Նայել RSS հոսքը

Arxangelo

ԵՐԱԶ

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Փողոցով քայլում եմ լուռ ու միայնակ:
Շուրջս մարդիկ են ինչ որ տեղ շտապում:
Աչքերս անվերջ Քեզ են որոնում`
Մարդկանց մեջ փնտրում, բայց և չեն գտնում:

Ինձ թվում է, որ կտեսնեմ ես Քեզ,
Կտեսնեմ ես Քո աչքերը ժպտուն:
Ու մենք կքայլենք մինչ ուշ իրիկուն
Եվ վերջում ես Քեզ կուղեկցեմ դեպ տուն:

Իսկ Ձեր բակի մոտ հրաժեշտ տամ Քեզ
Վաղվա հանդիպման ակնկալիքով
Ու դու կժպտաս ժպիտովտ հեզ
Մինչ նոր հանդիպում դու ինձ մաղթելով :

Երազներով եմ ես ավաղ ապրում,
Եվ այս մեկնել է լոկ գունեղ երազ,
Նորից միայնակ փողոցով քայլում
Ու ամբոխի մեջ Քեզ եմ որոնում:

Ուղարկել «ԵՐԱԶ"» Digg-ին Ուղարկել «ԵՐԱԶ"» del.icio.us-ին Ուղարկել «ԵՐԱԶ"» StumbleUpon-ին Ուղարկել «ԵՐԱԶ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն