Կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն, այնպիսի մտավորականություն, որն անհրաժեշտ է այսպիսի սոցիալ–քաղաքական, մշակութային, բարոյա–հոգեբանական վիճակում գտնվող երկրին։
Կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն, այնպիսի մտավորականություն, որն անհրաժեշտ է այսպիսի սոցիալ–քաղաքական, մշակութային, բարոյա–հոգեբանական վիճակում գտնվող երկրին։
Philosopher ջան, ինձ թվում է, քո այս գրառման մեջ բարձրացրած հարցն արդեն պարունակում է դրա պատասխանը. եթե ունենայինք այդպիսի մտավորականություն, երևի հիմա այսպիսի սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակում չէինք գտնվի, այսինքն՝ արդեն դուրս եկած կլինեինք...Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ Որքան նկատել եմ, մեր ներկայիս մտավորականության շրջանում քաոս է տիրում, ինչպես որ մյուս համարյա բոլոր ոլորտներում է։
Անհատներ, անշուշտ, կան, բայց, որքան հասկացա, տվյալ դեպքում խոսքը ընդհանուր պատկերի մասին էր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ կարծիքով մտավորականության որոշակի մասնատվածությունն է, հա՞, այս հարցի պատճառը, բայց այդ երեւույթն առկա է ո՛չ միայն մտավորականության ոլորտում: Այժմյան պայմաներում, կարծում եմ, պետք է խոսել մեր հասարակության մասնատվածության մասին: Արդյո՞ք նորմալ երեւույթ է մարդկանց մտածելակերպի այսչափ տարբերությունը: Բայց.... это уже совсем другая история.........., и намного более серьезная.
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Հարցը ոչ այնքան մտավորականության շրջանում առկա քաոսն է, որքան նրանց գլխում եղած քաոսը, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուր գիտակցության մեջ առկա քաոսը։ Հայ մտավորականի աշխարհայացքը այսօր լավագույն դեպքում կերտվում է հայ և մասամբ էլ ռուս գրականության ու խոհափիլիսոփայական մտքի ազդեցությամբ։ Մինչդեռ 21–րդ դարի մարդուն հասկանալու համար, նրա խնդիրները ընկալելու համար, իսկ հայ հասարակությունը ու հայ մարդը ուզեն թե չուզեն ժամանակակից աշխարհի մասն են, թեև շատ թելերով էլ կապված են 19–րդ դարի հոգեբանությանն ու աշխարհայացքին, ահա մարդը, որ ցանկանում է խոսք ասել անցյալի ու ներկայի այս բարդ խառնուրդին, պետք է յուրացրաց լինի գոնե Յունգի ու Ֆրոմի փիլիսոփայությունը, գոնե պետք է կարդացած լինի Սարտր, Կամյու ու Մարկես, գոնե պետք է Կյերկեգորի ու Նիցշեի հետ մտածի մարդու ու նրա բնույթի մասին։ Այլապես նա կմնա ինֆտանտիլիզմով, մտավոր ու հոգևոր մարգինալիզմով ինքնասիրահարված մի խառնամբոխի ներկայացուցիչ։
Մտավորականությունը մասնատված է այնպիսի հարցերում, որոնք նրան հասանելի չեն։ Օրինակ, եթե կազմվի մի հարցաթերթիկ, որտեղ տրվի ընդամենը երկու հարց. "Ինչպե՞ս կարելի է լուծել մարդու խնդիրը", և "Ինչպե՞ս պայքարել չարորակ ագրեսիայի դեմ"։ Քանի՞ հայ մտավորական կկարողանա ադեկվատ պատասխան տալ այս երկու հարցերին։ Իսկ դրանք քաղաքակրթական նշանակության հիմնարար հարցեր են, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր մտավորական։ Իսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ցեղասպանությունը և նրան հարակից թեմաները, հայ մտավորականները բավականին միասնական են, որովհետև նրանք հասկանում են՝ ով ում բարեկամն է այստեղ։ Ավելի լուրջ հարցերը, որոնք դուրս են աշխարհի ընկալման "իմ ցեղ–քո ցեղ" արխայիկ մոդելից, նրանց սահմանը չեն։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 28.02.2007, 15:23:
Սա այն եզակի դեպքերից է, երբ կարծիքս համընկնում է բացարձակ մեծամասնության հետ: Մեր մտավորականությունը, այսպես ասած, «համեմատաբար մտավորականություն» է, այն էլ այնպիսին, որ ցերեկը ճրագով փնտրես, էլի հնարավոր է, որ չգտնես:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Առաջին անգամ եմ տեսնում այնպիսի հարցում, որտեղ մի տարբերակն անցնի միաձայն (գոնե այս պահի դրությամբ)...Մի կողմից տխուր է, մյուս կողմից էլ լավ է, որ գոնե իրատես ենք։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այդ "եթե"–ն տեղին էր ասված։ Մտավորականությունը՝ որպես հասարակական երևույթ, կարող է ձևավորվել բացառապես երկար պատմական զարգացման արդյունքում՝ ունենալով իր զարգացման փուլերը։ Որպեսզի մարդը դառնա մտավորական, անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ, հոգեբանական մթնոլորտ և ավանդույթ, որի վրա հիմվում է այդ մթնոլորտը։ Իրականում այս ավանդույթն ու մթնոլորտը շատ բան են որոշում, դրանք կարող են միջակ մարդուն դարձնել լուրջ գործիչ, եթե, օրինակ, խոսքը գնում է գերմանական ինտելեկտուալ ավանդույթի մասին, և կամ մեծ պոտենցիալ ունեցող մարդուն վերածել մարգինալի, եթե խոսքը գնում է, օրինակ, հայկական ինտելեկտուալ ավանդույթի ու ժամանակակից մտածողության մասին, որը իր գավառականության մեջ է կլանում մեծաթիվ ընդունակ մարդկանց ու նրանց վերածում միջակությունների։ Խոսքն այն մասին չէ, որ հայկական ինտելեկտը որևէ կարևոր ձեռքբերում չի ունեցել, ունեցել է, բայց այնքան քիչ, որ այդ ձեռքբերումներն էլ կորել են անտաղանդության ու ազգային ինքնասպան աշխարհայացքի կաթսայի մեջ։
Մտավորականությունը՝որպես հասարակական խավ, իր ձևավորումն սկսում է ձեռք բերել հենց դպրոցից: Դրա համար ես մեջբերել էի դպրոցի օրինակը: Ավաղ հիմա քաոսն սկսվում է հենց այնտեղից: Մտահոգիչ է....բայց փաստ, որ սերունդը գնալով անտարբեր է դառնում ամեն ինչի նկատմամբ, ու առաջին հերթին՝ մեր մշակույթի ու երբեմնի ձեռքբերումների:![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.03.2007, 18:47:
Ես ձևավորված մտավորականություն ասելով հասկանում եմ՝ հասարակության մեջ այնպիսի մի զանգված, որը զբաղված է տվայալ հասրակությանը հուզող հիմնախնդիրների և մարտահրավերնի վերլուծմամբ:Հասարակության մեջ առկա քաղաքական, սոցիալական ճգնաժամի վերացման, հասարակության բարոյա-հոգեբանական իրավիճակի բարելավման ուղվաց քննարկումներ կատարող և լուծումներ առաջարկող զանգված:Ցավով եմ ասում, բայց մենք ձևավորված մտավորականություն չունենք:Իհարկե, կան առանձին անհատներ որոնք մտավորական կոչվելու բոլոր իրավունքները ունեն:
Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
http://www.mathnet.am/
Ինչի՞ ենք այսպես պեսսիմիստորեն նայում, չնայած, որ ես էլ համաձայնվեցի մեծամասնության հետ, այնուամենայնիվ չեմ կարծում, որ «վիճակն» այդքա՜ն ծանր է: Գուցե եւ մասնատված, բայց ունենք շատ խելացի մարդիկ:
У нас существует несколько паралельных миров, которые если соприкасаятся друг с другом, то соприкосновение чревато прохими последствиями.
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
“Հայր մեր, որ երկինս ես,
Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:
Մտավորականությունը որնա, интеллигенция-ն?..
Դե դրա վերաբերյալ մի հատ անեկդոտ ունեմ, որ լիարժեք արտահայտումա իմ կարծիքը
Поступили двое в институт.
Один другому говорит:
- Все, теперь мы студенты, молодые представители интеллигенции..
-Че?..
-Хр*н через плечо!! Интеллигенция мы теперь, бл*..
Պառդոն մայ ֆռենչ..
Եթե այդ գրողների միության անդամներ լինեին, ասենք, Քամյուի, Սարտրի, Հեսսեի, Կաֆկայի նման գրողներ, ապա նրանց գոյությունն ուղղակի անհամատեղելի կլիներ այսպիսի հասարակության և այսպիսի պետության գոյության հետ։ Խնդիրն այն է, որ մտավորականի գոյությունն ու հասարակության վերաբերմունքը մտավորականության նկատմամբ ուղղակիորեն փոխկապակցված են։ Մի կողմից, իհարկե, պետք է լինի լուրջ մտավորականություն, որպեսզի հասարակությունը դեպքով թեքվի դեպի նրանց գաղափարներն ու աշխարհընկալումը, մյուս կողմից, սակայն, հասարակությունը պետք է ձևավորի լուրջ, ինքն իրենից ու հենց այդ հասարակությունից ազատ մտավորականի ու մտավորականության հասարակական պատվեր, ինչը, ըստ էության, պատմական որևէ ժամանակաշրջնում հայ հասարակությունը չի արել. ո՛չ Խորենացու, ո՛չ Նարեկացու, ո՛չ Չարենցի, ո՛չ Մաթևոսյանի գոյությունը չի եղել հասարակական պատվերի արդյունք, ինչն էլ և դարձել է պատճառ, որ նրանց այդ ինքնակամ գոյությունը չի դարձել ազգային կեցության իմաստավորման ու վերափոխման խթան։ Այսօր ևս այդ պատվերը չկա։ Եվ ամեն ինչ սկսվում է նորից՝ իր հավերժական սկզբնակետից. ազգային բարձր ինքնագնահատակին հակադրվող ցածր ինքնաճանաչումն ու ցածր ինքնախնամքը։
Ձևական են, քանի որ մաքուր իմաստով մտավորականներ հայ մշակույթում քիչ են եղել, քանի որ մտավորական երևույթը բոլորովին չի նույնանում գրել, կարդալ կամ նկարել իմանալու հետ։ Եվ հասարակությունն էլ սովորել է, որ մտավորականը թույլ, մարգինալ, ստրկամիտ այն մարդն է, որը ուրախ է խաբվել ամեն խաբեբայի ու ուրախ է կաշառվել ցանկացածին, ով քիչ թե շատ գին կառաջարկի իրեն։ Այսպիսին է ազգային ավանդույթը։
Չունենք, ու չենք էլ ունենա ... քանի դեռ ժողովուրդն իրա էս աբորիգեն վիճակից դուրս չի եկել (էստեղ մի հատ ծիծակի սմայլիկ էր պետք, չգտա)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ