Բլոգի մեկնաբանություններ

  1. Շաքէ-ի ավատար
    Շատ շատ պիտի ներէք ընդհանրապէս հոգալ այն մարդու մասին որ կարիք ունի օգնութեան իմ կարծիկով համարվում է մարդասիրութիւն բայց երեւի թէ պիտի չմոռանանք որ
    մոր պարտականութիւններիցն էլ նա է որ հոգ տանի երեխայի անվտանգութեան համար ,այդ երեխայի արարքը մարդասիրութիւն է բայց նկատի ունենալով որ կարող էր երթուղայինի ցնցումների պատճառով երեխան վնասւէր մայրը կարող էր ուրիշ կերպ մոտեցում ցուցաբերեր օրինակ ասէր ապրէս որ ուզում ես օգնէս տատիկին պայց քո ոտքի կանգնելը ճիշտ չէ որովհետեւ վտանգավոր է,կարող էր այդ դէպքում մի երիտասարդ որ ավելի կարող էր իրեն կառաւարել երթուղայինի ցնցումներին ոտքի ելնէր տեղը զիճելով տատիկին ,չնայած ընդհանրապէս կանգնած մարդ ավելի լաւ է չլինի երթողայինում եւ դա ամենից ճիշտն է:
  2. james_arm-ի ավատար
    Շատ հոյակապ արտահայտություն - կյանքը բումերանգ է էդ միշտ հիշի )))
  3. Hda-ի ավատար
    կյանքը բումերանգ է,բացառված չի ,որ Ժամանակին էլ ետ տատիկը մեծերին հարգած չլինի,իսկ գիրկը նստեցնելը շատ հիմար միտք է,լրիվ հակասում է անվտանգության կանոններին
  4. One_Way_Ticket-ի ավատար
    Այոոոո, ամեն անգամ երթուղային բարձրանալուց սկզբում դուռը կբացեմ, կհարցնեմ, հո james_arm-ը akumb.am-ից այնտեղ չէ, հետո էլ ամեն նոր բարձրացողի կհարցնեմ` հո james_arm-ը չէ, եթե ինքն է, կիջնեմ, քանի դեռ մի տատիկ չի բարձրացել:

    "Պրոբլեմներով" կարող ես չվախեցնել: Ես հստակ ասացի` երթուղայինի մեջ տեղ չեմ զիջում: Դա փաստ է: Եթե ուզում ես այն հենց այնպես չթողնել, կարող ենք կոնկրետ օրինակի չսպասել:
  5. james_arm-ի ավատար
    Հա մի բան էլ էմոցիան չունեն մենակ բույսերը
  6. james_arm-ի ավատար
    Լավ ամեն մարդ ունի իր մտածելակերպը ու իր արժեքները, ամեն դեպքում խորհուրդ չեմ տա քեզ հետս նստես երթուղային տաքսի, չնայած որ 6 տարի է համարյա չեմ նստել, ես հենց այնպես չեմ թողնի էդպիսի փաստը, ու հաստատ իմ հետ պռոբլեմ կունենա են մարդը ով չի հարգում տարիքը, ու հուսանք որ իմ նման մտածողները ավելի շատ են քան քո նման օրիգինալները:
  7. One_Way_Ticket-ի ավատար
    Ես քեզ համար վատ նորություններ ունեմ. միայն ես չեմ այդպես մտածում: Ակումբում այդ թեման մեկ անգամ չէ որ քննարկվել է, եթե ուզում ես, գտի, կարդա:

    Չեմ էլ պատասխանում գրառումներիդ, քանի որ վերևում ասածներիս ոչ մի հակափաստարկ չտեսա: Միայն էմոցիաներ:
  8. james_arm-ի ավատար
    Չեմ կարողանում հանգիստ տանել որ մարդիկ որոնք էդպես մտածում են , նաև արտահայտվում են - էդ տիպի մարդիկ որ մարդուն մեռնելուց տեսնես հաստատ չես զանգի շտապ օգնություն ու եթե զանգես միայն նրա համար որ էդ համարը անվճար է ու կողքից կտեսնեն որ նա զանգում է
  9. james_arm-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    12-14 տարեկան "երեխային" գիրկը նստեցնե՞լ:

    Էլի եմ ասում, լիքը սոված տատիկներ կան, և այն գումարը, որը դու վճարում ես ինտերնետի համար և ակումբում ժամանակ ես անցկացնում, կարող ես օգտագործել ավելի "մարդավարի" (եթե ճիշտ հասկացա քո "մարդս մարդ լինի"-ի չափանիշները)` կերակրել վերոհիշյալ տատիկներին: Ինչու՞ չես անում:
    Գիտես քո մականունը այստեղ քո մասին խոսում է կներես իհարկե, իսկ եթե լուրջ այն մարդը, որը կարող է հանգիստ նստել, չհարգելով տարիքը ոչմի բանով չի տարբերվում այն մարդկանցից որոնց պատճառով թոշակառուները չեն կարող հաց գնել էլ ինչ տաքսի նստել կամ արհեստականորեն երթուղայինները այնպես են անում որ ճխլված գնան:

    Իսկ այն մայրը որ տղային ասել է նստի ուղակի տգետ է - ցավոք այդպիսի մարդիկ նորություն չեն: Չիշտն ասած երբ սկսեցի կարդալ այս տեման ինձ տվաց, որ բոլորը պիտի քննադատեն մորը, մի ուղղության տոմս - դու օրիգինալ ես :-)
    Թարմացել է 27.01.2010, 01:26 ըստ [ARG:5 UNDEFINED]
  10. Բարեկամ-ի ավատար
    լավ, կարևոր չի
  11. One_Way_Ticket-ի ավատար
    Բարեկամ ջան, անկեղծ ասած, չհասկացա ինչ ասացիր: Ով իրեն լավ չի զգում, թող զիջի, ի՞նչ խնդիր կա: Թե ինչու է անհնար ինտերնետից զրկվելն ու սովածներին կերակրելը, նույնպես չհասկացա: Հնարավոր մարդասիրությունն էլ ես չեմ մերժում, ամեն մարդ անում է այնքան, ինչքան նպատակահարմար է գտնում: Օրինակ ես ավտոբուսի ու մետրոյի մեջ տարեց մարդկանց զիջում եմ տեղս: Բլոգի հեղինակը զիջում է նաև երթուղայիններում: Պողոսը ընդհանրապես ոչ մի դեպքում չի զիջում: Պետրոսն էլ իր ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին:
  12. Բարեկամ-ի ավատար
    One_Way_Ticket, ընկնում ես իրար հետ կապ չունեցող ծայրահեղությունների մեջ:
    Խոսքը հարգանքի ու խղճի մասին էր: Ուղղակի, պատկերացրու, կան մարդիկ, որոնք ներքուստ իրենց լավ չեն զգա, երբ իրենց կողքին ծեր կինը կռացած տարուբերվի երթուղայինում, իսկ իրենք նստած նայեն պատուհանից դուրս ու մտածեն` իմ մեղքով չի, ես պարտավոր չեմ:
    Իսկ առաջարկդ` "քեզ ինտերնետից զրկի ու կերակրի սովածներին", մարդու համար համարյա անհնար մարդասիրական ա, որի փաստացի անհնարինությամբ դու փաստորեն մերժում ես հնարավոր մարդասիրությունն էլ:
  13. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից

    Իմ ասածն այն է, որ տեղ չզիջելը լրիվ նորմալ է: Իսկ ով գտնում է, որ պետք է զիջել, թող զիջի, ես չեմ արգելում
    Շատ լավ, ամեն ինչ պարզ է
  14. One_Way_Ticket-ի ավատար
    Եզրակացություններդ սխալ են , Իմ ինտերնետ ունենալ չունենալը տատիկներին օգնելու հետ ոչ մի կապ չունի, կարող եմ և ինտերնետ ունենամ և տատիկներին օգնել…
    Դու կամ չես հասկանում ես ինչ եմ ասում, կամ "ուզում ես չհասկանալ" (հակված եմ երկրորդ տարբերակին): Բացատրում եմ քայլ առ քայլ:
    1) Կան մարդիկ, որոնք ֆինանսապես հնարավորություն չունեն նորմալ սնվելու: Համոզված եմ` քեզ համար դա նորություն չէ:
    2) Դու որոշակի գումար ծախսում ես ինտերնետ ունենալու համար:
    Այս երկու պնդումներից անմիջապես հետևում է, որ քեզ համար քո ինտերնետ ունենալն ավելի կարևոր է, շատ էլ որ այն մարդիկ սոված նստած են: Շատ նորմալ մտածելակերպ է, բան չունեմ ասելու: Սակայն այդ դեպքում պարզ չէ, թե դու ինչու չես ընդունում, որ մեկի համար էլ կարող է իր նստելն ավելի կարևոր լինել, քան այդ տատիկի նստելը:

    Լավ Հիմա ուզում ես ասել, մենք բոլորս պետք է նստա՞ծ մնաինք, իսկ էն տատիկը որը հազիվ էր ոտքի վրա կանգնում, մնար կանգնա՞ծ:
    Իմ ասածն այն է, որ տեղ չզիջելը լրիվ նորմալ է: Իսկ ով գտնում է, որ պետք է զիջել, թող զիջի, ես չեմ արգելում
  15. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Երթուղայինում նստելն էլ ինձ համար է անհրաժեշտություն:
    Եզրակացություններդ սխալ են , Իմ ինտերնետ ունենալ չունենալը տատիկներին օգնելու հետ ոչ մի կապ չունի, կարող եմ և ինտերնետ ունենամ և տատիկներին օգնել…

    Լավ Հիմա ուզում ես ասել, մենք բոլորս պետք է նստա՞ծ մնաինք, իսկ էն տատիկը որը հազիվ էր ոտքի վրա կանգնում, մնար կանգնա՞ծ:
  16. One_Way_Ticket-ի ավատար
    ի՞նչ գիտես որ հնարավորությանս չափով չեմ օգնում
    Նրանից եմ եզրակացնում, որ հիմա այստեղ գրառում ես անում, այսինքն ինտերնետի համար (ամենայն հավանականությամբ) վճարում ես: Հնարավորության չափո՞վ: Այսինքն, ակումբ մտնելը քեզ համար անհրաժեշտությու՞ն է: Երթուղայինում նստելն էլ ինձ համար է անհրաժեշտություն:
  17. Arxangelo-ի ավատար
    նախ ասեմ իմ ասած տատիկը սոված տատիկ չէր և հետո ի՞նչ գիտես որ հնարավորությանս չափով չեմ օգնում: Վերջապես իմ ասածի իմաստն էն էր, որ պետքա հարգել մեծերին, մի փոքր հարգանք ունենալ
  18. One_Way_Ticket-ի ավատար
    12-14 տարեկան "երեխային" գիրկը նստեցնե՞լ:

    Էլի եմ ասում, լիքը սոված տատիկներ կան, և այն գումարը, որը դու վճարում ես ինտերնետի համար և ակումբում ժամանակ ես անցկացնում, կարող ես օգտագործել ավելի "մարդավարի" (եթե ճիշտ հասկացա քո "մարդս մարդ լինի"-ի չափանիշները)` կերակրել վերոհիշյալ տատիկներին: Ինչու՞ չես անում:
  19. Arxangelo-ի ավատար
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից
    Իսկ ես այդ կնոջ հետ համամիտ եմ: Երթուղայինը նախատեսված չէ կանգնած երթևեկելու համար: Ցավալի է իհարկե, որ այդ տատիկը հնարավորություն չունի տաքսիով երթևեկելու, սակայն սեփական հաշվին ուրիշներին օգնել ոչ մեկը պարտավոր չէ: Ով համաձայն չէ, ես իրեն լիքը սոված տատիկների տեղ կասեմ, թող գնա իրենց համար հաց գնի:
    Բա մարդկությունը ու՞ր կորավ: Հա համամիտ եմ, նախատեսված չի, բայց համաձայնվի, որ այդ նախատեսումը չի գործում մեր մոտ և մնում է գոնե մարդ մնանք միմյանց հանդեպ և վերջ ի վերջո կարելի էր երեխային գիրկը նստեցնել, առավել ևս, որ այդ երեխան շատ ծանր քաշ չուներ
  20. One_Way_Ticket-ի ավատար
    Իսկ ես այդ կնոջ հետ համամիտ եմ: Երթուղայինը նախատեսված չէ կանգնած երթևեկելու համար: Ցավալի է իհարկե, որ այդ տատիկը հնարավորություն չունի տաքսիով երթևեկելու, սակայն սեփական հաշվին ուրիշներին օգնել ոչ մեկը պարտավոր չէ: Ով համաձայն չէ, ես իրեն լիքը սոված տատիկների տեղ կասեմ, թող գնա իրենց համար հաց գնի: