Որ ասում եմ, չեք հավատում9
Էս թեստն ավելի շուտ ոչ թե ինձ համար էր (ես շատ լավ գիտեմ իմ այդ թուլությունը), այլ դիմացինների, որոնք կասկածանքով են վերաբերվում տեղից տեղ փախչելու ցանկությանս:
Որ ասում եմ, չեք հավատում9
Էս թեստն ավելի շուտ ոչ թե ինձ համար էր (ես շատ լավ գիտեմ իմ այդ թուլությունը), այլ դիմացինների, որոնք կասկածանքով են վերաբերվում տեղից տեղ փախչելու ցանկությանս:
6 միավոր։ Ոնց որ թե համապատասխանում է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
3 միավոր![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
4 միավոր![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Կարողանում եք համոզել
1.Դուք ավելի շուտ տրամաբանորեն եք մտածում, քան պատկերավոր և ինտուիտիվ:
2. Սովորաբար դուք հանգիստ եք և պահպանում եք ինքնատիրապետումը:
3.Մարդիկ ասում են, որ գեղեցիկ ձայն ունեք:
4.Դուք կենսական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ եք:
5.Շատ կարդացած ու խորագիտակ մարդ եք”
6.Սիրում եք շներ և ձիեր:
7.Ձեզ խորթ չէ մարդկանց իշխելու ձգտումը:
8.Դպրոցում առաջնորդի դերում եք եղել:
9. Նույնիսկ ձեզ սակավ ծանոթ մարդիկ սիրում են տրտնջալ ձեզ մոտ:
10.Դուք լավատես եք;
Այժմ ամփոփեք արդյունքները` յուրաքանչյուր դրական պատասխանի դեպքում գրանցեք 2 միավոր
0-6 միավոր- Դուք մեղմ ու զիջող մարդ եք` հակված ենթարկվելու ավելի ուժեղ անհատականություններին: Ցանկացած հարցում ձեզ համոզելը անչափ հեշտ բան է, սակայն ինքներդ գործնականում ի վիճակի չեք որևէ մեկին համոզել:
8-12 միավոր- Մյուսներին, հատկապես աշխատակիցներին, ինչ-որ բանում համոզելը այնքան էլ հեշտ չէ ձեզ համար:Ձեզ պակասում է համառությունն ու ինքնավստահությունը:
14- 20 միավոր- Դուք օժտված եք ղեկավարի բոլոր տվյալներով, գերազանց կարողանում եք մարդկանց համոզել: Սակայն զգուշացեք մարդկանց իշխելու և նրանց ձեր ոչ միշտ օբյեկտիվ կարծիքը պարտադրելու գայթակղությունից
ես 12 միավոր եմ հավաքել
8-12 միավոր- Մյուսներին, հատկապես աշխատակիցներին, ինչ-որ բանում համոզելը այնքան էլ հեշտ չէ ձեզ համար:Ձեզ պակասում է համառությունն ու ինքնավստահությունը:
Վերջին խմբագրող՝ ihusik: 11.09.2008, 13:56: Պատճառ: ուղղված է նաև մեջբերումը...
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
14 միավոր , սուտա![]()
Чеширский КотЭ
14 միավոր։ Բայց մեկնաբանությունն ինձ առանձնապես չի համապատասխանում. ինձ համար հաստատ չափից դուրս է. ես էդքան չկամ...Բայց, օրինակ, 8-12–ի մեկնաբանությունն էլ էն չի. ես համոզելուց հաստատ շատ ավելի լավ եմ, քան էդտեղ է գրված։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
18 միավոր14- 20 միավոր- Դուք օժտված եք ղեկավարի բոլոր տվյալներով, գերազանց կարողանում եք մարդկանց համոզել: Սակայն զգուշացեք մարդկանց իշխելու և նրանց ձեր ոչ միշտ օբյեկտիվ կարծիքը պարտադրելու գայթակղությունիցՃիշտ ա համարյա
![]()
Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 11.09.2008, 22:02:
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
16 միավոր: Շների ու ձիերի պահը չհասկացա: Իսկ եթե ոչ թե չեմ սիրում, այլ զզվում ե՞մ: Ֆիզիկապես:
DIXIcarpe noctem
0 - 6 միավոր0-6 միավոր- Դուք մեղմ ու զիջող մարդ եք` հակված ենթարկվելու ավելի ուժեղ անհատականություններին: Ցանկացած հարցում ձեզ համոզելը անչափ հեշտ բան է, սակայն ինքներդ գործնականում ի վիճակի չեք որևէ մեկին համոզել
Էտքան էլ չի համապատասխանում- եթե պետք է լավ էլ համոզում եմ: Էտ շների ու ձիերի պահը ես էլ կարգին չհասկացա, որովհետև ես նրանցից վախենում եմ:
▀▀
▀ ժող քառակուսիս էտքան էլ քառակուսու նման չի, չկարողացա ուղղեմ
●
▲
^^^
Նայեք ուշադիր ֆիգուրներին; Առաջին հայացքից որ ֆիգուրը գրավեց ձեր ուշադրությունը:
Ձեր ընտրած պատկերը ձեր հիմնական ֆիգուրն է:Այն թույլ է տալիս որոշել ձեր բնավորության գլխավոր, գերակշռող գծերը և վարքի առանձնահատկությունները:Մնացած 4 ֆիգուրները մոդուլյատորներ են, որոնք կարող են երանգավորել ձեր վարքի առաջատար մեղեդին:
Քառակուսի- Աշխատասիրություն, ջանասիրություն, սկսած գործը մինչև վերջ հասցնելու պահանջ:Դիմացկունությունը, համբերությունը և հետևողականությունը Քառակուսուն բարձրակարգ մասնագետ են դարձնում իր բնագավառում: Քառակուսին սիրում է մեկընդմիշտ սահմանված կարգ ու կանոն ամեն ինչ պետք է գտնվի իր տեղում և կատարվի իր ժամանակին: Նախապես պլանավորված, կանխատեսելի կյանքը Քառակուսու իդեալն է, նրա հոգուն խորթ են անակնկալները և իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունները:
Ուղղանկյուն- Անձի ժամանակավոր վիճակն է, որը կարող են ընդունել մնացած կայուն ֆիգուրները կյանքի որոշակի ժամանակաշրջաններում: Դրանք այն մարդիկ են, որոնք բավարարված չեն ներկայումս իրենց վարած ապրելակերպով և այդ պատճառով էլ զբաղված են ավելի լավ վիճակի որոնումներով:Այդ պատճառով էլ Ուղղանկյան լավագույն հատկանիշներն են հետաքրքրասիրությունը, հարցասիրությունը, քննախույզ միտքը, համարձակությունը:Նրանք բաց են նոր գաղափարների, արժեքների, մտածողության նոր ձևերի և կյանքի հանդեպ, հեշտությամբ յուրացնում են ամեն նոր բան:
Եռանկյուն- Այս ֆիգուրը խորհրդանշում է լիդերությունը: Իսկական Եռանկյան ամենաբնորոշ առանձնահատկությունը գլխավոր նպատակի վրա կենտրոնանալու ընդունակությունն է:Եռանկյունները եռանդուն, ուժեղ անձնավորություններ են: Նրանք պատվախնդիր են, պրագմատիկ: Ճիշտ լինելու և գործերը տնօրինելու, իրավիճակները կառավարելու ուժգին պահանջմունքը:Եռանկյունուն դարձնում են ուրիշների հետ մշտապես մրցակցող անձնավորություն:
Շրջան- Հինգ ֆիգուրներից ամենաբարյացկամ է: Նա շատ զգայուն է, ապրումակցման, կարեկցանքին արձագանքելու ընդունակություն ունի:Շրջանն ուրիշի ուրախությունն ու ցավը զգում է ինչպես իրենը:Նա երջանիկ է, երբ բոլորը հաշտ ու հաներաշխ են միմյանց հետ: Այդ պատճառով էլ եթե շրջանի և մեկ այլ մարդու միջև կոնֆլիկտ է ծագում, ապա առավել հավանական է, որ առաջինը հենց նա կլինի զիջողը: Նա ձգտում է ընդհանրություն գտնել նույնիսկ հակադիր տեսակետների միջև:
Զիգզագ- Այս ֆիգուրը ստեղծագործելու խորհրդանիշն է: Բացարձակապես տարբեր գաղափարներից նոր կոմբինացիաներ սարքել և դրա հիման վրա ինչ-որ նոր, օրիգինալ բան ստեղծել. Ահա թե ինչն է դուր գալիս Զիգզագներին:Նրանք երբեք չեն բավարարվում այն միջոցներով, որոնցով ինչ-որ բան է արվում տվյալ պահին: Զիգզագն ամենաոգևորված, նաև ամենագրգռվող ֆիգուրն է: Երբ նրա մոտ նոր և հետաքրքիր միտք է ծագում, պատրաստ է համայն աշխարհին պատմել այդ մասին:Զիգզագներն իրենց գաղափարների անխոջ քարոզողներն են և կարող են իրենց հետևից տանել շատերին:
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 03.11.2008, 21:26:
Բոլորս էլ գիտենք, որ մարդու մասին տեղեկություն կարող ենք ստանալ նրա քայլվածքից, ձեռքի ափի գծերից, ինչպես նաև մատերի ձևից` որոնցից յուրաքանչյուրը օգնում է մեզ բացահայտել բնավորությունը: Իսկ հիմա բերեք ուսումնասիրենք նրանցից յուրաքանչյուրը: Կուզենայի իմանալ Ձեր կարծիքը` ինչքանով է այն համապատասխանում յուրաքանչյուրիդ:
Բթամատ
Դա մեր եսի խորհրդանիշն է: Փորձենք առանց հատուկ ջանքերի այն հեռացնել, նշանակում է` Դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին:Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, Դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում:
Եթե բթանատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում որևէ ուղղությամբ, ապա դա խոսում է համառության և հաշվենկատության մասին: Բայց դա ունի իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն:
Ցուցամատ
Սա խորհրդանշում է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները: Եթե Ձեր ցուցամատը երկար է մատնեմատից, ապա Դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանատվությունը Ձեր վրա վերցնելու և մարդկանց Ձեր հետևից տանելու համար: Իսկ եթե ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է Ձեր խանդոտ բնավորության մասին:
Միջամատ
Այս մատը Ձեզ կօգնի ինքնավերլուծություն անցկացնելու: ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին:Այն դեպքում, երբ այն թեքված ցուցամատի կողմը, խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին: Մատնեմատի կողմը թեքվածը խոսում է այն մասին, որ Դուք ինքնահաստատաման կարիք ունեք:
Մատնեմատ
Մատնեմատը խոսում է Ձեր ընդունակությունների մասին: Եթե այն երկար է ցուցամատից, Դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք:Ուղիղ մատնեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին:Եթե մատնեմատը կտրուկ ձևով թեքված է դեպի միջամատը, Դուք ազարտայի մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել:
Ճկույթ
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման Ձեր ուանկությունը: Եթե այն հասնում է մատնեմատի վերին հոդին, Դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք շփվել, եթե ոչ, ապա Դուք դժվարություններ կունենաք Ձեր զգացմունքները արտահայտելիս:Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ Դուք անկեղծ եք, ռոմանտիկ և հակում չունեք բիզնեսի նկատմամաբ:Մատնեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է Ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից գլուխ հանելու մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ