Նախագահիցդ փաստորեն նաև խոսելու ու մտածելու ձև ես սովորել հա՞Եթե բան ես ասում, հիմնավորի, իսկ եթե հիմնավորում չունես, ոչ մեկին մի մեղադրի դրա համար ու ամեն անգամ նատոյա-կոնդոլիզայական շուխուռ դնելուց մտածի. "Բո որ հարցնեն`էդ ո՞նց"
Մեզ էլ խնայի, էլի, էլ պատմություն-բանից մի խոսի
Ի դեպ, էն օրը դու live համաձայնեցիր, որ Ալիևն էլ Ղարաբաղի վրա հարձակվելու իրավունք ունի քո տրամաբանությամբ, էլ ինչ պատմություն, ինչ իրավունք, բան![]()
Հիմա էլ եմ հաստատում ասածս: Հարձակվելու իրավունք ունի ցանկացած պետություն: Այլ հարց է, որ իրավունք բառն է մի փոքր անհաջող:
Բացի դրանից Վրաստանի վրա է հարձակվել Ռուսաստանը:
Վերջ: Առայ=մ այս թեմայում էլ գրելիք չունեմ:
Ի դեպ, հանդիպմանը նույնպես չեմ խոսելու այս թեմայի շուրջ: Որևէ մեկի տրամադրությունը հարամելու ցանկություն չկա:
Մոդերատորական: Օֆֆտոպը և մանր խայթոցին դադարեցրեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հաճախ հնչում են ինչ–որ տեղ պարզունակ մեկնաբանություններ՝ թե Սահակաշվիլին արկածախնդրորեն հարձակվեց խաղաղ օսերի վրա, օսերը չեն ուզում վրացիների հետ ապրել, որ դա իրավական նորմերից դուրս էր, պատմական վարկածներ, և այլն…
Կարծում եմ այս իրադարձությունները կրկին ապացուցեցին, որ ճիշտը ոչ թե իրավականն է, կամ պատմականն է, կամ միջազգային ինչ որ նորմերն ու պարտավորություններն են այլ ճիշտը ուժեղն է։ Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ ՎԵ՛ՐՋ։ Իսկ այդ իրավական ու պատմական բլա բլա բլաները կարելի է ամեն ձևի շուռումուռ տալ միայն թե ուժեղը ճիշտ դուրս գա։ Վերջին հաշվով ուժեղը կասի և ասում է՝ այսպես է պետք ու վերջ, ինչպես Ռուսաստանի պարագայում ենք տեսնում։ Եթե հիշում եք, վերջերս Ադրբեջանում և Հայաստանում Ռուսաստանի դեսպանները ասուլիսի ժամանակ պատասխանում էին, որ օս ժողովուրդը այսպես, այնպես, չեն ուզում, այպես են ուզում, որ Ռուսաստանը թույլ չի տա նրանց նկատմամբ ոտնձգություններ, լո լո լո՜, մինչդեռ լրագրողների այն հարցին թե՝ արդյո՞ք Ղարաբաղի հարցում էլ է այդպես, ապա դեսպանները պատասխանեցին, որ ՈՉ, Ղարաբաղի հարցում իրենք գտնում են որ պետք է առաջնորդվել Մինսկի ձևաչափերով, այսինքն բառացիորեն Ռուսաստանը ոնց կարծում է, այդպես պիտի լինի։ Իսկ դուք խորացել եք իրավունքների ու պատմության մեջ։
Իմիջայլոց նկատենք, որ Ռուսաստանը չի շտապում տարածաշրջանում հավասարակշռություն ստեղծել, անընդհատ զորքեր է ֆռռացնում Վրաստանի տարածքում, դիվերսիայի, լրտեսության մեղադրանքներ է ներկայացնում և այլն… Նման է, որ Ռուսաստանը դեռ չի հագեցել տարածաշրջանում իր բազուկները ցույց տալուց, ու անկասկած առիթներ է փնտրում Սահակաշվիլուն վերջնականապես ինչ–որ կերպ (բարոյապես, ֆիզիկապես) ոչնչացնելու ու իր վերջնական իշխանությունը Վրաստանում հաստատելու համար։
Ինչ վերաբերում է Սահակաշվիլու արկածախնդրությանը, ապա ես խիստ կասկածում եմ թե նրա արկածախնդիր լինելուն, թե ԱՄՆ–ի կողմից նրան հրահրելու վարկածին։
Նաև կասկածում եմ օսեթների վրացիների հետ գենետիկորեն անհամատեղելի լինելու վարկածին։ Սա մի կաթիլ մեղրի պատմությունն է զարգացել։ Իսկ զարգացել է, որովհետև քաղաքական ուժերը թույլ են տվել, նույնիսկ ավելին՝ կրակի վրա յուղ են ավելացրել։ Ում շահերի համա՞ր՝ միարժեքորեն Ռուսաստանի։ Եվ հավանական եմ համարում, որ օսերի կողմից այնքան են «համը հանել» որ տաքարյուն Սահակաշվիլին այլընտրանք չի ունեցել։ Գուցե սխալվել է, դժվար է ասել, բայց էլի ասում եմ, ինչ էլ աներ, պարտվելու էր, գուցե ավելի վատ լիներ, եթե Օսեթիայի ու Աբխազիայի խառնաշփոթը տևեր անվերջ։ Գուցե պետք էր ռուսաստանի ճորտը դառնալ ու վե՞րջ… Համենայն դեպս քաղաքականության տեսանկյունից Սահակաշվիլին գործեց կոպիտ սխալներով, նա փորձեց լինել ազնիվ, բայց քաղաքականության մեջ ազնվությունը համարժեք է հիմարությանը, իսկ դրանից օգտվում են թշնամիները։ Իսկ Ռուսաստանի շահերի հետ պետք է այնուամենայնիվ հաշվի նստել ինչքան էլ որ դառը թվա, այդ ատոմային գերտերությունը չի ներում, որ իր հետ հաշվի չեն նստում, մանավանդ հենց իր սահմանի երկրները։ Կամ էլ պիտի միանալ Եվրոպայի կողմից Ռուսաստանը քայքայելու փորձերին, բայց այնպես որ Ռուսաստանը ուշ գլխի ընկնիԴրա համար դիվանագիտական ճկունություններ են պետք, մի քանի ողորմելի «գրադով» ոչնչի չես հասնի
![]()
Si vis pacem, para bellum
Վիշապ լիովին համաձայն եմ...![]()
Հարգելի Վիշապ
Ինչից ելնելով ես կանգ առել այդ կետում: Ժամանակավոր իրադրություն է:
Տեսնենք թե ինչ կլինի ապագայում: Միայն ասեմ, որ լրջորեն շրջանառվում է Վրաստանին արագացված կարգով ՆԱՏՈ ընդունելու տարբերակը: Իսկ Արևելյան Եվրոպանի երկրները /առաջին հեևթին սլավոնական Լեհաստանը/ արդեն իրենք են ընկել ԱՄՆ-ի ոտքերը, որ իրենց երկրներում /Չեխիա/ հակաօդային պաշտպանության նորագույն ռադարներ տեղադրելու համար:
Շատ մի շտապեք: Պատմությունը մեկ օրում չի կերտվում: Երբեմն մեկ կամ մի քանի օրում է իրացվում, սակայն կերտվում է բավականին երկար:
…
Այսքանը մի ավել քայլ էր ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից առանց ավելորդ միտինգայնության հակաօդային համակարգերը տեղադրել Ռուսների, իսկ Աֆղանստանում ՝ չինացիքի քթի տակ:
Եվ այդպիսով այդ երկրները մտան Ռուսաստանի և Չինաստանի պլանային նշանակետերի մեջ:
Բացատրություն:
Պլանային նշանակետ - հակառակորդի կարևոր ռազմական և/կամ ստրատեգիական նշանակության օբյեկտ, որը հարձակման է ենթարկվում, անմիջապես մարտկան գործողությունը սկսելու պահին: Պլանային նշանակետների վրա անընդհատ սովորում և վարժվում են բոլոր զորատեսակները: Բոլոր զորատեսակները պարտավոր են «փակ աչքերով» 100% խոցեն պլանային նշանակետը, իսկ հրետանու, ավիացիաի, և հրթիռային զորատեսակների համար պլանային նշանակետի կոորդինատները մտցված են այսպես ասած «արագ գործարկման» մատյանում: Հերիք է հրետանին ստանա, ասենք «կաղնի 12» և հաշված վարկյանների ընթացքում պլանային նշանակետի փոխարեն մեծ փոս կմնա:
էսպես չի մնա
dvgray ջան, Վրաստանը ՆԱՏՕ չի մտնելու, նա եթե 90-ականներին չմտավ (Ռուսաստանի թույլ ժամանակ), հիմա էլ չի կարող, որովհետև եթե նա մտնի ՆԱՏՕ, ռուսները առանց երկար-բարակ մտածելու կմտնեն Թբիլիսի… մի կարծի թե դա չի լինի, ես քեզ 100% եմ ասում, չկասկածես ու եթե թվում է թե ռուսները որևէ լծակ չունեն, սխալվում ես Աֆղանստան, Իրաք, Իրան, Կուբա, Վենեսուլա սրանց էլ գումարած այն, որ Ռուսաստանն ամենամեծ նավթ և գազ արտահանող երկիրն է, ԱՄՆ-ի պողպատի արտադրության 10%-ը ռուսների ձեռքում է (ԱՄՆ-ի տվյալներ են), Ռուսաստանը 5րդ ամենամեծ հացահատիկ արտահանող երկիրն է և վերջերս "պետական" հովանավորությամբ ձգտելու են լինել առաջինը (ԱՄՆ-ի տվյալներով), ԳՖՀ-ի էներգակիրների 23%-ը գալիս է Ռուսաստանից ու այսպես շարունակ…եթե կարծում ես Արևմուտքը կվտանգի այս ամենը, ապա սխալվում ես…եթե անկեղծ լինենք ապա Արևմուտքը թքած ունի Վրաստանի դեմոկրատիայի, տարածքային ամբողջականության, վրացիների, օսերի ու մնացած ամեն ինչի վրա, իրենց միայն նավթատարն ու նրա անվտանգությունն է հետաքրքրում, պարտադիր չէ, որ բառացի ասեն, որ հասկանանք…Իսկ Չեխիայի, Էստոնիայի, Լեհաստանի ու մնացածների աղմուկներին Արևմուտքը "ըմբռնումով" է մոտենում…
Ի դեպ, ամենադեմոկրատական ու ամենալեգիտիմ Վրաստանում հեռուստաալիքների գրաքննությունը ռազմական դրության դադարեցմամբ վերացվելու է, թե ռուսաստանյան հեռուստաալիքները այդպես էլ արգելվելու են՞
Չնայած կասկածում եմ,որ ներկա արգելքը Ռազմական դրությամբ է հիմնավորվել - ուղղակի ամսի 9ից անջատել են և վերջ...
ՀԵտաքրքիր է արբանյակային ալեհավաքներն նույնպես գալիս հանել են տալիս տների տանիքներից, որ ռուսաստանի ալիքներ վրաստանում ոչ ոք չնայի՞
Որ արբանյակային ալեհավաք ունենան էլ ռուսական ալիքներն իրանց ինչի՞ն ա պետք:
Հիմա գալու է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը իր սատելլիտ-պետություններին պարտադրելու է ճանաչել Վրաստանի այդ 2 ռեգիոնների անկախությունը, իսկ Վրաստանը արդեն հայտարարեց, որ ով ճանաչի դրանց անկախությունը` այդ երկրի հետ խզվելու են դիվանագիտական հարաբերությունները:
Այս դասական շախմատային խնդրում` ինչպես է պահելու իրեն Հայաստանը ?..
Life is too short...
Տեսա՞ք ռուս չինովնիկների հուզական, ամպագոռգոռ ելույթները օս և աբխազ ժողովուրդների անկախության իրավունքի վերաբերյալ։ Թե՝ «այս ժողովուրդները իրավունք ունեն անկախ լինելու, նրանց անկախությունը թե՝ պատմականորեն, թե՝ իրավականորեն արդար է…» և այլն…
Ուրեմն այսպես. եթե այս երկերեսանի իմպերիալիստները որևէ առարկություն թեկուզ ակնարկեն Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ, կարելի է նրանց կոչել հենց իրենց լեզվով՝ «твари!!!»։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ