Նայել RSS հոսքը

Arxangelo

...

Գնահատական. 5 ձայն, 3.40 ընդհանուր:
Դու', որ քո եսը գերադասում ես բոլոր եսերից,
Դու', որ փակել ես դռները սրտիդ ու մտածում ես, որ
Արժան չէ ոչ ոք քո զգացմունքներին:
Դու', որ քայլ անգամ ալարեցիր կատարել դեպ մարդն այն,
Որը ամենից շատ աշխարհում այս` քեզ էր սիրում ու պաշտում:
Դու', որ անձնական բարեկեցությունդ գերադասում ես զգացմունքներից.
Եվ ո՞վ ես դու այսքանից հետո:

Աշխարհում շատ կան հաստագլուխներ` չեչոտ դեմքերով, տափակ հայացքով,
Կգտնես հաստատ նրանցից մեկին, չէ ո՞ր ճաշակն է քո այդ թելադրում:
Բայց երբեք կյանքում չես գտնի մի բան, որ կորցրել ես խորը անդունդում:
Կյանքումդ ողջ կփնտրես այն, կփորձես տեսնել ինչ որ մեկի մեջ, բայց և չես գտնի:
Չես գտնի երբեք դու իրական սեր, անսահման մի սեր, քեզ ոչ ոք, երբեք, երբեք չի պաշտի:
Եվ ոչ ոք կյանքում չի սիրի այնպես, ինչպես ես եմ երբևէ սիրել:
Որովհետև իմ նման խենթեր էլ չկան, պրծա՜ն…

Ու ես քեզ այլևս չեմ սիրում`
Խղճում եմ Միայն …

Ուղարկել «..."» Digg-ին Ուղարկել «..."» del.icio.us-ին Ուղարկել «..."» StumbleUpon-ին Ուղարկել «..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Anulik.Sh-ի ավատար
    Շատ գեղեցիկ էր, բայց մի բան եթե սիրում ես, ապա ատելու մասին խոսք լինել չի կարող:
  2. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում Anulik.Sh-ի խոսքերից
    Շատ գեղեցիկ էր, բայց մի բան եթե սիրում ես, ապա ատելու մասին խոսք լինել չի կարող:
    Չգիտեմ, այնքան անհույս է ամեն ինչը, այնքան է ամեն ինչ մեջս խառնվել, որ արդեն չգիտեմ թե ինչ եմ զգում, մեկ սիրում եմ, մեկ մեկ էլ նենց ատելությամբ եմ լցվում իր հանդեպ: Երևի թե խելագարության սկիզբն է, չգիտեմ
  3. Yeghoyan-ի ավատար
    Մեջբերում Arxangelo-ի խոսքերից
    Երևի թե խելագարության սկիզբն է, չգիտեմ
    երևի թե նրան մոռանալու սկիզբն էմտքովդ չէր անցել չէ՞

    պետք չի ամեն ինչ ծայրահեղության հասցնել, կյանքը շարունակվում է, այն հրաշալի է, պետք է հասցնել ապրել, քանի դրա հնարավորությունը կա
  4. Anulik.Sh-ի ավատար
    Մեջբերում Arxangelo-ի խոսքերից
    Չգիտեմ, այնքան անհույս է ամեն ինչը, այնքան է ամեն ինչ մեջս խառնվել, որ արդեն չգիտեմ թե ինչ եմ զգում, մեկ սիրում եմ, մեկ մեկ էլ նենց ատելությամբ եմ լցվում իր հանդեպ: Երևի թե խելագարության սկիզբն է, չգիտեմ
    Փորձիր ինքդ քեզ հասկանալ, ամեն ինց այդքան վատ լինել չի կարող լինել, գտիր ինքդ քեզ,մի նվիրվիր անմնացորդ ոչ մեկին:
  5. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից
    երևի թե նրան մոռանալու սկիզբն էմտքովդ չէր անցել չէ՞

    պետք չի ամեն ինչ ծայրահեղության հասցնել, կյանքը շարունակվում է, այն հրաշալի է, պետք է հասցնել ապրել, քանի դրա հնարավորությունը կա
    չէ, փորձում եմ մոռանալ, բայց գալիսա պահ, որ թվուա թե մոռացել եմ ու հաջորդ պահին նույնը
  6. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում Anulik.Sh-ի խոսքերից
    Փորձիր ինքդ քեզ հասկանալ, ամեն ինց այդքան վատ լինել չի կարող լինել, գտիր ինքդ քեզ,մի նվիրվիր անմնացորդ ոչ մեկին:
    այո, անմնացորդի հետ համամիտ եմ, պետք չէ նվիրվել մեկին անմնացորդ, թե չէ հիասթափությունն անխուսափելի է