Քաղաքակրթություն
Ձմեռ էր: Անգամ քարանձավում, կրակի կողքին էր ձմեռ: Ասում էին, որ մի օր մարդիկ կդադարեն ապրել քարանձավներում, որ մարդիկ դադարելու են մրսել, որ նվաճելու են ջրի ու օդի տարերքները, ինչպես այժմ կրակի տարերքն են նվաճել: Ասում էին, մարդիկ դեռ շատ մեծ ու հզոր գործեր ունեն չարված: Պառավ վհուկը հաստատում էր այս ամենը:
Ես չեմ հավատում, ես գիտեմ, որ մարդիկ միշտ էլ ապրելու են քարանձավներում, իսկ տարերքները նվաճելու են անհատները:
Գիտեմ նաև, որ անհատներն իրենց ձեռքբերումները շնորհելու են մարդկանց:
Ու գիտեմ, որ անհատների նվաճումները մարդկությունը համարելու է իրենը, թե իրենք բոլորն են տարերքները սանձել, թե իրենք բոլորն են մեծ ոի հզոր գործեր արել:
Քարանձավում վառվող խարույկին ինչ-որ մեկը փայտ նետեց...