Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը օգոստոսի 11-ին հրատարակել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հոդվածը «Պատերազմ Վրաստանում՝ պատերազմ Արևմուտքի համար» խորագրով:
«Կարծիքներ» բաժնում հրապարակված հոդվածում Սահակաշվիլին վստահեցնում է, որ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության տարածքում բախումները սպառնում են Եվրոպայի և նախկին ԽՄ երկրների ազատությանը:
«Ես ցանկանում էի վերամիավորել իմ երկիրը ոչ թե զենքի ուժով, այլ Վրաստանը դարձնելով ձգման կենտրոն: Ես ցանկանում էի, որ հակամարտության գոտում բնակվող մարդիկ կարողանային կիսել ծաղկող ժողովրդավարական երկրի բոլոր բարիքները», - գրում է Վրաստանի նախագահը:
Միխայիլ Սահակաշվիլին կրկին մեղադրել է Կրեմլին բազմաթիվ սադրանքների և Աբխազիայում ու Հարավային Օսիայում անջատական կարգերի հսկումը իրականացնելու մեջ:
tert.am
Էջանիշներ