*** Հարավային քամին Իր թևերինն առավ Սակուռայի տերևները: Լուսնի տակ պարեցին Թերթերը, Քամին Ու գարունը: Հանամին անցավ Առանց Վարդագույն ու ճերմակ Ծաղիկների: Պատվազրկված գարունը Լոկ մի ելք գիտեր՝ Խարակիրի: Ժամանակներում, ...
Թարմացել է 30.11.2012, 02:50 ըստ [ARG:5 UNDEFINED]
Քամին գոհ էր ինքն իրենից, նրա ոգևորությունը տերևաթափ էր արել Բարդուն։ Սակայն այս ի˚նչ շրշյուններ են: Ա՜խ, ծառաբնի խոռոչում երկու տերև կան՝ Դեղնակարմիրն ու Դեղնականաչը։ Նրանք ահավոր դողում են վախից. շփոթված են մոտիկ գտնվելուց ու ասես հայացքով ներողություն են խնդրում միմյանցից։ ...
Թարմացել է 16.05.2014, 15:22 ըստ [ARG:5 UNDEFINED]
Ձմեռ էր: Անգամ քարանձավում, կրակի կողքին էր ձմեռ: Ասում էին, որ մի օր մարդիկ կդադարեն ապրել քարանձավներում, որ մարդիկ դադարելու են մրսել, որ նվաճելու են ջրի ու օդի տարերքները, ինչպես այժմ կրակի տարերքն են նվաճել: Ասում էին, մարդիկ դեռ շատ մեծ ու հզոր գործեր ունեն չարված: Պառավ վհուկը ...
...աշունն էլ գնաց Ամեն մի թաց դող, որ ինձ թողեցիր, Ամեն ջինջ արցունք, որ կուլ տվեցի, Դատարկությունը՝ ծխացող կողքիս, Լուռ խարխափումն էր ակնթարթներիս, Որոնք շունչ ունեին ցնորքիդ կողքին, Այնպես զնգուն էին ժամերիս միջին, Ցավն էին որդեգրում խժռող կարոտի Ու բաժանումը հերքում սրտերի: Նելլի Ռումել ©
Թարմացել է 25.11.2012, 02:48 ըստ [ARG:5 UNDEFINED]
...աշնան հեռացում Ծնկիդ ես վերցրել ճամպրուկդ մաշված, Դեռ խոսուն գույներ դանդա՜ ղ հավաքում, Սմքած խաշամի ծիածաններից Ամռան հետքեր ես հնարել փորձում: Ինքդ էլ բեզարած քո իսկ խաղերից՝ Ձմռան թևի տակ խոր քուն ես փնտրում, Հրեշտակների տա՜ ք փետուրներից Թաց մահճիդ վրա չոր բարձ պատրաստում: Հոգնե՜ լ... փախչում ես ինքդ քեզանից, Սե՜ ր, հույզեր հյուսած ճամպրուկդ կապում, Գլուխ պտտող մեծարումներից Գույներդ թողած ...