը հրաժեշտի երեկո էր հիշեցնում: Ժամը 22-ից հետո երեկ երգ ու երաժշտությունը Հյուսիսային պողոտայում դադարեցվեց, եւ սկսվեցին անաաղմուկ ակցիանները:

    Նախկին եւ ներկա քաբանտարկյալների կանայք ձեռքները մեջքներին դրված մի շարքով, գլուխները կախ, լուռ քայլում էին` ցույց տալով, թե ինչ վիճակում են իրենց ամուսինները: Մոտ 15 րոպե քայլելուց հետո, իրենց ամուսիններին կերպարանավորող կանանց հայտնեցին, որ ընտանիքի անդամները իրենց համար ծանրոցներ են ուղարկել:

    Քաղբանտարկյալների առօրյան ներկայացվելուց հետո Տիկին Տեր-Պետրոսյանը նստացույցի մասնակիցների ուղեկցությամբ շրջեց Հյուսիսային պողոտայում եւ ժպտալով ասաց. ՚Իսկ ազատ քաղաքացիները այ այսպես են քայլումՙ:Ավելի ուշ նստացույցի մասնակիցները հավաքվեցին տիկին Տեր-Պետրոսյանի շուրջ:

    Ուշ երեկոյան Հյուսիասյին պողոտայում բարձ տրամադրությունը ուղեկցվում էր հյուրասիրությամբ: Նստացույցի մասնակիցները առաջին տիկնոջ հոյւորսիրում էին իրենց ձեռքով մշակած այգու մրգերը: Հյուսիսային փողոտա դատարկ ձեռքերով չէր եկել նաեւ տիկին Տեր-Պետրոսյանը: Նա իր սուրճը խմեց միայն բոլորին անձամբ հյուրասիրելուց հետո:

    Ի դեպ, տիկին Տեր-Պետրոսյանի ուշադրությունից չզրկվեց երեկ անընդահատ նրա շուրջը պտտվող, Հյուսիսային պողատայի բոլոր միջոցառումներին մասնակցող շունը:
    ...և սրանով կարելի է հպարտանա՞լ։ Ամոթից գետինը մտա, նույնիսկ որ այնտեղ չեմ ու կապ էլ չունեմ։ Բա Հայաստանին այդպիսի ընդդիմություն է ՞ պետք։ Ինքներդ չեք տեսնում այդ բեմադրության մակարդակը։
    Չուկ… դու պոպուլիզմի դեմ ե՞ս։
    Հետաքրքիր է, այդ ինչ շուն է, չիուաուա՞։

  14. #44
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Խի՞» – Չնայած որ ես լավ եմ տիրապետում ժառգոններին, սակայն չեմ նսեմա Ձեզ պես, որ կորցնեմ կիրթ հայերենս, եւ չեմ պատասխանի բիրտ հարցման ձեւերին, որոնք ահավոր շատ են այս «հայակերտ» «ԴԱՐ» Ֆորումում, այլ կմնամ վեհ։

    Մառկիզ,

    Դուք չեք հասկացել իմ հարցը։ Նորից կարդացեք։
    Վեհությանդ` քացախ, հարգելիս: Այսուհետ կսկսեմ հետեւողականորեն ուշադրությունդ հրավիրել կիրթ հայերենիդ մեջ տեղ գտած աղավաղումներիդ: Ինչ վերաբերվում է նստացուցավորներին: Նրանց թիվը որեւէ նշանակություն ունի իրականացվող ակցիայի ձեւի, բովանդակության եւ նպատակների հետ?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #45
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նստացույցը շարունակվում է

    եթե հենց իրենք (կամ Ա-մեկ-պլյուսը) ուրախությամբ նշում են, որ եռապատկվել է այդ թիվն անցյալ օրվա համեմատ, ուրեմն, այո`ունի։ իրենց համար, համենայն դեպս

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Փոխված վարկանիշների մասին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.03.2011, 19:15
  3. Ո՞ր դպրոցն եք ավարտել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 177
    Վերջինը: 08.11.2009, 18:29
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •