...աշնան հեռացում Ծնկիդ ես վերցրել ճամպրուկդ մաշված, Դեռ խոսուն գույներ դանդա՜ ղ հավաքում, Սմքած խաշամի ծիածաններից Ամռան հետքեր ես հնարել փորձում: Ինքդ էլ բեզարած քո իսկ խաղերից՝ Ձմռան թևի տակ խոր քուն ես փնտրում, Հրեշտակների տա՜ ք փետուրներից Թաց մահճիդ վրա չոր բարձ պատրաստում: Հոգնե՜ լ... փախչում ես ինքդ քեզանից, Սե՜ ր, հույզեր հյուսած ճամպրուկդ կապում, Գլուխ պտտող մեծարումներից Գույներդ թողած ...