Լավ, եկեք հարցը մի քիչ անձնավորենք, ու նայենք ամեն ինչին հեղինակի տեսանկյունից, թեկուզ այն հեղինակի, որն այլևս կենդանի չի։ Մի պահ թող ակումբի բոլոր պոտենցիալ ու իրական գրողները պատկերացնեն, թե ինչ է նշանակում հեղինակի համար այն, որ իր ստեղծագործությունները վերցնում ու սեղմում են։ Ավելին, եկեք սեղմավեպ անունը փոխենք սեղմապատմվածքով, ամբողջ Հայաստանի տեղն էլ վերցնենք մեր Ակումբը։ Այստեղ կան պատմվածքներ, որոնք բավականին երկար են Ակումբի մասշտաբով, և ոչ բոլորն են ժամանակ գտնում կարդալու։ Ու հիմա հայտնվում է ինչ–որ մեկը, ով բացում է Սեղմապատմվածքներ թեմա ու իր թեկուզ և հանճարեղ գրչով անցնում է ասենք թե Ուլուանայի «Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից», Չուկի «Կաղնուտի» ու այլոց պատմվածքների վրայով՝ դրանով իսկ բնավ միտում չունենալով արժեզրկելու բնօրինակը։

Ա՜խ, ոնց կնայեի հեղինակների ռեակցիային։

Էջանիշներ