Լիովին համաձայն եմ և դա բոլորը չէ, ինձ թվում է վիճակը շատ ավելի տագնապալի է քան մենք պատկերացնում ենք…հարցն այստեղ միայն լավ ապրելն ու կաշառակերությունը չէ, այլ Հայաստանը տարածաշրջանում որպես գործոն դադարում է գոյություն ունենալ: Բացատրեմ…Ղազախստանն արդեն միացավ ԲԹՋ նավթատարին, կառուցվում է Հայաստանը շրջանցող երկաթգիծ, Ռուսների հարաբերություննրն ազերիների հետ կարծես ջերմանում են, իսկ սրա դեմ մենք Գյուլին ֆուտբոլ նայելու ենք կանչում առանց հասկանալու որ նախ հարաբերություններն են լավացնում հետո ֆուտբոլ նայում, հակառակ դեպքում դրան ասում են կաշառք: Ճիշտը որ ասենք սրանք ոչ էլ մտադիր են որևէ հարցը լուծելու… ոչ էլ իրենց ձեռք է տալիս լուծելու այդ խնդիրները, հակառակ դեպքում նրանք մինչև հիմա իրական քայլեր կձեռնարկեին այդ ուղությամբ…մեզ շրջանցող ծրագրերը գնալով շատանալու են, իսկ մենք վերածվելու ենգ տերիտորիայի, որն իրենից միայն փորձանք կարող է ներկայացնել…Եթե այս ամենը շարունակվի և ժողովուրդը չկարողանա իշխանությունը փոխել, ապա ամեն մարդ սկսելու է իր գլխի ճարը տեսնել ու երկրից "թռնել"…այս վիճակով մեր երկիրը լուրջ տնտեսական մրցակցության չի դիմանա, մեր երկիրը 3 միլիոն բնակչության համար աշխատատեղեր չի կարող ստեղծել, որովհետև մենք այդ ռեսուրսը չունենք, իսկ աշխատուժը գնում է այնտեղ որտեղ գործ կա (վճարվող իհարկե)…
Մեֆիստոֆել

Կարծում ես միայն աշխատավարձ բարձրացնելով հնարավոր է մարդկանց պահե՞լ: Դա մեծագույն մոլորություն է:
Այսօր Հայաստանում նկատի ունեմ Երևանում աշխատավարձերը արդեն ահագին բարձր են համեմատած մեր քթի տակ ապրող շատ ու շատ ժողովուրդներից: Այսօր Հայաստանում տաքսիստը ամսեկան մի 100.000 մինիմումը ունի: Իսկ ես քեզ կարող եմ ասել որ միլիոնավոր իրաքցիներ, հնդիկներ, պակիստանցիներ ու քրդեր կերազեն այդպիսի աշխատավարձով աշխատել: Ու դուք շուտով կսկսեք տեսնել թե ոնց կսկսեն այլ երկրներից էժան աշխատուժ բերել Հայաստան եթե այսպես շարունակի ամեն ինչ թանկանալ: