Թեման ժամանցից տեղափոխված է համապատասխան բաժին:
ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եթե դուք դեռ վստահ չեք, ինչն է ձեզ ավելի հարազատ` մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» և 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր:
_
1.Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում:
2.Սիրու՞մ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է:
3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
4. Ջղայնանում եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում:
5. Ձեզ դու՞ր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը:
6. Երազու՞մ եք օդապարիկով թռչելու մասին:
7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց:
8. Վա՞տ եք քնում նոր տեղում:
9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեք ձեզ հետ, եթե ստիպված լինեիք ապրել անմարդաբնակ կղզում:
10. Գիտե՞ք որտեղ է Ձատկի կղզին:
8-ից ավելի միավոր-Դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք:
4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը;
4-ից պակաս-Ա~յ թե նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
8 միավորքիչ էր մնում բնածին ճանապարհորդ դառնաի
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
5 միավոր, ես ամեն տեղ ինձ լավ եմ զգում, նույնիսկ տանը
իսկ կյանքը շարունակվում է...

10 միավոր
Խելքս գնում է ճանապարհորդելու համար, ավտոմեքենայով, ինքնաթիռով, նավով, ոտքով… ատում եմ փակ սահմանները, մաքսային կետերը։
Բենզինս պրծնում է, իսկ Հայաստանի հարավային գոտիները ինձ են սպասում![]()
Si vis pacem, para bellum
7 միավոր....![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ