Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ =ամը 17.00 ից սկսվում է բողոքի ակցիա Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ տարվող պատերազմի դեմ:
![]()
Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ =ամը 17.00 ից սկսվում է բողոքի ակցիա Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ տարվող պատերազմի դեմ:
![]()
ճիշտն ասած չեմ հասցրել ծանոթանալ ակումբցիների գրառումների հետ, սակայն կուզենայի անմիջապես ասել, որ թեման շատ հետաքրքիր է անձամբ ինձ համար ասեմ որ բոլոր առումներով պաշտպանում եմ Ռուսաստանին և նույնիսկ ավելին ասեմ թող չթվա թե շատ ագրեսիվ եմ տրամադրված Վրաստանի նկատմամբ/կամ էլ թող թվա դեմ չէի լինի/ բայց շատ եմ ուզում որ Ռուսաստանը մի լավ եթե այսպես կարելի ա ասել, դաս տար Վրաստանին որ աջ ու ձախ փորձում է ճնշած լինի իր տարածքում գտնվող ազգային փոքրամասնություններին, այդ թվում և հայերին ՝Ախլքալաքում:Ասեմ ավելին շատ կուզենայի որ հնարավորության դեպքում հայերն էլ ոտքի ելնեին ինչպես արեցին աբխազները չնայած կարծում եմ սա ավելի քան անիրականանալի են բայց շատ կուզենայի:
Մոդերատորական: Թվով 10 թեմայից դուրս գրառումներ ջնջվել են:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 11.08.2008, 15:08:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Ռուսաստանը վերջապես պետք է ցույց տա Սահակաշվիլիին թէ ծիտն ինչ թռչուն է
թերևս իմ կարդացած գրառումներից ամենահամապատասխան էր իմ կարծիքի հետ այս նույն տողերը կցանկանայի գրել և ես սակայն դուք արդեն դա արել եք:Մի բան էլ ասեմ, որ ցանկացած քաղաքակիրթ ազգ գիտի որ Օլիմպիական խաղերի ժամանակ պետք է դադարի ցանկացած պատերազմ բայց կարծես թե Սահակաշվիլին դրա մասին այնքան էլ տեղյակ չէր և հենց Օլիմպիական խաղերի ժամանկ սկսեց կոտորել Հարավայի նՕսեթիայի անմեղ մարդկանց ես ասեմ որ ինձ համար ավելի քան պարզ է որ այսօր մենք շրջապատված ենք գիշատիչներով որոնք ցանկացած ակնթարթ կօգտագործեն հայերին ոչնչացնելու համար այդ թվումև վրացիները.չեմ հասկանում այն հայերին ովքեր պաշտպանում են Վրաստանին ինձ համար դա ավելի քան անընդունելի է :
Ավելացվել է 5 րոպե անց
ընդհանրապես կապ չունեմ քաղաքական որևէ ուժի հետ դա իմ կարծիքն է:Այո հասկանում եմ որ շատ ծանր կլինի մեզ համար բայց և այնպես ցանկությունս շատ մեծ է որ վերականգնվի վաղեմի արդարությունը եթե կարելի է այդպես ասել:Ստալինի «հիանալի» ծրագրերի շնորհիվ այսօր շատ ազգեր են տուժում, Վրաստանը չափազանց շատ նվերներ ա ստացել այդ տարիներին այդ թվում և մեր հողերից երևի դրանից էլ վրեժի զգացումը չի թույլ տալիս որ հարցին այլ տեսանկյունից նայեմ
Վերջին խմբագրող՝ Amourchik: 11.08.2008, 15:10: Պատճառ: Գրառման ավելացում
Սամվել
Նախ Ռուսաստանը խայտառակ պարտություն է կրել առաջին համաշխարհային պատերազմում: հետո՝ հզորագույն Հռոմեական կայսրությունը բզիկ բզիկ եղավ մի քանի տարում: Հետո Օսմանյան կայսրությունը, որը կազմաքանդվեղ այնպես գեղեցիկ ձևով, որ էլ չասած: Ռուասական կայսրրույթունը պրակտիկորեն վերջին կայսրությունն է ՝ որը ապրում ու գոյատևում է միմիայն նավթի հաշվին ու շուտով նրա վերջն էլ է գալու: Նույնիսկ կարող է դա մենք տեսնենք:
Եթե անգամ անպարտեի Քաջն Ռուսիոն լինի, ինչ է. պետք է բռնի ու ձևվի իր հարևանի տարա՞ծքը: Ռուսաստանը ագրեսով է: Նա կեղտոտ մեթոդներով ու ջարդ կոտորածով զավթել է Վրաստանից Հարավային Օսեթիան ու Աբխազիան: Նա կպած ուզում է գրավել Աջարիան ու նաև Ջավախքը: Նա բոլոր դաժան պատերազմների պրովակացիաներով սկսողն է /թուրքի նման/ ու նախաձեռնողը: Վրաստանը ընդամենը ազատագրական պատերազմի է դուրս եկել զավթիչների դեմ: Ու եթե Վրաստանը պարտվի, ապա 11-երորդ կարմիր բանակը կրկին ասպատակելու է ամբողջ Անդրկովկասը նորից մի 70 տարվա ստրկություն պարտադրելով Անդրկովկասին: Մեզ մնում է միայն օգնել Վրաստանին այս դաժան ու անհավասար պայքարում: Իսկ դուք հավեսով չարախնդում եք, հավանաբար առանց հասկանալու կամ էլ ռուսի սրսկած պրոպագանդայից ելնելով
…
Կորչի ռուսի ոտը մեր կողմերից, քանի դեռ նա ագրեսոր է:
ճիշտ ա թող ռուսի ագրեսոր ոտքը կորչի և մտնի ցեղասպան թուրքինը :Գոնե պատկերացնում եք քանի րոպեյում Հայստանից միայն հիշողություններ կմնային եթե Ռուսաստանը չլիներ և չհսկեր մեր սահմանըՀասկանում եմ ոմանց համար քիչ է թվում նաև այն ինչ անում հիմա Ռուսաստանը Հայաստանի համար:Իմ խորին համոզմամբ Ամերիկան Վրաստանի համար ավելի չի անում ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի համար:չեմ հասկանում էլ ինչեք ուզում որ մեր համար Ռուսաստանը գա Ղարաբաղը մցնի մեր կազմի տակ, գնա թուրքիայից մեր հողերը բերի ու մեզ պաշտպանի՞:Ավելին մի պահանջեք ուղղակի գաշնակից երկրից Ռուսաստանը դաշնակից է Հայաստանին այլ ոչ թե պաշտպան:Ամեն երկիր առաջին հերթին մտածում ա իր ոչ թե ուրիշի մասին
Վերջին խմբագրող՝ Amourchik: 11.08.2008, 15:34:
Դա CNN էլ է հաստատել, հետո դու Վրացական պչոպագանդայի տակ էս գտնվում, ու երրորդ, նույնիսկ եթե 10 զոհ լիներ օբյեկտիվությունը պահաջում է , հարգել նրանց հիշատակը ու հիշել… Դու ժամերով գրում էս , որ ռմբակոծվել են բնակելի տներ, իսկ Վրացիները մի ամբողջ քաղաք ու գյուղեր են, բնակչության հետ հանդերձ վերացնում, դու լռում ես՝ նույնիկ հաստումը քո սիրելի ՍԻԷՆԷՆ--ով լսելուց ու կադրեր տեսնելուց հետ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ