Հարցը նրանում ա որ Սահակաշվիլին էլ էր ժամանակ տվել հեռանալու, հետո ասել էր զենք չեմ կիրառի ու հարձակվել էր: Սերժն էլ էր ժամանակ տվել հեռանալու, ասել էր զենք չեմ կիրառի ու կիրառել էր: Արթուրը պաշպանում ա Սահակաշվիլիին իսկ Սերժին մարդասպան ա համարում:
Արթ պատկերացրա քեզ 5 օր ժամանակ են տալիս տանիցդ հեռանալու, եթե չհեռանաս, ուրեմն քո դեմ կարելի ա արդարացված բռնություն գործադրե՞լ: Եդ մարդկանց ո՞նց են ժամանակ տվել իրանց տներից գնալու, ու՞ր գնան իրանց տներից, կամ խի՞ ենթարկվեն քո Սահակաշվիլիին, կամ իրանք ընտրել են էդ Սահակին որ ենթարկվեն: Մի հար մտածի գրելուց առաջ:
էսպես չի մնա
Ժողովուրդ կարող է կրկնեվեմ, բայց Սահակաշվիլին պեշկա է , խաղաքար, որին ոնց ուզում ֆռցնում են: Դա իհարկե ավելի վատ է, քանի որ երբ գործ ես ունենում առողջ բանականություն ունեցող և անկախ մարդու հետ ցանկացած հարցում ինչքան էլ, որ հարցը դժվար էլինում , լուծում կարաս գտնես, բայց անխելք մարդկանց հետ, որ սեփական թիկնապահներից փախչում է դա վատ է, Սահակաշվիլին եթե իրան համարում է վրացի, թող վրացերեն խոսի, մենք չենք կասկածում իրա կարողությունների վրա:
Իսկ եթե ինքը ուզում է միաձուլվել ու դառնալ ԱՄՆ-ի գաղութը թող, բայց թող իրանից թույլերին իրա հիմարությունները կրկնել չստիպի,
Հույս ունեմ պատմությունն այդ վարվռին չի մոռանա![]()
Հասկանում ես ինչի մասին եմ խոսում թ՞ե պնդում ես քոնը:
Ավելի պարզ գրեմ: Սահակաշվիլիի աննորմալությունը կայանում է՝
1. Ռազմական ճանապարհով խնդրի լուծում տալը, առավել ևս, եթե օրենքով այդ տարածքները Վրաստանինն են(իր ասելով) կարելի էր օրենքով անել:
2. Օլիպիադաի ժամանակ ռազմական գործողություններ ծավալելը, դրանով իսկ ջղայնացնելով աշխարհի գերհզորներից՝ Չինաստանին, որի հետ սկի ԱՄՆ չի ուզում կոնֆլիկտ ունենա:
3. Նախօրեին հայտարարելը, որ չի կիրառի ռազմական ուժ, հետո ստորաբար անսպասելի հարձակվելը:
4. ԱՄՆ-ի պես տափակ, ստոր ու սադրիչ պետության վրա հույս դնելը:
5. Ռուսաստանի պես հզոր ու ջղայն պետությանը ստիպելը, որ գերհզոր բանակը մտցնի Վրաստան:
6. Վրացական բանակին 100% ջախջախման ուղարկելը, որի արդյունքում եղան բազմաթիվ զոհեր, ու վրացական բանակի գույքի 1/5-ը Ռուսաստանը վերցրեց իրեն, կամ պաթացրեց:
7. Շարունակական սադրանքները, որի արդյունքում Ռուսաստանի ներվերը վերջնական կանջատվեն ու Վրաստանը կարողա դառնա Չեչնյա 2:
Ի՞նչ ասեմ Արթուր ջան սա քո կարծիքով իմաստուն պրեզիդենտի իմաստուն արարքա՞:
Դա նույննա, որ մենք, մեր նախագահի հրամանով, հարձակվենք Թուրքիայի վրա, որ պատմական Հայաստանը վերցնենք հետ: Դու նման հրաման տվող նախագահին իմաստուն կհամարեի՞ր:
էսպես չի մնա
Որոշ կետերում համաձայն եմ, որոշներում ոչ, մի քանի կետ մի փոքր անհասկանալի է: Բայց դեռ չեմ խորանա: Կգրեմ վերջին մասի վերաբերյալ: +ամանակը ամեն ինչ ցույց կտալ:
http://www.akumb.am/showthread.php?p...85#post1026685 Վստահ եմ` Արթուրը կարող է ավելացնել ևս մի քանիսը;
Ինչքան էլ իրավական վերլուծությունը ճիշտ լինի ու հիմնված օրենքի վրա, այն կարելի է շրջանցել քաղաքական ճարտասանության հարուստ բառապաշարով: Վրաստանի իշխանությունը իրավական հիմքերով պնդում է տարածքային ամբողջականության վերականգնման համար ռազմական գործողությունների սկսման արդարացիությունը, Ռուսաստանի իշխանությունը քաղաքական լեկսիկոնի ճկունությամբ գնահատում է իր գործողությունները «խաղաղության պարտադրում»՝ այս կերպ արդարացնելով իր գործողությունները: Քաղաքական վերլուծության ու իրավական վերլուծության արդյունքը միևնույնն է՝ քաղաքականը:
Արթ, քո հերթն ա, ինձ հետ չեն համաձայնվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ