25.01.2010, 15:34 (5953 Դիտումներ)
Այսօր, ինչպես և բոլոր օրերը երթուղայինով գնում էի աշխատանքի: Կանգառներից մեկում մի կին նստեց իր 12-14 տարեկան տղայի հետ: Միանգամից ասեմ, որ առաջին հայացքից դուրս չեկավ այդ կինը, չնայած այդպիսի բնավորություն չունեմ գնահատել մարդուն առաջին հայացքից: Ավելին ասեմ դա իմ սկզբունքներին դեմ է: Բայց...
Շարունակեմ...
Դուրս չեկավ: Երթուղայինում ազատ շատ տեղեր կաին: Կինը նստեց առանձին, երեխաին նստեցրեց առանձին, նորմալ է: Շատ ուշադրություն չդարձնելով կրկին անցա իմ մտքերով, մինչև երթուղայինը կատարեց ևս մի կանգառ: Այս անգամ նստողը մի տատիկ էր: Երթուղայինում արդեն տեղ չկար: Մի կերպ օգնեցինք, որ տատիկը բարձրանա: Այդ ժամանակ երեխան տեղից վեր թռավ, որ տատիկին զիջի, իսկ նրա մայրը սկսեց բարձրաձայն խրատել իր երեխային.
-Ցոլակ քեզ ասում եմ նստի, նստի վաաաա՜յ, այ տղա հո աննորմալ չե՞ս....
Հիմա ո՞նց մտածենք… Այդ կինը իր երեխայի մասի՞ն էր մտածում: Արդյո՞ք:
Միթե՞ նա չէր հասկանում որ դրանով ոչ թե երեխայի մասին հոգ տարավ, այլ ընդհակառակը: Ի՞նչ կլինի այդ երեխայի հետ, երբ մեծանա, ի՞նչ մարդ կմեծանա:
Ցավոք այս դեպքը միակը չի մեր առօրիայում և հետո նոր սերունդից ենք բողոքում: Հարգելիներս եթե մենք ենք այդպես դաստիրակում մեր երեխաներին, էլ ինչու՞ ենք բողոքում...
P.S.-Տա աստված, որ Ցոլակը չմեծանա մոր դաստիրակությամբ: