Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...աշնան հեռացում

Գնահատել այս գրառումը
...աշնան հեռացում

Ծնկիդ ես վերցրել ճամպրուկդ մաշված,
Դեռ խոսուն գույներ դանդա՜ ղ հավաքում,
Սմքած խաշամի ծիածաններից
Ամռան հետքեր ես հնարել փորձում:

Ինքդ էլ բեզարած քո իսկ խաղերից՝
Ձմռան թևի տակ խոր քուն ես փնտրում,
Հրեշտակների տա՜ ք փետուրներից
Թաց մահճիդ վրա չոր բարձ պատրաստում:

Հոգնե՜ լ... փախչում ես ինքդ քեզանից,
Սե՜ ր, հույզեր հյուսած ճամպրուկդ կապում,
Գլուխ պտտող մեծարումներից
Գույներդ թողած փախչո՜ ւմ, հա փախչո՜ ւմ...

***

Ամեն մի թաց դող, որ ինձ թողեցիր,
Ամեն ջինջ արցունք, որ կուլ տվեցի,
Դատարկությունը՝ ծխացող կողքիս,
Լուռ խարխափումն էր ակնթարթներիս,
Որոնք շունչ ունեին ցնորքիդ կողքին,
Այնպես զնգուն էին ժամերիս միջին,
Ցավն էին որդեգրում խժռող կարոտի
Ու բաժանումը հերքում սրտերի:

Նելլի Ռումել ©

Ուղարկել «...աշնան հեռացում"» Digg-ին Ուղարկել «...աշնան հեռացում"» del.icio.us-ին Ուղարկել «...աշնան հեռացում"» StumbleUpon-ին Ուղարկել «...աշնան հեռացում"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն