User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    6 18.18%
  • Ոչ

    27 81.82%
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չունենք, ու չենք էլ ունենա ... քանի դեռ ժողովուրդն իրա էս աբորիգեն վիճակից դուրս չի եկել (էստեղ մի հատ ծիծակի սմայլիկ էր պետք, չգտա)
    Չեմ կարծում, որ դուք ինքներդ ձեզ համարում եք այդպիսինը,դա արդեն նշանակում է, որ «կան նպաստավոր պայմաններ» մտավորականության գոյության համար: Բոլորովին համաձայն չեմ:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  2. #17
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Ցավով եմ ասում ժող,բայց չկա:Կամ էլ կարող ա կա չի երևում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  3. #18
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Idealistka-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, որ դուք ինքներդ ձեզ համարում եք այդպիսինը,դա արդեն նշանակում է, որ «կան նպաստավոր պայմաններ» մտավորականության գոյության համար: Բոլորովին համաձայն չեմ:
    Իմ ասածը վերաբերում էր մի ամբողջ ազգի: Ինդիվիդումներ միշտ էլ եղել են ու կլինեն [չմտածես, թե ինձ ի նկատի ունեմ, մենք ավելի արժանավոր դեմքեր էլ ունենք]

  4. #19
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածը վերաբերում էր մի ամբողջ ազգի: Ինդիվիդումներ միշտ էլ եղել են ու կլինեն [չմտածես, թե ինձ ի նկատի ունեմ, մենք ավելի արժանավոր դեմքեր էլ ունենք]
    Բայց չէ՞ որ հենց անհատներից է կազմվում ազգի մտավորականությունը, դրա համար անպայման չէ, որ «աբորիգեներ», որոնց գոյությունը ես չեմ ժխտում, չլինեն: Քանի որ հիմա Հայաստանում կան տարբեր սոցիալ-մշակութային գործոններով տարբերվող շերտեր/ մեր երկիրը աչքի է ընկնում կոնտրաստներով/, ամբողջ բնակչության գոնե 1/20-ը հանգիստ կարող են կազմել «ոչ աբորիգենները», դա արդեն ոգեշնչում է, չէ՞, ու դրա մի մասն էլ ունի «պոտենցիալ»: Որ մասնատված ու ցրված են շրջանակները՝ չեմ ժխտում: Բայց դրա գոյությունն էլ պետք է խոստովանեմ:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  5. #20
    Արգելափակված Հեթանոս Հրեշտակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Էլի որ անհատներից է կազմվում ագգը, բայց եթե այդ 1/20-ն էլ չկա, եթե լիներ էլ, քիչ է, ի՞նչ անե՞ս ...
    Փորձիր մի օր ձեր ՔՈՒՉԻ տղերքի խոսակցությունը լսես ... ի՞նչ, էլի հեռախոսներից են խոսու՞մ ....

  6. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Հեթանոս Հրեշտակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի որ անհատներից է կազմվում ագգը, բայց եթե այդ 1/20-ն էլ չկա, եթե լիներ էլ, քիչ է, ի՞նչ անե՞ս ...
    Փորձիր մի օր ձեր ՔՈՒՉԻ տղերքի խոսակցությունը լսես ... ի՞նչ, էլի հեռախոսներից են խոսու՞մ ....
    Իհարկե լսել եմ, իմիջիայլոց ոչ միայն տղաների խոսակցություններն են բջջայիների մասին, երիտասարդության մեծ մասը այդ հիվանդությամբ է տառապում, բայց //նորից//, նրչանք մեծամասնություն են, բայց ո՛չ ամբողջ հասարակությունը, իսկ մտավորականությունը երբեք էլ բազմաքանակ չի եղել //երկրի ողջ բնակչության համեմատ//:
    Համ էլ, կարծում եմ, սխալ տեսանկյունից ենք նայում, մենք էլ ենք շարունակում փնովել ինքներս մեզ //երեւի ազգային է//, այնինչ պետք է առաջ նայել: Չանտեսելով սխալները՝ պետք է ձգտել լավին ու հետ չնայել: Ու «լոխ» լավ կլինի :
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  7. #22
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Ինձ թվումա մտավորականություն ասելով , (են էլ ձևաորված) մարդիկ հեռու չգնալով պատկերացնում են 70-ն անց մի ալեհեր, -40 ակնոցներով, վեչնի ծխող, ու միշտ աղքատությունից ու իշխանությունից բողոքող ծերունի: Համենայն դեպս առաջին ասոցիացիան ետա, թող ներեն ինձ իրենց մտավորականություն համարողները:
    Չէ չէ ես սենց չեմ մտածում:
    Որպեսզի տվյալ հարցին կոնկրետ պատասխան տրվի իմ կարծիքով պետք է մենք վերաիմաստվորենք, վերվերլուծենք(դե տենց մի բան էլի) Ձևավորված մտաորականության գաղափարը
    Վերջին խմբագրող՝ hippy w.s: 17.03.2007, 22:42:
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  8. #23
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Դիտորդ Վերլուծաբան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվումա մտավորականություն ասելով , (են էլ ձևաորված) մարդիկ հեռու չգնալով պատկերացնում են 70-ն անց մի ալեհեր, -40 ակնոցներով, վեչնի ծխող, ու միշտ աղքատությունից ու իշխանությունից բողոքող ծերունի: Համենայն դեպս առաջին ասոցիացիան ետա, թող ներեն ինձ իրենց մտավորականություն համարողները..........
    իմ մտածելով երիտասարդի համար ընդունելի մտավորականը այսինքն մարդ որ լիդեր կամ օրինակ (հեղինակություն ամենալավ իմաստով) լինի պետքա մինչև 40 տարեկան լինի որովհետև իրական (փոխհասկացողության) կոնտակտ չի կարա լինի ասենք 60ից բարձր մարդու ու իմ մեջ(20++) որովհետև ոչ ինքը ինձնից բան կհասկանա ոչ էլ ես իրենից

    շատ դեպքերում ես իմ տարիքակիցներից բան չեմ հասկանում էլ ուր մնաց մտավորականը էն էլ ձևավորված
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  9. #24
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Իմ կարծիքով մտավորականը են մարդնա ով նախ և առաջ մտածում ա как не странно
    ոչ թե խոսում:Իսկ հետո իր մտքերը ի կատարա ածում: Էսօրվա երիտասարդության մեջ
    խելացի մտքեր կան, բայց քիչ ու մի տեսակ վախեցած, որովհետև շուրջդ ենքան դեբիլներ կան որ վախենում ես (մենակ մարդը երբեեեեք)մի բան ասես: Այ եթե մի տաք տեղ լիներ ու հետն էլ ուտելիք, մենք էլ ետ խելոքներով կհավաքվեինք ըտեղ ու հաստատ կձևավորվեր ես անտեր երկրի իսկական մտավորականությունը: Լավ միտքա չէէէ
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  10. #25
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    ինձ մի բանա հետաքրքրում ուրիշ երկրներում մեր եսքան սիրած էս մտավորականները իրենց համարժեքը ունեն թե երևի էլի կկրկնվեմ ու ասեմ որ մենք ենք հորինել (բայց ոչ ես) էս մտավորականներին ինչվոր սուպերմենի նման մի բան ենք պատկերցնում կամ ասենք շտապ օգնություն որը չկա ու հայտնի չի պետքա լինի թե պարտադիր չի (կարողա առանց իրանց ավելի լավա)

    որովհետև ասենք դարի սկզբի մեր մտավորականները էն չեն էղել ինչ որ հիմա ենք մտավորականներին էսօր վերագրում
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  11. #26
    Սկսնակ անդամ Մախլուտո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2006
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Philosopher ջան, ինձ թվում է, քո այս գրառման մեջ բարձրացրած հարցն արդեն պարունակում է դրա պատասխանը. եթե ունենայինք այդպիսի մտավորականություն, երևի հիմա այսպիսի սոցիալ-քաղաքական, մշակութային, բարոյա-հոգեբանական վիճակում չէինք գտնվի, այսինքն՝ արդեն դուրս եկած կլինեինք... Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում։ Որքան նկատել եմ, մեր ներկայիս մտավորականության շրջանում քաոս է տիրում, ինչպես որ մյուս համարյա բոլոր ոլորտներում է։

    Անհատներ, անշուշտ, կան, բայց, որքան հասկացա, տվյալ դեպքում խոսքը ընդհանուր պատկերի մասին էր։
    Ամեն երկրի մտավորականություն կարողանումա գործի միայն խոսքի ազատություն երևույթը իր մեջ պարունակող երկրում.... Էսօր Հայաստանում գործումա գրպանի պարունակության երևույթը. . . ու ինքնաբերաբար մարդ արարած լինելով շատ մտավորականներ էսօր Հացի հայթայթման ճանապարհին են ելել ու լքել մտավորականության շրջանը , որովհետեվ էսօր Հայաստանում մտավորական շրջաներում հաց չես գտնի էլ.... Պիտի երկրի տերերի հետ սեղան նստես ,որ օգտվես,,,, Էսօր Սոս Սարգսյանն է հեռացել մտավորական դաշտից, , , էլ ինչ մտավորականության մասին կարող է խոսք լինել? ու որ ես սենց նայում եմ ապագանելա էդ հարցում տխուր իրավիճակում. . . Աշկիս Էմմի կոչվածներն են վաղը միուս օր հայաստանի մտավորականություն կազմելու ու Super Sako - ի հետ տժժժժժժժժժժժալու

  12. #27
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Թող ինձ նորից ներեն մտավորականները, բայց որ հիմա իրանք սոված են էտելա իրանց մեղքը, մտավորականը պետքա լինի երկրի մտքի տերը, այն թելադրողը: Եվ եթե եսօրվա մեր երկրի մտքին կա թալանել ու տժժժաաալ, ուրեմն ետ իրանց մտաորականների մտքին էլա էլել: Ինչ վերաբերվումա խոսքի ազատությանը, ապա ոչ մի տեղ էլ խոսքը ազատ չի: Խոսքը ազատա եթե ձեռքիտ զենք կա, ուրեմն իսկական մտավորականը ենա որ խելացի մըտքերից(մեր դեպքում դուրս եկավ երկիրը թալանելու միտքը) բացի ունի զենք և պատրաստա ցանկացած պահի դուրս գալ բարիկադներ:
    Last Poets- ճիշտ խոսքը ժամանակ չի ճանաչում:
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  13. #28
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Եկեք վերցնենք մասնակի դեպք՝ հենց մեր ակումբն ու քննարկենք, քանի՞ տոկոս է կազմում մտավորականությունը հենց ա՛յս միջավայրում: Philosopher ջան, քանի որ թեման հենց դու ես բացել, հարցս քեզ եմ ուղղում: Այ դու փորձիր մեկ օր հետևել, թե ակումբ «մտնող-դուրս եկողները» ավելի շատ ո՞ր թեմաներն են կարդում կամ ո՞ր թեմաներում գրառումներ անում: «Նոր գրառումներ» բաժնում երբ նայես՝ առաջնորդում են Offtopner-ը, դեսից-դենիցը, ժամանցն ու ի՞նչ կա չկան: Իսկ գրականություն, արվեստ ու մշակույթ, պատմություն ու էլի քանի՜-քանի՜ լավ թեմաներ ետ են մղվել ասես, չեն էլ ընթերցվում: Ու թող հազար անգամ ներող լինեն այն ակումբցիները, ովքեր իհարկե միշտ էլ լինում են այդ թեմաներում ու շոշափում են գլոբալ հարցեր, այնուամենայնիվ, կազմում են ակումբցիների փոքրամասնությունը, կասեի 20%: Ահա և ձեզ պատասխան…չկա այդ ձևավորված խավը, այդ կորիզը, որը պիտի տաներ մեր ժողովրդին իր ետևից: Իսկ նվիրյալ մտավորականներն էլ «խեղդվում» են միջինությունների արանքում, կամ թողնում ու հիասթափված հեռանում են: Ու դա ավաղ նկատվում է նաև ակումբում:

  14. #29
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Դե իհարկե, ամեն ժողովուրդ արժանի է ինչպես իր իշխանությանը, այնպես էլ իր մտավորականությանը... Չնայած լավ կլիներ, որ մտավորականությունն իրեն տրված մտքի ուժի շնորհիվ հասարակությունից մեկ քայլ առջևում լիներ ու իր ետևից տաներ մնացածին: Անհատ մտածողներ են պետք, այլ ոչ թե ամբոխի ենթակա կամակատարներ, որոնց ուշադրությունը նյութական հարստությունն է, այլ ոչ թե մտքի, այդ իմաստով այո, շատ մտավորականներ նյութական, բայց ոչ մտավոր աղքատության մեջ են ապրել ու արարել ժողովրդի ապագան:

    <<Միտքն (Գաղափարն) է կառավարում աշխարհը>>: - Պլատոն
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #30
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ այսօր Հայաստանում ձևավորված մտավորականություն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք վերցնենք մասնակի դեպք՝ հենց մեր ակումբն ու քննարկենք, քանի՞ տոկոս է կազմում մտավորականությունը հենց ա՛յս միջավայրում: Philosopher ջան, քանի որ թեման հենց դու ես բացել, հարցս քեզ եմ ուղղում: Այ դու փորձիր մեկ օր հետևել, թե ակումբ «մտնող-դուրս եկողները» ավելի շատ ո՞ր թեմաներն են կարդում կամ ո՞ր թեմաներում գրառումներ անում: «Նոր գրառումներ» բաժնում երբ նայես՝ առաջնորդում են Offtopner-ը, դեսից-դենիցը, ժամանցն ու ի՞նչ կա չկան: Իսկ գրականություն, արվեստ ու մշակույթ, պատմություն ու էլի քանի՜-քանի՜ լավ թեմաներ ետ են մղվել ասես, չեն էլ ընթերցվում: Ու թող հազար անգամ ներող լինեն այն ակումբցիները, ովքեր իհարկե միշտ էլ լինում են այդ թեմաներում ու շոշափում են գլոբալ հարցեր, այնուամենայնիվ, կազմում են ակումբցիների փոքրամասնությունը, կասեի 20%: Ահա և ձեզ պատասխան…չկա այդ ձևավորված խավը, այդ կորիզը, որը պիտի տաներ մեր ժողովրդին իր ետևից: Իսկ նվիրյալ մտավորականներն էլ «խեղդվում» են միջինությունների արանքում, կամ թողնում ու հիասթափված հեռանում են: Ու դա ավաղ նկատվում է նաև ակումբում:
    Իհարկե, դա այդպես է, և իմ միակ գրառումը Օֆֆթոփանոցում հենց այդ խնդրին էր նվիրված: Կարծում եմ` այնտեղ ասել եմ այն հիմնականը, ինչ պետք էր ասել` որպես արձագանք քո գրառմանը: Իսկ քո ասած` 20 %-ը միայն ակումբում է հնարավոր, ընդհանուր առմամբ` հայ հասարակության պարագայում այդ տոկոսը հաստատ երկնիշ չէ:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր պատրաստել եմ...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.01.2021, 02:02
  2. Այսօր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.04.2018, 23:50
  3. Այսօր բնապահպանի օրն է
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 06.06.2011, 21:52
  4. Այսօր ծնվել են
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:25
  5. Այսօր իմ ծնուննդն էլ է
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 21.02.2007, 18:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •