---
Այս անվերջ աղբակույտում մի անգին քար եմ գտել,
Բայց դե ցավոք այդ քարին ձեռքս ավաղ չի հասնում:
Համատարած այս խավարում պայծառ լույս եմ նշմարել,
Բայց այդ լույսը հեռանում ու ես լույսին չեմ հասնում:
Այս պղծված ու կործանված այս անբարո աշխարհում
Միակ մաքուր ու անարատ` նա է ճամփաս լուսավորում,
Նա` այն աղջիկն իմ սրտում: