User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Սեղմավեպ

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Միանում եմ Չուկին. ես էլ եմ հոդվածի սեղմված տարբերակն ուզում
    Ես մոտ կեսը կարդացի, էլ չկարողացա շարունակել: Սա հոդված չէր, պարզապես սեփական կարծիքի արտահայտում էր: Չափից դուրս միակողմանի էր: Իսկ այն, որ ասում է, թե դա կսպանի դասական գրականությունը, մտածելու տեղիք է տալիս: Կան համաշխարհային գրականության բազմաթիվ դասականների սեղմված տարբերակներ, շատերն են օգտվում դրանցից, սակայն չի կարելի ասել, թե դասական գրականությունը մահացել է: Եթե հայ դասական գրականության սեղմավեպերը սպանեն օրգինալները, ապա դա միայն մի տխուր բան կհաստատի. մեր արձակն իսկապես թույլ է:

    Մեկ էլ չհասկացա, թե ինչու է նրան զայրացրել «Նահանջ առանց երգի» վեպի սեղմված տարբերակը, այն էլ՝ արևելահայերենով: Չնայած ես բավական շատ եմ սիրում այդ գործը, բայց գտնում եմ, որ դրա սեղմված տարբերակը ոչ մի վնաս չի տա: Ինչ վերաբերում է արևելահայերենին, ապա վաղուց ժամանակն է, որ արևմտահայ գրականությունը թարգմանվի (գիտեմ, որոշ գործեր կան արդեն, բայց դա շատ քիչ է): Փաստը մնում է փաստ, որ մեր երիտասարդությունն արևմտահայերեն չի հասկանում: Ինչ խոսք, դա կրթության պակասից է: Բայց չպետք է այնպես անել, որ արևմտահայ գրականությունը (որը, իմ կարծիքով, արևելահայից ուժեղ է) այդպես էլ անհասանելի մնա արևելահայերին:

  2. #47
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Ես էլ եմ կարծում, որ միակողմանի էր Սուրենյանի հոդվածը, չափազանցված ու ամպագոռգոռ, թեև չեմ կարող չհամաձայնել որոշ հարցերի հետ կապված։ Ամեն դեպքում բարդ հարց է...

    Ուղղակի ամենամեծ խնդիրը երևի այն է, թե մեր հայ սեղմագրողները որքանով են հաջող սեղմագրել ու սեղմագրում օրիգինալ վեպերը... Ըստ իս, դա խիստ պատասխանատու ու բարդ գործ է, որին ոչ բոլորն են ընդունակ, ու կասկածում եմ, թե միայն բանիմացները կզբաղվեն այդ գործով...

    Չգիտեմ... Փորձեցի պատկերացնել. եթե ես վեպ գրեի, ու ինչ–որ մեկը (նշանակություն չունի՝ ով) փորձեր իմ վեպը սեղմագրել ու հրատարակել, դա ինձ հաստատ դուր չէր գա... Բայց, միևնույն է, «Վարդանանք», «Վերք Հայաստանի» ու նմանատիպ վեպերը միայն սեղմավեպի տեսքով կհամաձայնեմ կարդալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #48
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Է~ դե... Սկսում եմ ջղայնանալ, յա!
    Չուկը գրում ա, որ սեղմագրերը դիմորդների համար են... Քավ լիցի, գրականությունից քննություն են տալիս միայն համապատասխան ֆակուկտետ ընդունվողները: Դե հիմա պատկերացրեք բանասեր, որը չի կարդացել Վերք Հայաստանին: Անլիարժեք բանասեր ա! Որովհետեւ չնայած սարսափելի վատ գործ ա ըստ իս, բայց առաջին աշխարհաբար երկն ա! Դե եթե հանում ենք դիմորդներին, տակը մնում են մարդիկ, որոնք ուղղակի չեն սիրում էս կամ էն գրողին ու չեն կարդում: Էդ դեպքում էս մարդկանց սեղմավեպն ինչի համար ա պետք? Որ ինչ անենք? Սյուժեին ծանոթանան? Ասեք ես կպատմեմ, փող մի տվեք էդ ախմախություններին: Բլին!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #49
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Լավ է… Մեր դպրոցի հայերենի դասատուներից մեկն ասում էր, որ նույնիսկ բանասերների շատ փոքր տոկոսն ա «Վերք Հայաստանին» կարդացել: Դրա համար իր աշակերտներին չէր ստիպել էդ մեկը կարդալ, բավարարվել էր միայն առաջաբանով

  5. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է~ դե... Սկսում եմ ջղայնանալ, յա!
    Չուկը գրում ա, որ սեղմագրերը դիմորդների համար են... Քավ լիցի, գրականությունից քննություն են տալիս միայն համապատասխան ֆակուկտետ ընդունվողները: Դե հիմա պատկերացրեք բանասեր, որը չի կարդացել Վերք Հայաստանին: Անլիարժեք բանասեր ա! Որովհետեւ չնայած սարսափելի վատ գործ ա ըստ իս, բայց առաջին աշխարհաբար երկն ա! Դե եթե հանում ենք դիմորդներին, տակը մնում են մարդիկ, որոնք ուղղակի չեն սիրում էս կամ էն գրողին ու չեն կարդում: Էդ դեպքում էս մարդկանց սեղմավեպն ինչի համար ա պետք? Որ ինչ անենք? Սյուժեին ծանոթանան? Ասեք ես կպատմեմ, փող մի տվեք էդ ախմախություններին: Բլին!
    Սպասիր, սպասիր
    Հիմա միայն բանասիրականի համար չեն գրականության քննություն տալիս

    Ավելացվել է 1 րոպե անց
    հ.գ. համ էլ ամբողջ գրածիցս մենակ դա՞ քաղեցիր: Ես ասել էի, որ առաջնային նշանակետը դա է, բայց նաև հիմնավորել է (գոնե իմ կարծիքով) թե ուրիշ ինչի համար են դրանք պետք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.08.2008, 01:13: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #51
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասիր, սպասիր
    Հիմա միայն բանասիրականի համար չեն գրականության քննություն տալիս

    Ավելացվել է 1 րոպե անց
    հ.գ. համ էլ ամբողջ գրածիցս մենակ դա՞ քաղեցիր: Ես ասել էի, որ առաջնային նշանակետը դա է, բայց նաև հիմնավորել է (գոնե իմ կարծիքով) թե ուրիշ ինչի համար են դրանք պետք:
    Բա????
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  7. #52
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա????
    Բա-ն ինչի՞ն էր վերաբերվում, քննությանը, թե մյուս հիմնավորումներին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #53
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա-ն ինչի՞ն էր վերաբերվում, քննությանը, թե մյուս հիմնավորումներին
    Քննություններին Մնացած հիմնավորումներիդ հերթով կանդրադառնանք հետագայում, հիմա քնելու խնդիր ա առաջացել: Առանց էդ էլ էս քանի օր է սեղմաքուն ա իմ մոտ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննություններին Մնացած հիմնավորումներիդ հերթով կանդրադառնանք հետագայում, հիմա քնելու խնդիր ա առաջացել: Առանց էդ էլ էս քանի օր է սեղմաքուն ա իմ մոտ
    Եթե չեմ սխալվում, գրականության քննությունը հիմա բոլոր դիմորդների համար է, բավական բարդ տարբերակով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #55
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում, գրականության քննությունը հիմա բոլոր դիմորդների համար է, բավական բարդ տարբերակով
    Եթե չես սխալվում, ուրեմն մի հատ ճշտենք` էդ սեղմավեպեր պատրաստողները օգնության կարիք ունեն, թե չէ? ԿԳՆ-ն ՆԿՎԴ ա դարձել? Սադիստներ, մարդասպաններ... Սպոյին տեսնեմ տես ինչ եմ անելու: Երանի թե սխալված լինես:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #56
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հետաքրքիր հոդված գտա Ազգ օրաթերթում, որը ներառում է մեր այստեղ քննարկած բոլոր հարցերը` թե սեղմավեպի նկարագրությունները, թե լեզուներ սովորելու նպատակով արված ադամտացիաների հետ համեմատումը, թե խնդրի հետ կապված բոլոր մշակութային, տնտեսական ու բարոյական հարցերը: Ընդ որում, հեղինակը մարդ է, ով անձամբ ծանոթ է սեղմավեպերի հետ:
    Չափազանց դժվար է պատասխանել Կարպիս Սուրենյանին, ում շատ եմ հարգում, չափազանց շատ, ով նաև մեր ընտանիքի բարեկամներից է և նրա խոսքը հեղինակավոր է: Սակայն, նախ այս հոդվածում չի շոշափվել բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել են թեմայում, երկրորդ, իմ համեստ կարծիքով հոդվածի հեղինակը չի կարդացել այդ սեղմավեպերը, այդպիսի տպավորություն էր հոդվածում, և վերջապես տվյալ հոդվածում չափից ավելի շատ էր էմոցիան, որը հաճախ խանգարում է սառը դատողություններին, վերլուծություններին:

    Ես հարգում ու ընդունում եմ պարոն Սուրենյանի տեսակետը, սակայն ինքը խնդրին նայում է այլ կողմից: Նախ ես այս խնդրի քննարկման ժամանակ ակամա այնքան էլ չեմ կարող ուշադրություն դարձնել առնվազն կայացած գրողների կարծիքներին, որովհետև նրանց համար իրենց ստեղծագործության փոքր-ինչ ձևափոխման փաստը կարող է խիստ վիրավորական լինել: Կան գրողներ, որոնք անգամ իրենց խմբագիրներից են նեղանում երկու բառերի տեղը փոխելու համար: Եկեք շատ չծավալվեմ, օրինակ երբ ասում է, որ սեղմավեպ կարդացողը չի կարող ուզել կարդալ ամբողջական վեպը, ես հակառակ օրինակ գիտեմ, բերել եմ թեմայում, թեև տարբերությունն այն էր, որ ոչ թե կարդացել, այլ լսել էր ադապտացված տարբերակի ընթերցանությունը:

    Սակայն մեջբերեմ մի հատված պարոն Սուրենյանի խոսքերից.
    Դուք խոսում եք սեղմավեպերի «համաշխարհային փորձի» մասին, եւ թե քաղաքակիրթ ժողովուրդներն այդպիսի բազմամյա փորձ ունեն, որով իրենց դասական գրականությունը սփռում են աշխարհով մեկ: Չհասկացա ինչի մասին է խոսքը, որովհետեւ այդպիսի բանի չեմ հանդիպել: Ինձ խրտչեցնող կրճատված հրատարակությունների մասին ասացի: Ա՜, հասկացա, երբ իսկույն էլ հիշում եք, որ օտար լեզուները նախ սեղմավեպեր կարդալով եք սովորել: Բայց դրանք հենց մեթոդապես մշակված «ադապտացիաներն» են: Դա արել են մանավանդ անգլիացիները եւ ֆրանսիացիները՝ իրենց կայսրություններում եւ այլուր տարածելու իրենց լեզուն: Անում էին, սակայն, որպես լեզվական ու մանկավարժական մեծ ու խոր հետազոտությունների արդյունք: Եվ օտար սովորողին մատակարարում էին նաեւ հարակից ձեռնարկներ, ինչպես օրինակ՝ Մայքլ Ուեսթի (կրթության հետազոտող պրոֆեսոր) կազմած բացատրական բառարանը օտարների համար՝ The new method English dictionary-ն, որ 1490 բառ ընդգրկող բառապաշարի սահմանում բացատրում է 18000 բառերի եւ 6000 ոճական դարձվածքների նշանակությունը: (Ի դեպ, ես 14 տարեկանիս որպես «ուսման մրցանակ» ստացել եմ այդ բառարանը, երբ դեռ մեկ տարվա աշակերտ էի Կիպրոսի Մելգոնյանում, եւ դա ինձ շատ է օգնել սովորելու անգլերենը այնպես, որ շատ չանցած կարողանում էի գեղարվեստական բնագիր տեքստեր կարդալ ըմբոշխնելով եւ նույնիսկ փորձում էի թարգմանել):
    Ես այս վեճում միշտ եղել եմ տեսական հարթության վրա այն իմաստով, որ ծանոթ չեմ այս թեմայում նշված սեղմավեպերին, չգիտեմ դրանց որակը: Սակայն երբ ես ասում եմ սեղմավեպ, ապա հասկանում եմ ադապտացված տարբերակ և ձեր ուշադրությունն եմ հրավիրում պարոն Սուրենյանի խոսքերի վրա ու հետևություն անում, որ եթե գործը արվի որակով, լավ հաշվարկված, հետազոտությունների արդյունքում և այլն, ապա կարող է հրաշալի բան ստացվել:

    Ի դեպ հոդվածի ընթերցման ժամանակ պարոն Սուրենյանի նկատածներից մեկը իմ զայրույթն էլ շարժեց. սեղմավեպերում գովազդային գրել «Սեղմավեպի հեղինակ», մեծ տառերով, չեմ ընդունում դա:

    Եվ վերջապես մի բան պարոն Սուրենյանի հոդվածի մասին, ինքն ասում է, որ ոչ մի տեղ չի հանդիպել սեղմավեպերի, մինչդեռ մենք գիտենք, որ դրանք ամենուր կան
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.08.2008, 02:49:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Ի դեպ, Սուրենյանը հոդվածում հակասում է ինքն իրեն. մեկ վրդովվում ու զարմանում է, թե՝ ո՞վ է լսել էդպիսի բան, ի՞նչ սեղմավեպ, դա ի՞նչ է... և այլն, կարելի է մտածել՝ այդ հասկացությունը հայերն են հորինել, իսկ այնուհետև խոսում է օտարալեզու գրականության մեջ սեղմավեպերի մասին, որոնց դեմ կարծես թե ոչինչ չունի, ու իր զայրույթը հիմնավորում նրանով, որ, իբր, արտասահմանում դա համապատասխան մեթոդիկայով է արվում, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Հիմա չհասկացանք՝ նա դեմ է ընդհանրապես սեղմնավեպերի գոյությա՞նը, թե՞ դեմ է անորակ՝ առանց հատուկ մեթոդիկայի կազմվող սեղմավեպերին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #58
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Հա՛, Անահիտը ճիշտ է նկատել: Ես հոդվածը մինչև վերջ չկարդացի, դրա համար ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե առաջին անգամ է լսում սեղմավեպերի մասին: Հենց նոր էլ Չուկի մեջբերած հատվածը… Չէ՛, շատ էմոցիոնալ հոդված է: Ա՛յ, եթե մի լրագրող դներ, նորմալ աշխատանք կատարեր, բոլոր կողմերի կարծիքները ներառեր, գուցե մի բան հասկանայինք: Ես Կարպիս Սուրենյանին շատ եմ հարգում, բայց նա լրագրող չէ, գրող է, հետևաբար էմոցիոնալ լինելու իրավունք ունի:

  14. #59
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Լավ, եկեք հարցը մի քիչ անձնավորենք, ու նայենք ամեն ինչին հեղինակի տեսանկյունից, թեկուզ այն հեղինակի, որն այլևս կենդանի չի։ Մի պահ թող ակումբի բոլոր պոտենցիալ ու իրական գրողները պատկերացնեն, թե ինչ է նշանակում հեղինակի համար այն, որ իր ստեղծագործությունները վերցնում ու սեղմում են։ Ավելին, եկեք սեղմավեպ անունը փոխենք սեղմապատմվածքով, ամբողջ Հայաստանի տեղն էլ վերցնենք մեր Ակումբը։ Այստեղ կան պատմվածքներ, որոնք բավականին երկար են Ակումբի մասշտաբով, և ոչ բոլորն են ժամանակ գտնում կարդալու։ Ու հիմա հայտնվում է ինչ–որ մեկը, ով բացում է Սեղմապատմվածքներ թեմա ու իր թեկուզ և հանճարեղ գրչով անցնում է ասենք թե Ուլուանայի «Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից», Չուկի «Կաղնուտի» ու այլոց պատմվածքների վրայով՝ դրանով իսկ բնավ միտում չունենալով արժեզրկելու բնօրինակը։ Ա՜խ, ոնց կնայեի հեղինակների ռեակցիային։
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.08.2008, 12:49:

  15. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, եկեք հարցը մի քիչ անձնավորենք, ու նայենք ամեն ինչին հեղինակի տեսանկյունից, թեկուզ այն հեղինակի, որն այլևս կենդանի չի։ Մի պահ թող ակումբի բոլոր պոտենցիալ ու իրական գրողները պատկերացնեն, թե ինչ է նշանակում հեղինակի համար այն, որ իր ստեղծագործությունները վերցնում ու սեղմում են։ Ավելին, եկեք սեղմավեպ անունը փոխենք սեղմապատմվածքով, ամբողջ Հայաստանի տեղն էլ վերցնենք մեր Ակումբը։ Այստեղ կան պատմվածքներ, որոնք բավականին երկար են Ակումբի մասշտաբով, և ոչ բոլորն են ժամանակ գտնում կարդալու։ Ու հիմա հայտնվում է ինչ–որ մեկը, ով բացում է Սեղմապատմվածքներ թեմա ու իր թեկուզ և հանճարեղ գրչով անցնում է ասենք թե Ուլուանայի «Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից», Չուկի «Կաղնուտի» ու այլոց պատմվածքների վրայով՝ դրանով իսկ բնավ միտում չունենալով արժեզրկելու բնօրինակը։ Ա՜խ, ոնց կնայեի հեղինակների ռեակցիային։
    Շատ զգացմունքային կնայեի, կնեղվեի... բայց կհասկանայի... անկեղծ
    Ի դեպ, երբեմն ինձ առաջարկում են իմ այս կամ այն ստեղծագործությունը կրճատել, քանի որ երկարացրել եմ, շատ եմ ծավալվել... բայց չէ որ ես՝ հեղինակս, հենց այդպես, երկար էի պատկերացրել: Սա այն դեպքն է, երբ առաջարկվում է ուղղակի փոխել օրիգինալը, սեղմել, կրճատել, նախնականը չթողնելով: Ու նույնիսկ սա եմ հասկանում, ընկալում, մտնում ընթերցողի վիճակի մեջ: Իսկ սեղմավեպը ոչ թե օրիգինալը փոխում է, այլ օրիգինալը չկարդացողների համար առաջարկում այլ տարբերակ: Իհարկե իմ օրինակը տվյալ դեպքում տեղին չէ, որովհետև ինչքան էլ հաց ու պանիր ուտեմ, այն գրողներին չեմ հասնի, բայց դե...

    Ես ինքս երբևէ ցանկություն չեմ ունեցել ու չեմ կարծում, որ կունենամ սեղմավեպ կարդալու... եթե իհարկե ասենք խնդիր դրված չլինի այս կամ այն պատճառով շտապ ծանոթանալ այսինչ վեպի բովանդակությանը... բայց կարծում եմ, որ այդ դեպքում էլ հետո ամբողջական վեպը կկարդամ: Ընդհանրապես փիս սովորություն ունեմ, նույնիսկ թռնելով չեմ կարողանում գիրքը կարդալ, պետք է կարդամ բառ առ բառ: Այնպես որ, Ռիփ, սա իմ ու քո համար չէ: Ախր եկեք մի քիչ էլ մտածենք այն մասին, որ մեր թաղի Սուրենչիկը գոնե թեթև իմանա այդ գրքերի բովանդակությունը, այդքան անգրագետ չմնա

    Ավելացվել է 2 րոպե անց
    հ.գ. Այս պահին վստահ եմ, որ ապագա երեխաներս էլ այնպես կդաստիարակվեն, որ կսիրեն կարդալ ու կսիրեն կարդալ ամբողջական գրքերը: Այնպես որ սա ապագա սերունդին գրքի օրիգինալից կտրելու եղանակ էլ չի կարելի համարել:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.08.2008, 14:48: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •